ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ զորավարժությունները
Հուլիսի 15-ին մեկնարկել են Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունները:
Սաուդյան Արաբիային կարելի է համարել ամենակարևոր արաբական երկիրը, որը հետևում է ԱՄՆ քաղաքականությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:
Այս քաղաքական հավասարեցումը տեղի է ունենում տարբեր ձեւերով, որոնցից ն եհամատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են տարին մեկ անգամ:
Հուլիսի 15-ին Սաուդյան Արաբիայի հյուսիսային «Մալեք Խալեդ» ռազմական կենտրոնում սկսվել է «Ակտիվ հրամանատար 2019» անունով զորավարժությունը՝ սաուդյան և ամերիկյան ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունը տևելու է երկու շաբաթ:
2019 թ. մարտին նույնպես Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները անցկացրել էին «Կաարմիր դրոշ» համատեղ զորավարժությունը:
Այս զորավարժության նպատակն է ամրապնդել երկու երկրների ԶՈՒ-երի միջև համագործակցությունը, փորձի փոխանակումը և պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Կարեւոր հանգամանքն այն է, որ տարածաշրջանային սպառնալիքները դիմակայելը զորավարժությունների հիմնական նպատակներից մեկն է հայտարարվել այն պայմաններում, երբ ԱՄՆ աջակցությամբ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականությունը, հիմնական սպառնալիքի գործոնն է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում:
Ահաբեկչությունն Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական սպառնալիքներից մեկն է: Վերջին տարիներին Սաուդյան Արաբիաում ավելի քիչ ահաբեկչական գործողություններ են իրականացվել:
Սակայն կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, Սաուդյան Արաբիան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, հատկապես Սիրիայում և Իրաքում:
Ծայրահեղականությունն Արևմուտքի համար ևս մեկ վտանգ է, և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում արմատական ծայրահեղականության հիմնական հովանավորներից է:
Դա պայմանավորված է նաև վահաբիական ուսմունքների ազդեցությամբ, որն առկա է Սաուդյան իշխանության կառույցներում:
Պատերազմը, լարվածությունը եւ հակամարտությունը վերջին տարիներին Արեւմտյան Ասիայի մյուս հիմնական վտանգն են, որում առաջատար է նաև Ռիադը:
Եմենի դեմ պատերազմը, որն արդեն թևակոխել է հինգերորդ տարին, դարձել է վերջին տասնամյակների հումանիտար ամենամեծ աղետը: Լարվածությունը Քաթարի, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ, Բահրեյնի, Լիբիայի եւ Հորդանանի ներքին գործերին միջամտելը, ներքին բռնության ակտիվացումը, հատկապես շիաների դեմ, Սաուդյան Արաբիայի կողմից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հակամարտության եւ լարվածության առաջացման ամենակարեւոր դրսեւորումներից են:
Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան բոլոր իրավիճակներում (ահաբեկչություն, ծայրահեղականություն, պատերազմ, հակամարտություն եւ լարվածություն) վայելում է ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի աջակցությունը:
Նման պայմաններում ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան սկսել են «Ակտիվ հրամանատար 2019» անունով զորավարժությունը:
Թվում է վերջին տարիներին երկու երկրների և մասնավորապես՝ Մալեք Խալեդ քաղաքում մեկնարկած համատեղ զորավարժությունները, համահունչ են Սաուդյան Արաբիայի նկատմամբ Միացյալ Նահանգների կառավարության նյութական ակնկալիքներին և դա կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիայի ռեսուրսների թալանի շարունակմանը: Մյուս կողմից, զորավարժությունները վկայում են Վաշինգտոնից Ալե Սաուդի ընտանիքի կախվածության մասին: