ԱՄՆ-ի չեզոք անդրադարձը ՀԳՀԾ-ի հարցով Իրանի քայլերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109224-ԱՄՆ_ի_չեզոք_անդրադարձը_ՀԳՀԾ_ի_հարցով_Իրանի_քայլերին
Չնայած 2018 թ-իմ մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման կապակցությամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 08, 2019 14:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի չեզոք անդրադարձը ՀԳՀԾ-ի հարցով Իրանի քայլերին

Չնայած 2018 թ-իմ մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման կապակցությամբ:

Կիրակի օրը Իրանը հայտարարեց, որ սկսել է ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու գործընթացը: Իրանի այս որոշումը  մտահոգել է ամերիկացիներին: Հակադարձելով Իրանի այս քայլին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է , որ Իրանը պետք է զգուշանա իր գործողությունների համար: 

Թեհրանի կողմից եվրոպացիներին տրամադրված 60-օրյա ժամկետն ավարտվելով, Իրանն սկսել է ուրանի հարստացման մակարդակը և հարստացված ուրանի պաշարների սահմանաքանակն ավելացնելու երկրորդ քայլը: Թեհրանը հայտարարել է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա 60 օր հետո կնախաձեռնի երրորդ քայլը:

Չնայած Թրամփի կառավարության միակողմանի դուրս գալը ՀԳՀԾ-ից , ինչպես նաեւ եվրոպական կողմից Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի ստեղծման հարցում ձգձգումներին, ԱՄՆ-ը մտածում էր, որ Իրանը ոչ մի քայլ չի ձեռնարկի և միայն բավարվելու է եվրոպական եռյակի տված խոստումներով:  

Այնուամենայնիվ, Իրանի վերջին քայլերը ոչ միայն խառնաշփոթի են մատնել եվրոպացիներին, այլ նաեւ զարմացրել են ԱՄՆ-ի պաշտոնյաներին, ինչը հանգեցրել է նրանց չեզոք ռեակցիաներին:

Հակազդելով Իրանի քայլերին Եվրոպայի եռյակի ղեկավարները մտահոգույթյւն հայտնելով այդ կապակցությամբ կոչ են արել Թեհրանին անհապաղ դադարեցնել իր բոլոր գործողությունները  և վերականգնել նախկին իրավիճակը: Նրանք Իրանին տված  իրենց պարտականությունների եւ խոստումների մասին ոչ մի խոսք չեն ասել:

Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պաարտավորությունները կրճատելու և ուրանի հարստացման 3.67 տոկոսի շեմը անցնելու գործընթացը մոլորեցրել է ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաներին: Սա ցույց է տալիս, որ Թրամփի կառավարությունը Թեհրանի որոշումների մասին ոչ մի հստակ պատկերացում չունեն, և իրկանությունների վրա կենտրոնանալու փոխարեն, նրանք  ընկղմվում են միայն իրենց վերաբերմունքի եւ վարքագծի մեջ:

Իրականում, Օբամայի վարչակազմի պաշտոնյան քննադատել է Թրամփի կառավարության անուշադրությունը նրա նախազգուշացման նկատմամբ:

Այնուամենայնիվ, Իրանը ՀԳՀԾ-ի հարցով քայլ առ քայլ առաջ է գնում: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց  և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո և Եվրոպայի կողմից Իրանին տված խոստումները չիարականացնելը հանգել են Իրանի հակազդեցությանը: Եթե Եվրոպան ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն պետք է հնարավորինս արդյունավետ և գործնական քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմնված պատժամիջոցները չեղարկելու համար: