Մամուլի տեսություն 2019-7-11
Միացյալ Նահանգների կառավարությունը եւ արեւմտյան եւ արաբական որոշ երկրներ աջակցում են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը : Նրանք ակտիվացրել են իրենց գործունեությունը իսլամական հանրապետության դեմ կիբեռանվտանգության ոլորտում եւ ձգտում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել:
«Խոռասան» օրաթերթ
Հաշթագ մշակող դահիճներ
Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժամանակ պետքարտուղար Ջոն Քերիի աջակցությամբ տեղափոխվեցին Ալբանիայի մայրաքաղաք Թիրանա: Նրանք նոր միջոցներ են ձեռնարկվել Իրանի դեմ, այդ թվում կեղծ հեշթեգներ են ձևակերպում Իրանի դեմ, որոնց նպատակն է շեղել Իրանի ժողովրիդի միտքը: Այդ հեշթեգները ձևակերպվում են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր երեսուն տարի առաջ մեծ ոճրագործություններ են իրականացրել Իրանի ժողովրդի դեմ:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Հողին են հանձնվել սրբազան պաշտպանության տարիներին նահատակված իրանցի 44 զինծառայողների դին
Իրանի և Իրաքի պատերազմի տարիներին նահատակված իրանցի 44 զինծառայողների դիերը, հայտնաբերվելուց հետո Շալամչեի սահմանային կետում հանձնվել են Իրանի պաշտոնյաներին: Այսօր Իրանի տարբեր քաղաքներում հատկապես Խուզեսթան նահանգում կատարվել է իրանցի նահատակների հուղարկավորության արարողությունը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ստորագրվել է նավթային 10 նոր պայմանագրեր
Իրանի նավթի ազգային ընկերության փոխնախագահի խոսքերով, մենք այժմ շարունակում ենք նավթ վաճառել, քանի որ փորձում ենք ավելացնել նավթի արտահանումը: Անկասկած մենք ունենք այդ պոտենցիալը:
Իրանը ծրագրել է իր նավթային դաշդերի արտահանումը ավելացնել և 6 միլիարդ դոլար ներդրում է կատարել առաջիկա երեք տարվա համար: Այս նախագծի համաձայն կավելան իրանական նավթային ընկերությունների կարողությանները և կստեղծվեն նոր աշխատանքներ: Ծրագիրը ներագրավում է 33 նախագիծ՝ 29-ը ցամաքում և 4-ը ծովում:
«Քեյհան» օրաթերթ
Նիգերիայի բանակը ճնշել է շեյխ Զաքզաքիի կողմնակիցների բողոքի ցույցերը
Շեյխ Իբրահիմ Զաքզաքիի առողջական վիճակի մասին բազմաթիվ մտահոգությունների հետ մեկտեղ, երեքշաբթի օրը հանրահավաք է անցկացվել այդ երկրում, Զաքզաքի եւ նրա կնոջ աջակցության նպատակով:
Հաղորդումների համաձայն, Նիգերիայի բանակը կրակ է բացել ցուցարարների վրա եւ սպանել մեծ թվով մարդկանց:
Նախնական հաղորդումների համաձայն՝ մինչ այժմ հաստատվել է երկու ցուցարարների զոհվելու լուրը : Նահատակներից մեկը 13-ամյա պատանի է:
«Իրան» օրաթերթ
Իրաքում ձերբակալվել են ռուս ԻԼԻՊ-ական երեխաներ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, Իրաքում ձնված ԻԼԻՊ-ական երեխաների երրորդ խումբը այդ երկրից վերադարձել է Ռուսաստան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, ահաբեկիչների ընտանիքներում ծնված 90 ռուս երեխաներ եւ դեռահասներ Իրաքից վերադարձել են Ռուսաստան:
Հաղորդման համաձայն, մոտ երկու հազար Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք հիմնականում բնակվում են սունի շրջաններում միացել էին ԻԼԻՊ ահաբեկչակն խմբին Սիրաիայում և Իրաքում: Նրանց մեծ մասը սպանվել են:
tert.am
Հայաստանն ու Չինաստանը փոխադարձաբար վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը
ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով»:
Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:
«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասաց նա:
armedia.am
Հյուսիսային Կորեայում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին
Հյուսիսային Կորեան իրականացնում է հատուկ սպառազինությունների մշակում 5-րդ սերնդի F-35A կործանիչներին հակազդման համար, որոնք Հարավային Կորեան գնում է ԱՄՆ-ից: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ կից Ամերիկայի ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Թե ինչ սպառազինության մասին է խոսքը նշված չէ: Kyodo գործակալությունը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեայում նկատի ունի մարտավարական հրթիռներ:
Առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին է հանձնվել մարտ ամսվա վերջին: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ընդհանուր առմամբ վեց այդպիսի մեքենաների մատակարարում, իսկ պարտավորագիրը նախատեսում է մինչև 2021 թվականը 40 կործանիչների գնում:
lragir.am
Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունի այցը Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության կենտրոն
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 10-ին կազմակերպվել է Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընկերակցող պատվիրակության կազմում եղել են Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
news.am
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական եւ փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: