Մամուլի տեսություն 13.07.2019
Եմենի ժողովրդի դիմադրության հետևանքով ու այդ երկրի դեմ ոտնձգող կոալիցիայի իրարահաջորդ պարտություններից հետո հաղորդումները վկայում են, որ ԱՄԷ-ն որոշել է իր զինված ուժերին դուրս բերել Եմենից:
«Ջումհուրի Էսլամի»
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում ԱՄՆ-ի մեկուսացման անրձագանքները
Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտման պատրվակով չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստում ԱՄՆ-ի մեկուսացումը արձագանք է գտել ԶԼՄ-ներում:
Այնպես ինչպես կանխատեսվել էր, ՀԳՀԾ-ի իրավական հիմքերով, խորհրդակցություններով և Իրանի դիվանագիտական ակտիվ ջանքերով այս նիստը միջազգային հանրությունում վերածվեց ԱՄՆ-ի համար այլ պարտության ու առավել մեկուսացրեց այդ երկրին:
«Քեյհան»
Եմենից պատվով դուրս գալու համար ԱՄԷ-ն օգնության խդրանքով դիմել է Իրանին
Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ լուրեր են տարածվել Եմենից ԱՄԷ-ի զինված ուժերի դուրս գալու մասին: Այս կապակցությամբ տպագած զեկույցի մեջ «Ալ-Ախբար» օրաթերթը հայտարարել է, որ Անսարալլահ շարժման ուժերի սարսափից Աբուդաբին ռազմավարական որոշում է կայացրել և այս վտանգը իրենից հեռացնելու համար օգնության խնդրանքով դիմել է Թեհրանին ու Մոսկվային:
Հիշյալ զեկույցի շարունակության մեջ ասված է.«Այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում թիրախ են դարձվել նավթատարներ ու առևտրական նավեր ԱՄԷ-ից անվտանգության ոլորտի մի պատվիրակություն այցելել է Իրան»:
«Ջումհուրի Էսլամի»
Իրանի տնտեսության նախարարը հայտարարել է.«Երկրի նավահանգիստներում պահեստավորվել է 4.2 տոննա անհրաժեշտ ապրանքատեսակ»
Իրանի տնտեսության եւ ֆինանսների նախարարը հայտնել է երկրի նավահանգիստներում 4.2 տոննա անհրաժեշտ ապրանքատեսակների պահեստավորման մասին, ասելով.«Նեմուծումների ավելի քան 85 տոկոսը արտադրության զարգացման ու հզորացման պատճառ կդառնա»:
Իրանի Հորմոզգան նահանգի տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ընթացքում, նշելով որ երկրում քաղաքականությունները ճշտվում են այնպես, որ տնտեսական ակտիվիստները առանց խանգարող հանգամանքների քայլ վերցնեն տնտեսության զարգացման ուղղությամբ Ֆարհադ Դեժփասանդը նշել է.«Ներկա պայմաններում մասնավոր բաժինն ու տնտեսական ակտիվիստները տնտեսական ոլորտում իրենց ներկայությամբ պետք է լավապես կատարեն իրենց դերը»:
Նա շարունակել է.«Մենք նույնպես տնտեսության ոլորտի ակտիվիստների սահուն և առանց խանգարող հանգամանքների գործունեության համար մեր ջանքերն ենք գործադրում»:
«Իրան»
ՄԵրկելը «Նստած» է դիմավորել Դանիայի վարչապետին
Տսախցիկների առջև երեքից չորս անգամ մարմնի դող ունենալուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հակառակ ընդունված կարգի Բեռլիում նստած վիճակում է դիմավորել Դանիայի վարչապետ «Մեթե Ֆրեդերիքսենին»:
Բեռլինում մի տաք օրվա ընթացքում Մերկելն ու Ֆրեդերիքսենը ողջույնի երգի կատարման զինվորականների ստուգման արարողության ընթացքում նստած էին աթոռի վրա և Գերմանիայի կանցլերը խաղաղ ու հանգսիտ էր նկատվում:
Մերկելը, ով գալիք ամսվա ընթացքում կդառնա 65 աարեկան, 2005թ. իվեր 14 տարի է ինչ վարում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Շուրջ երկու տարի է մնացել նրա ծառայության շրջանից:
armenpress.am
Փրկարարները մարել են Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը
Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:
Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
armenpress.am
Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց. Փաշինյան
Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ներկաների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդներից մեկի հնչեցրած հարցն այն մասին էր, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու:
«Ես իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին: Երբ առաջին անգամ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել, իմ հիմնական ուղերձը եղել է հետևյալը: Ես առաջարկել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացին ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Հետևաբար եթե ուրիշներին դա առաջարկել եմ, ուրեմն նախ ինքս եմ դա որդեգրել: Դա պարզապես խոսք չէ, այլև պատասխանատվություն է: Իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել եմ վերլուծել, հասկանալու համար, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Տեսեք, շատ ենք խոսում օրենքի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի խիստ, սակայն շատ կարևոր է մեր ներքին օրենքը: Շատ կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով է ինքն իրեն սահմանափակում՝ որպես լրագրող, խմբագիր քաղբանտարկյալ, պատգամավոր, վարչապետ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
armenpress.am
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ
Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
armenpress.am
Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:
«C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարումն այսօր վերսկսել է: C-400-ի համար մասեր պարունակող չորրորդ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մերձակա Մյուրթեդ ավիաբազայում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջում:
C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարման մասին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել 2017 թվականին: Գործարքի մի մասի գումարը Թուրքիան կվճարի ինքնուրույն, մյուս մասը՝ ռուսական վարկի հաշվին:
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը: