Մամուլի տեսություն 4-7-2019
Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել 1988թ հուլիսի 3-ին ԱՄՆ ռազմանավի կողմից Հորմոզի նեղուցի ջրերում խոցված իրանական ուղևորատր ինքնաթիռի 290 զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Պարսից ծոցում տեղի է ունեցել 1988 թ.-ի հուլիսի 3-ին ԱՄՆ ռազմանավի կողմից խոցված իրանական ուղևորատր ինքնաթիռի նահատակների հիշատակին նվիրված արարողություն
Արարողության ընթացքում, որին ներկա էր Իսլամական խորհրդարանի նախագահական կազմը, նահանգային պատասխանատուներ և 655 թռիչքի նահատակների հարազատները, ԱՄՆ-ի սպառնալից քայլերը կանխարգելող հանձնաժաողավի նախագահն ասել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Վինսենս ռազմանավի հրամանատարին գնահատելը ցույց է տալիս ամերիկացի պետական գործիչների դաժանությունը, սակայն ներկայումս թշնամին չի համարձակվում ոտնձգություն անել Իրանի դեմ:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ. Իրանը ավելի ապահով է, քան Եվրոպան
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի բելգիացի մարզիչ Մարկ Վիլմութսը Սպորտսա կայքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է. «Արդեն մեկ ամիս է որ Իրանում են և չեմ ուզում քաղաքականության մասին խոսել: Սակայն կարող եմ ասել, որ անվտանգության տեսակետից Իրանն ավելի ապահով է, քան Եվրոպան: Հարգանքը մեծ է և ես ստիպված չեմ թիմի փորձերի ժամանակ ոստիկանի դերում հանդես գալ:
«Արմանե էմռուզ» օրաթերթ
INSTEX, հավասարակշռված կամ անհավասարակշռված ՀԳՀԾ-ով
Եվրոպացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն , բայց նրանք ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, կամ եթե ջանք են տամում, դա քիչ ազդեցություն ունի եւ չի կարող բավարարել Իրանին:
Միային 4 օր է մնացել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանից ստանձնած պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի գործադրմանը, սակայն այս համաձայնագրի մասնակիցները շարունակում են ժամանակ վատնել: Եվրոպացիների քայլերը ցույց են տալիս, որ նրանք իրենց հանձնառությունները կատարելու փոխարեն նայում են Միացյալ Նահանգներին: Չնայած եվրոպացիները պնդում են որ պետք է պահապանել ՀԳՀԾ-ն, սակայն միայն բավարվում են հաղորդագրություններով և գործնական քայլեր չեն ձեռնարկում: Նրանց այս քայլերը այն կասկածն է հարուցում որ իրենց հայտարարությունները և գործնական քայլերը հակասում են միմյանց և նրանք հետևում են ԱՄՆ-ի քաղաքականությանը:
«Ջավան» օրաթերթ
Բողոքի ցույցեր Իսրայելում՝ ռասիզմի դեմ
Երկու տասնամյակ առաջ Սեյեդ Հասան Նասրալլահը Լիբանանի հարավում իր հայտնի ելույթում հայտարարել էր, որ Իսրայելն ունի միջուկային զենք եւ տարածաշրջանի ամենաուժեղ օդուժը, սակայն նրանք սարդից ավելի թույլ են: Այժմ այս խոսքերը հնչում են Իսրայելի քաղաքական և հասարակական ամենատարբեր մակարդակներում:
Հերցլիա ինստիտուտի ղեկավար Ամոս Գիլադը վերջերս հայտարարել է, որ Իսրայելի հասարակության կոռուպցիան եւ պառակտումը երկումտահոգիչ գործոններն են, որոնք ներսից ցեցի նման քանդում են Իսրայելի հասարակությունը:
armedia.am
Էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային F-35-ի մատակարարումից ԱՄՆ-ի հրաժարումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը: Հուլիսի 4-ին այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
«Եթե դուք ունեք հաճախորդ, որը պարտաճանաչ կերպով վճարում է փողը, ինչպե՞ս կարող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում է: Դա կողոպուտ է: Մենք այս պահին վճարել են 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները և օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը՝ ոչ»,- ընդգծել է նա:
tert.am
Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը
Այսօր Պոլսո պատրիարքարանում միաբանների փակ ժողովի ժամանակ Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնում է Պոլսում հրապարակվող «Ժամանակը»-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ բացի Սահակ Մաշալյանից, տեղապահի թեկնածու էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնփակ նիստին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի օգտին քվեարկել է 13 հոգի, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ 11։
Ընտրության արդյունքը նշանակում է, որ Պոլսո պատրիարքական ընտրությունների համակարգմամբ զբաղվելու է Սահակ Սրբազանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին ևս անցկացվել են Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:
Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։
lragir.am
ՀԱՊԿ-ի շրջանակում նախատեսված են մի քանի զորավարժություններ
ՀԱՊԿ-ի շրջանակում առաջիկայում կանցկացվեն տարբեր զորավարժություններ: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը:
«Զորավարժությունները կանցկացվեն 4 պետությունում՝ Ղրղզստան, Տաջիկստան, Ռուսաստան, Բելառուս: Ընդհանուր առմամբ, ներգրավված կլինի 12 հազար մարդ: Զորավարժությունները կանցկացվեն միասնական ռազմական քաղաքականության համատեքստում միասնական պլանով»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Վալերի Սեմերիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն իրենց հանդիպումների ընթացքում կարևորել են հավաքական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը՝ քննարկելով պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորությունները:
Ներկայացնելով այս տարվա ընթացքում կատարվածը՝ Վալերի Սեմերիկովը նշեց, որ մի քանի ուղղություններով զգալի աշխատանք է կատարվել: Կազմակերպության հիմնական ջանքերն ուղղվել են նախորդ որոշումները կյանքի կոչելուն:
news.am
Հայկական համարանիշերով մեքենաների երթեւեկը Ղազախստանում կսահմանափակվի
Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւը ներկայացրել է երկրում հայկական, ղրղզական եւ ռուսական համարանիշերով մեքենաների երթեւեկը սահմանափակելու պլանների մասին, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
«Բողոքները շատ են այն մեքենաներից, որոնք գրանցված են Հայաստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի տարածքում, որոնք խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները»,- տեղեկացրել է Երլան Տուրգումբաեւը։ Նրա խոսքով՝ հարեւան երկրների համարանիշերով մեքենաների հանդեպ միջոցներ ձեռնարկել հնարավոր չէ, քանի որ տրանսպորտը Ղազախստանի տարածքում գրանցված չէ։