Իրանական նավը կալանավորելով, Բրիտանիան ապացուցեց, որ կախված է Միացյալ Նահանգներից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109351-Իրանական_նավը_կալանավորելով_Բրիտանիան_ապացուցեց_որ_կախված_է_Միացյալ_Նահանգներից
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրանական տանկերի կալանավորումը Ջիբրալթարի նեղուցում, վկայում է, որ Բրիտանիա կախված է Միացյալ Նահանգներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2019 07:59 Asia/Tehran
  • Իրանական նավը կալանավորելով, Բրիտանիան ապացուցեց, որ կախված է Միացյալ Նահանգներից

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրանական տանկերի կալանավորումը Ջիբրալթարի նեղուցում, վկայում է, որ Բրիտանիա կախված է Միացյալ Նահանգներից:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Լիբանանի  «Ալմայադին» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Բրիտանիայի կողմից  Ջիբրալթարի նեղուցում, իրանական տանկերի կալանավորումը ծովահենություն է  և Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց, որ Միացյալ Նահանգների  ծառան է և կատարում է այդ երկրի պահանջները:

Անցած հինգշաբթի օրը, Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարի նեղուցում կալանավորեց իրանական նավթատարը: Պատճառն այն է, որ Իրանը խախտել է Եվրամիության կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները:

Իրանի ԱԳՆ-ն մերժել է Բրիտանիայի այս պնդումը և պահանջել, որ իրանական տանկերը հնարավորինս շուտ ազատվի կալանքից և շարունակի իր ծովային չանապարհը:

Բրիտանիայի կառավարությունը իրանական տանկերը առգրավել է այն պայմաններում, երբ նավը չի խախտել որևէ ծովային օրենք և դա միայն քաղաքական քայլ է, որը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով: Միացյալ Նահանգներն օգտագործելով պատժամիջոցների պատրվակը, Բրիտանիայից պահանջել է Ջիբրալթարի նեղուցում կալանավորել Իրանի նավթատար տանկերը:

Իսպանիայի ԱԳՆ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ բրիտանական նավատորմը ԱՄՆ-ի խնդրանքով  է կալանավորել  իրանական նավը:

Ջիբրալթարի ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ Grace-1 նավթատարի կապիտանը և նրա օգնականը,հինգշաբթի օրը ձերբակալվել են՝ ԵՄ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:

Բրիտանական կառավարության քաղաքական խաղը ցույց է տալիս, որ  այդ երկիրը փորձում է  բաժանվել  Եվրամիությունից և ավելի շատ մոտենալ ԱՄՆ-ին: Օտարերկրյա պատժամիջոցների կիրառումը, որին դեմ էր Եվրամիությունը, ցույց է տալիս Միացյալ Նահանգների հետ բրիտանական համագործակցությունը:

Միացյալ Նահանգների հետ Բրիտանիայի բարեկամությունը, ոչ միայն իրանական նավթատարի կալանավորման դեպքում, այլ նաև Իրանի ու Բրիտանիայի քաղաքական հարաբերությունների պատմության ընթացքում (օրինակ, Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացման տարիներին Մուսադեղի կառավարության ժամանակ), ակնհայտ է: Պատմական այդ հատվածում Բրիտանիայի կառավարությունը  խոչընդոտում էր իրանական նավթի վաճառքը:

Բրիտանիայի ռազմածովային ուժերի կողմից  Ջիբրալթարի նեղուցում իրանական տանկերի կալանավորումը, Սիրիայի պատժամիջոցները խախտելու պատրվակից բացի, ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական և միակողմանի պատժամիջոցներին ենթարկվելու մասին է վկայում, որի նպատակն է խոչընդոտել իրանական նավթի արտահանումը:

Բրիտանիայի կառավարության այս քաղաքական դիրքորոշմանը չի համապատասխանում ՀԳՀԾ-ի պահպանման համար այդ երկրի հայտարարություններին: ՀԳՀԾ-ի պահպանումը  կախված է Իրանի տնտեսական շահերի պաշտպանությունից և դրա հիմնական մասը կազմում է Իրանի նավթի վաճառքը:

Բրիտանայի կառավարությունը, իր նոր քայլով, փոխարեն ՀԳՀԾ-ի շրջանակում օգնի Իրանին իր նավթի վաճառքի հարցում, ԱՄՆ-ի  հակաիրանական ուղղությամբ է ընթանում, որն Իրանի ժողովրդի դեմ  տնտեսական ահաբեկչություն է իրականացնում: