ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109450-ԱՄՆ_ի_եւ_Սաուդյան_Արաբիայի_ուժերի_համատեղ_զորավարժությունները
Հուլիսի 15-ին մեկնարկել են Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2019 13:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ զորավարժությունները

Հուլիսի 15-ին մեկնարկել են Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի համատեղ զորավարժությունները:

Սաուդյան Արաբիային կարելի է համարել ամենակարևոր արաբական երկիրը, որը  հետևում է ԱՄՆ քաղաքականությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Այս քաղաքական հավասարեցումը տեղի է ունենում տարբեր ձեւերով, որոնցից ն եհամատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են տարին մեկ անգամ: 

Հուլիսի 15-ին Սաուդյան Արաբիայի հյուսիսային  «Մալեք Խալեդ» ռազմական կենտրոնում սկսվել է «Ակտիվ հրամանատար 2019» անունով զորավարժությունը՝ սաուդյան և ամերիկյան ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունը տևելու է երկու շաբաթ: 

2019 թ. մարտին նույնպես Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները անցկացրել էին «Կաարմիր դրոշ» համատեղ զորավարժությունը:

Այս զորավարժության նպատակն է ամրապնդել երկու երկրների ԶՈՒ-երի միջև համագործակցությունը, փորձի փոխանակումը և պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

Կարեւոր հանգամանքն այն է, որ տարածաշրջանային սպառնալիքները դիմակայելը զորավարժությունների հիմնական նպատակներից մեկն է հայտարարվել այն պայմաններում, երբ ԱՄՆ աջակցությամբ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականությունը, հիմնական սպառնալիքի գործոնն է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում:

Ահաբեկչությունն Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական սպառնալիքներից մեկն է: Վերջին տարիներին  Սաուդյան Արաբիաում ավելի քիչ ահաբեկչական գործողություններ են իրականացվել:

Սակայն կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են,  Սաուդյան Արաբիան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, հատկապես Սիրիայում և Իրաքում:

Ծայրահեղականությունն Արևմուտքի համար ևս մեկ վտանգ է, և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում արմատական ծայրահեղականության հիմնական հովանավորներից է:

Դա պայմանավորված է նաև վահաբիական ուսմունքների ազդեցությամբ, որն առկա է  Սաուդյան իշխանության կառույցներում:

Պատերազմը, լարվածությունը եւ հակամարտությունը վերջին տարիներին Արեւմտյան Ասիայի մյուս հիմնական վտանգն են, որում առաջատար է նաև Ռիադը:

Եմենի դեմ պատերազմը, որն արդեն թևակոխել է հինգերորդ տարին, դարձել է վերջին տասնամյակների հումանիտար  ամենամեծ աղետը:  Լարվածությունը Քաթարի, Իրանի Իսլամական Հանրապետության և  Թուրքիայի հետ, Բահրեյնի, Լիբիայի եւ Հորդանանի ներքին գործերին միջամտելը,  ներքին բռնության ակտիվացումը, հատկապես շիաների դեմ, Սաուդյան Արաբիայի  կողմից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում հակամարտության եւ լարվածության առաջացման ամենակարեւոր դրսեւորումներից են:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիան բոլոր իրավիճակներում  (ահաբեկչություն, ծայրահեղականություն, պատերազմ, հակամարտություն եւ լարվածություն) վայելում է ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի աջակցությունը: 

Նման պայմաններում  ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան սկսել են  «Ակտիվ հրամանատար 2019» անունով զորավարժությունը: 

Թվում է վերջին տարիներին երկու երկրների  և մասնավորապես՝  Մալեք Խալեդ քաղաքում մեկնարկած համատեղ զորավարժությունները, համահունչ են Սաուդյան Արաբիայի նկատմամբ Միացյալ Նահանգների կառավարության նյութական ակնկալիքներին և դա կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից  Սաուդյան Արաբիայի ռեսուրսների թալանի շարունակմանը: Մյուս կողմից, զորավարժությունները վկայում են Վաշինգտոնից Ալե Սաուդի  ընտանիքի կախվածության մասին: