Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են փոխել Սահմանադրությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109265-Թուրքիայի_կառավարության_ընդդիմադիր_կուսակցությունները_ձգտում_են_փոխել_Սահմանադրությունը
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակը այդ երկրի կուսակցություններին կոչ է արել համատեղ դիրքորոշում որդեգրել երկրի Սահմանադրությունը փոխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2019 15:15 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները  ձգտում են փոխել Սահմանադրությունը

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակը այդ երկրի կուսակցություններին կոչ է արել համատեղ դիրքորոշում որդեգրել երկրի Սահմանադրությունը փոխելու համար:

Երկուշաբթի օրն անդրադառնալով Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությանը, Գունայ Կուբիլայն այդ երկրի մյուս ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել միավորված ու միասնական քայլերով ձեռնամուխ լինել  դեմոկրատական Սահմանադրության մշակմանը:

Նշելով, որ հասարակության մեծ մասը դեմ է այդ երկրում նախագահական համակարգին, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության  խոսնակն  ասել է.«Թուրքիայի իշխանական համակարգը վերանորոգելու համար, նոր Սահմանադրության մշակմանը,  որպես անխուսափելի  նախապայման պետք է առաջնային տեղ հատկացնել երկրի հարցերում»:

Կուբիլայը նաև ընդգծել է.«Նոր Սահմանադրությունը հիմնված կլինի քրդերի, ալավիների ու աշխատավորների խավի խնդիրները կարգավորելու հավասար սկզբունքի վրա, որը կլինի Թուրքիայի օգտին»: Նա քաղաքական կուսակցություններին ու քաղաքացիական խմբակցություններին կոչ է արել մասնակցել այդ կարևոր հարցի իրականացման գործին:

Պարոն Կուբիլայն այն դեպքում է նման հայտարարություններով հանդես եկել, երբ 2017 թվականին Թուրքիայի Սահմանադրության փոփոխումը հանրաքվեի դրվեց և շատ քիչ տարբերությամբ, փոփոխման կողմնակիցներին հաջողվեց շահել ժողովրդի ձայները: Այդ հանրաքվեից հետո, Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգից  անցում կատարվեց նախագահական համակարգի:

Պարոն Կուբիլայը փոքրամասնությունների հետ կապված սահմանափակություններն ու խնդիրներն առաջ քաշելով, փորձում է Սահմանադրությունը փոխելու հարցում մյուս ընդդիմադիր կուսակցություններին համաքայլ դարձնել իր հետ: Իրականում, Էրդողանի կառավարության հայտնի ընդդիմադիրը ձգտում է Թուրքիայի խնդիրները  կապակցել Սահմանադրության հետ: Մինչդեռ շատ հարցեր Թուրքիայի կառավարման խորհրդարանական համակարգի օրոք են առաջացել: Հիմնական խնդիրն  այն է, որ իշխող կուսակցության ընդդիմադիր կուսակցությունները մտահոգ են այն բանի համար, որ խորհրդարանի ուժը կարող է նվազել նախագահականի դիմաց:

Թուրքիայի հարցերի փորձագետ Զեյնաբ Մենթաշօղլուն Եվրոպական մի  կայքում տեղադրած հոդվածում նշել է.«Թուրքիայի քաղաքական համակարգի փոխվելը մեծ լիազորություններ է շնորհում նախագահին, այս փոփոխությունը գործադիր իշխանությանը ամբողջությամբ տրամադրում  է նախագահին և նա կարող է նույնիսկ դատական բաժնում  որոշումներ կայացնել»:

Մի խոսքով, կարելի է ասել, որ բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական փոփոխությունները, 2016 թվականի ձախողած հեղաշրջումը, և Էրդողանի ձեռքերում իշխանության կենտրոնացումը,  մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի քաղաքական գործիչների մոտ: Նրանք պահանջում են փոխել Սահմանադրությունը: Թուրքիան  ներքին առումով քաղաքական կայունության և տարածաշրջանային մասշտաբով լարվածության նվազման կարիք ունի և այդ նպատակը կարող է իրականություն դառնալ միայն Թուրքիայի իշխանական համակարգում ուժի օղակը ընդլայնվելու դեպքում: