Իրանը կարևորել է տարածաշրջանի ջրատարածքների անվտանգության ապահովումը տարածաշրջանի երկրների կողմից
Իրանի կառավարության խոսնակը լրագրողներին տված հարցազրույցում ընդգծել է, որ տարածաշրջանի ջրատարածքների անվտանգությունն ապահովելու են տարածաշրջանի երկրները:
Կիրակի օրը կայացած ասուլիսում, քննադատելովտարածաշրջանում օտարների միջամտողական քաղաքականությունները, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է.«Բրիտանացիները, տարածաշրջան ռազմանավ գործուղելու փոխարեն, ավելի լավ է թույլ տան, որ տարածաշրջանի ջրատարածքների անվտանգությունն ապահովեն տարածաշրջանի երկրները, որոնք դա կանեն լավագույն կերպով»:
Պարսից Ծոցի և Օմանի ծովի լարված ու կաևոր տարածաշրջանում Լոնդոնի ներկայությունը վերլուծաբանների ու փորձագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Քաղաքական հարցերի մի շարք վերլուծաբաններ, այդ ներկայությունը գնահատում են Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու հետևանքների և Լոնդոնի կողմղից տարածաշրջանի տնտեսական առիթներին ուշադրություն դարձնելու շրջանակում:
2016թ. դեկտեմբերին, Թեհրանում կայացած Իսլամական միասնության 30-րդ համագումարի հյուրերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բրիտանացիների քայլերին ու քաղաքականություններին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Վերջին օրեերի ընթացքում, անամորթ բրիտանացիները սիրելի Իրանին սպառնալիք են ներկայացրել տարածաշրջանում, սակայն բոլորը գիտեն, որ հակառակ այդ մեղադրանքներին, բրիտանացիներն արդեն երկու դար է, որ տարածաշրջանի չարության ու աղետի աղբյուրն են: Ժողովուրդներին հասցրած նրանց վնասներն աննախադեպ են»:
Այսօր էլ Իրանի դեմ բրիտանացիների թշնամական քայլերը, այդ թվում՝ իրանական նավթային լցանավի կալանավորումը, տարածաշրջանում միջամտողական նպատակների ուղղությամբ արված քայլ է եղել:
Հուլիսի 4-ին, Բրիտանիայի ռազմածովային ուժերը Ջիբրալթարի նեղուցում կալանավորել են իրանական նավթային լցանավը:
Անցած շաբաթ օրը, Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ ԱՄՆ-ի նավթային շրջափակումներն անօրինական են, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ ԻԻՀ-ը ցանկացած պայմանում շարունակելու է նավթի արտահանումը:
Վերջին տարիների զարգացումները վկայում են տարածաշրջանում բրիտանացիների միջամտողական տեղաշարժերի մասին: 2001, 2003 թվականների ընթացքում Աֆղանստանի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումներում բրիտանացիների մասնակցելը և ներկայությունն ընդլայնելու փորձ կատարելը, վկայում է, որ բրիտանացիները ձգտում են վերականգնել իրենց տիրակալությունը տարածաշրջանում:
Այսօր էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քաղաքականությունների հետ քայլ պահելով, Բրիտանիան ձգտում է միջամտել տարածաշրջանի հարցերին:
Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի, հատկապես՝ Պարսից Ծոցի անվտանգությունը պետք է ապահովվի այս տարածքի երկրների կողմից: Որովհետև օտարների ներկայությունը միշտ էլ անապահովության ու ճգնաժամի տարածման պատճառ է եղել:
Օտարները գեոպոլիտիկական նշանակալից տարածաշրջաններում միջամտություն կատարելով, ձգտում են կախվածություն առաջացնել, այդ տարածաշրջաններում պահպանել իրենց ռազմաբազաները և միլիարդավոր դոլարի զենք վաճառել: