Մամուլի տեսություն 14-7-2019
Եմենի պատերազմից դուրս գալու մասին ԱՄԷ-ի որոշում կայացնելուց հետո, հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան ձախողել է Եմենի պատերազմում եւ Ռիադը փորձում է վերջ տալ Եմենի պատերազմին:
«Քեյհան» օրաթրեթ
Ալ-Սաուդը Եմենի պատերազմի ճահճից դուրս գալու համար դիմել է այդ երկրի շեյխներին
Եմենից ԱՄԷ-ի զորայինների դուրս գալը և Սաուդյան Արաբիային մենակ թողնելը հանգեցրեց նրան, որ Ռիադն էլ պատրաստվում է դուրս գալ Եմենի ճահճից:
Լիբանանի Ալ-Ախբար օրաթերթը հայտարարել է, որ ԱՄԷ-ն Եմենի պատերազմից ազատվելու համար դիմել է Իրանին, սակայն Թեհրանը մերժել է այդ կապակցությամբ բանակցել Աբուդաբիի հետ: Այժմ Սաուդյան Արաբիան փորձում է համաձայնության գալ Եմենի հեղափոխականների հետ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սաուդցի հայտնի ակտիվիստ Մոջթահեդը Twitter- ում գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փորձում է Եմենի Անսարալլահ շարժման հետ համաձայնության գալ:
Մոջթահեդը Twitter- ում գրել է, որ Բեն Սալմանը Եմենի մի քանի ցեղախմբերի առաջնորդներին ուղարկեց Անսարալլահ շաժման ղեկավարների մոտ եւ առաջարկություն է արել պատերազմը ավարտելու համար:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Գործարկվել է Իրանի հարավային փարսի 14-րդ գազի արտահանման բլոկը
Իրանցի մասնագետների կողմից տեղադրվել է Իրանի հարավային փարսի 14-րդ գազի արտահանման բլոկի լողացող HL-5000 պլատֆորմը, օրական 14.1 մլն խորանարդ մետր գազ արտահանելու համար:
Այս պլատֆորմի քաշը կազմում է 2400 տոննա, եւ ավարտվել են նրա հորատման աշխատանքները:
Իրանի հարավային փարսի 14-րդ գազի արտահանման բլոկի նախագծի գործադիր տնօրեն Մոհամեդմահդի Թավասոլիփորն ասել է, որ պլատֆորմը կառուցվել է Բանդար Աբբասում գտնվող Իրանի ծովային արդյունաբերության եւ նավերի արտադրման համալիրի կողմից:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Պենտագոն. Մենք ուղեկցում են առևտրային նավերը Պարսից ծոցում
Պենտագոնի պաշտոնյան ասում է, որ ԱՄՆ-ն քննարկում է Պարսից ծոցում առևտրական նավերը ռազմական նավերի կողմից ուղեկցվելու պլանը:
Սպիտակ տան կողմից ԱՄՆ-ի բանակի գլխավոր շտաբի պետի թեկնածու Մարկ Մայլինասել է, որ Այս կոալիցիայի ստեղծման ծրագիրը կհայտարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Էբթեքար» օրաթերթ
Էրդողանը, Թրամփը եւ S-400- ի մարտահրավերը
Ուրբաթ օրը Ռուսաստանը սկսել է Թուրքիային S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարման գործընթացը։
Միացյալ Նահանգները և Թուրքիան, որպես երկու դաշնակից երկրներ, վերջին տարիների ընթացքում մի շարք քաղաքական մարտահրավերների առաջ են կանգմեցրել նրանց:
Առաջին հարցը վերաբերվում էր Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քահանային, որը մեղադրվում էր 2016 թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջամանը մասնակցելու մեջ: Թուրքիան առավելագույն ջանքեր էր գործադրել Ջամալ Խաշողջիի սպանության հարցով ԱՄՆ սպառնալիքների մեղմացման համար և արդյունքում ազատ արձակեց այդ քահանային:
Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել S-400- ի գնման հարցով և կարծում է, որ այս համակարգը չի համապատասխանում արեւմտյան համակարգերին և Թուրքիան Սիրիայի հարցով տարաձայնություն ունի ԱՄՆ-ի հետ:
news.am
Ֆրանսիան մշտապես կանգնած կլինի հայ ժողովրդի կողքին անվտանգությունն ապահովելու համար. Ջոնաթան Լակոտ
Երեւանում հուլիսի 12-ին նշել են Ֆրանսիայի ազգային տոն Բաստիլիայի գրավման օրը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները հայ-ֆրանսիական հարաբերություններում նոր փուլի սկիզբ են խորհրդանշում: Նա ողջունել է ֆրանսիական ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, նպաստում են տնտեսական աճին, ստեղծում աշխատատեղեր եւ վճարում հարկեր Հայաստանում:
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին, որոնք նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները յուրահատուկ են: Դրանք բխում են սրտից: Համոզված եղեք, որ մենք զգացված ենք Ֆրանսիայի, մեր արժեքների, մշակույթի եւ լեզվի հանդեպ ձեր սիրով: Վստահ եղեք, որ Ֆրանսիան մշտապես կլինի հայ ժողովրդի կողքին եւ կպաշտպանի ձեզ ՄԱԿ-ի կազմում, ԵՄ-ում եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահ»,-հայտարարել է նա:
lragir.am/
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը որոշել է, թե ինչ պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու համար:
Բլումբերգը հայտնում է, որ մոտ օրերս հայտարարվելու է պատժամիջոցների մասին: Գործակալության տվյալներով, ԱՄՆ իշխանություններն ընտրություն են կատարել երեք հնարավոր տարբերակների միջև, որոնք ազդեցության տարբեր աստիճաններ ունեն: Բլումբերգին այլ մանրամասներ հայտնի չեն դարձել:
armedia.am
Ավստրիայում պատգամավորը հրաձգություն է կազմակերպել
Ավստրիայում ուլտրաաջ կուսակցության պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից, հաղորդում է NEWS.am-ը:
57-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել է Զալցբուրգում: Նրան ձերբակալելու համար ուղղաթիռ են օգտագործել:
Պատգամավորը հրաձգություն է կազմակերպել պատշգամբից: Նա փորձել է կրակել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, ինչպես նաև նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի լուսանկարների վրա, սակայն մտափոխվել է և պարզապես կրակել թփերի վրա:
Նշվում է, որ նա 29 կրակոց է արձակել:
Կուսակցությունը խոստացել է պատգամավորին հեռացնել իր շարքերից:
aysor.am
Թրամփ. Ռուսաստանն ու Չինաստանն աղոթում են Բայդենի համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը հետաքրքրված են այն բանում, որ ԱՄՆ նոր ղեկավար դառնա դեմոկրատ Ջո Բայդենը, հայտնում է РИА «Новости»-ն:
Թրամփի կարծիքով՝ Բայդենը թույլ է և ոչ արդյունավետ:
«… նախագահներ Սին, Պուտինը գնում են քնելու և աղոթելու, որպեսզի Ջո Բայդենը կան նրա նման ինչ-որ մեկը դառնա նախագահ», — ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ այդպիսով Մոսկվան և Պեկինը կկարողանան «քերթել» ԱՄՆ-ն: