Մոգերինիի Արևմտյան Ասիա կատարած այցի նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109412-Մոգերինիի_Արևմտյան_Ասիա_կատարած_այցի_նպատակները
Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ քայլերը, հատկապես Պարսից Ծոցի տարածաշրջանում ռազմական տեղաշարժերն ու ներկայությունը, մտահոգություններ են պատճառել միջազգային շրջանակներին: Այդ մտահոգություններից ելնելով, Ֆեդերիկա Մոգերինին տարածաշրջանային այց է կատարել Իրաք և Քուվեյթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2019 09:22 Asia/Tehran
  • Մոգերինիի Արևմտյան Ասիա կատարած այցի նպատակները

Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ քայլերը, հատկապես Պարսից Ծոցի տարածաշրջանում ռազմական տեղաշարժերն ու ներկայությունը, մտահոգություններ են պատճառել միջազգային շրջանակներին: Այդ մտահոգություններից ելնելով, Ֆեդերիկա Մոգերինին տարածաշրջանային այց է կատարել Իրաք և Քուվեյթ:

Հուլիսի 13-ին, Մոգերինին Բաղդադ է ժամանել և հանդիպել է այդ երկրի վարչապետին ու արտգործնախարարին: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը Բաղդադին քաղաքական, ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերելը և իրաքցիներին համերշխություն հայտնելն է Իրաք կատարած այցի նպատակը հայտարարել:

Մոգերինին նշել է, որ Բաղդադ այցելելով ձգտում է կանխել լարվածությունների սրումը: Նշելով, որ պատերազմը ծանր հետևանքներ է ունենալու բոլոր կողմերի համար, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Եվրամիությունը մի կողմից ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ, իսկ մյուս կողմից զգուշացնում է վտանգավոր արկածախնդրությունների կապակցությամբ»:

Իրականում Մոգերինիի այցը Իրաք տեղի է ունենում այն պայմաններում, երբ վերջին ամիսների ընթացքում, հատկապես Պարսից Ծոցում և Օմանի ծովում մի քանի նավթային լցանավերի դեմ իրականացված դեպքերից հետո, սրվել է ԱՄՆ-իի և Իրանի միջև լարվածությունը: ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է այդ դեպքերում դերակատար լինելու մեջ, սակայն Իրանը մերժում է այդ մեղադրանքները:

Ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ հանձնառությունը, Եվրամիությունը միշտ քննադատել է իսլամական հանրապետության հրթիռային գործողություններն ու տարածաշրջանային քայլերը:

Եվրոպացիները կարծես մոռացել են, որ Իրանի հրթիռային կարողությունը միայն կանխարգելիչ բնույթ է կրում և ամուր պատնեշ է ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների հավանական ոտնձգությունների դիմաց:

Իրանի քաղաքականություններն ու տարածաշրջանային քայլերն ուղղված են ահաբեկչության դեմ և տարածաշրջանին տիիրելու ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան վարչակազմի եռյակ կոալիցիայի նախագծերի ձախողման դեմ:

Ներկայումս  տարածաշրջանում օտար ուժերի, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունների պատճառով, անվտանգության առեղծված է ստեղծվել: Պարսից Ծոցում անվտանգության ու կայունության պահպանումը պահանջում է տարածաշրջանից օտար ուժերի դուրս գնալը և համատարած անվտանգության կառուցվածք տարածաշրջանի երկրների համագործակցությամբ:

Պարսից Ծոցի հարավում գտնվող արաբական երկրները հավանական թշնամիներին դիմակայելու համար Արևմտյան պետությունների ռազմական ներկայության կարիքն են զգում: Հետևաբար իրենց տարածքներում արևմտյան ռազմաբազաների ստեղծման և սպառազինությունների գնման ուղղությամբ մրցակցում են իրար հետ:

ԱՄՆ-ը Իրանաֆոբիա տարածելով փորձել է պատճառաբանել տարածաշրջանում իր ներկայությունը: Ըստ երևույթին Ֆեդերիկա Մոգերինին անտեսելով իրողությունները, միայն ձգտել է նվազեցնել լարվածությունները, առանց դատապարտելու այս իրավիճակի ստեղծման գլխավոր գործոն՝ ԱՄՆ-ին: