Խորհրդային Միության փլուզման կարեւորությունը Եվրոպայի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109392-Խորհրդային_Միության_փլուզման_կարեւորությունը_Եվրոպայի_համար
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Խորհրդային Միության փլուզումը անվանեց Եվրամիության համար կարեւոր եւ դրական իրադարձություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2019 13:56 Asia/Tehran
  • Խորհրդային Միության փլուզման կարեւորությունը Եվրոպայի համար

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Խորհրդային Միության փլուզումը անվանեց Եվրամիության համար կարեւոր եւ դրական իրադարձություն:

Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին ունեցած ելույթում  Դոնալդ Տուսկն ասել է, որ  Խորհրդային Միության փլուզումը շատ դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար:

Դոնալդ Տուսկն այն պայմաններւմ է նման հայտարարության արել, երբ 2005 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  խորհրդային  Միության փլուզումը բնութագրեց, որպես դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը:

Այս կապակցությամբ Յուլիա Զոտովան, Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ  Յուլիա Զոտովան, 2016 թ-ին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանում կայացած սեմինարի ընթացքում ասել է, որ խորհրդային  Միության փլուզումից հետո Ռուսաստանը ստիպված էր միայնակ կանգնել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) դիմաց:

Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի  են մոտեցել  Ռուսաստանի սահմաններին և կարող են հարվածել Ռուսաստանին: Փաստորեն, պետք է ասել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին տասնամյակում նախնական կամք ձեւավորվեց այս ոլորտում: Արեւմուտքը տարբեր ձևերով փորձել է Խորհրդային Միությունից անկախացած հանրապետություններին  ներգրավել իր համակարգում: Օրինակ, այդ երկրների հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու ջանքեր են գործադրվել և նրանց հնարավորություն տվեց դուրս գալ Ռուսաստանից տնտեսական կախվածությունից: 

Ռազմական ոլորտում արեւմտյան կառավարությունները փորձում են այդ հանրապետությունների եւ ՆԱՏՕ-ի կառույցների միջեւ կապեր ստեղծելու միջոցով,  թույլ չտալ այդ հանրապետություններին վերամիավորել Ռուսաս տանի հետ: Փաստորեն, արեւմտյան հեգեմոնիկ պետությունները վերջին տարիներին ամենացածր գնով կարողացել են Խորհրդային Միությունից անջատված պետությունների եւ ժողովուրդների միջև պառակտում առաջացնել: Եվ այդ երկրներում իրենց ազդեցությունն ավելացնել տարբեր մակարդակներում:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) սպառնալիքները օրըստօրե ավելանում է Ռուսաստանի դեմ: Միեւնույն ժամանակ, արեւմտյան կառավարությունները նախկին Խորհրդային Միության որոշ հանրապետություններին դրել են  Ռուսաստանի դեմ  և  այս առումով կարողացել են իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական եւ ռազմական շահերը:

Ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, որոնք արեւմտյան կառավարությունները կարողացել են հանել Ռուսաստանի դեմ և տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով հասնել իրենց նպատակներին և շարունակում են  գլոբալ մակարդակում հարվածել Մոսկվայի իշխանություններին:

Այս համաթեքստում, բնական է, որ Եվրախորհրդի ղեկավարը Խորհրդային Միության փլուզումը դիտի որպես դրական իրադարձություն արեւմտյան կառավարությունների համար: