Մամուլի տեսություն 18-07-2019
ՄԱԿ-ի հռչակագրին հակասող քայլով ԱՄՆ-ի պաշտոնյաները սահմանափակություններ են կիրառել Նյու Յորքում իրանցի դիվանագետների երթևեկության համար: ՄԱԿ-ը ևս դատապարտել է այս քայլը:
«Խոռասան» օրաթերթ
«Անտառի օրենքը» Նյու Յորքում
Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նախորդ այցի ընթացքում ամերիկյան ԶԼՄ-ներում հակաիրանական մթնոլորտին հասցրած հարվածն ազդեցիկ է եղել, այնպես, որ ԱՄՆ-ի կառավարությունը սահմանափակություններ է կիրառել Նյու Յորքում Զարիֆի և իրանցի դիվանագետների երթևեկության համար:
1947 թվականի ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջև կնքված համաձայնության հիմամբ, Վաշինգտոնը պարտավոր է ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու նպատակով պայմաններ ստեղծել Նյու-Յորքում արտասահմանցի դիվանագետների ներկայության համար: ԱՄՆ-ի կառավարությունը, իրանցի դիվանագետների խորհրդատվության և տարբեր հավաքներին մասնակցելու վախից, սահմանափակություններ է կիրառել Նյու Յորքում Զարիֆի և իրանցի դիվանագետների երթևեկության համար:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանի ծրագրվորման և ֆինանսավորման կազմակերպության ղեկավար. այս տարի ստեղծվել է 988 հազար աշխատատեղ
Մոհամմեդ Բաղեր Նոբախթը, նշելով, որ այս տարի երկրում կստեղծվի 988,000 աշխատատեղ, ասել է, որ կառավարությունը մշակել և իրականացրել է, արտադրության ոլորտի ակտիվացման 8 խոշոր ծրագիր:
«Իրան» օրաթերթ
Լավրով. Instax- ի միջոցով կատարվել է մի քանի միլիոն դոլարի փոխանակում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Instex- ի (Իրանի հատուկ ֆինանսական մեխանիզմ) միջոցով կատարվել է մի քանի միլիոն դոլարի փոխանակում:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ սկսվել է այս մեխանիզմի գործարկումը և առաջին փոխանակման գործարքները ընթացքի մեջ են:
«Իրան» օրաթերթ
Իրանը չի բանակցի հրթիռների մասին
Իրանը հերքել է հրթիռային ծրագրերի շուրջ բանակցությունների մասին հրապարակված լուրերը: ԱՄՆ-ը մեկ անգամ եւս կոչ է արել Իրանին համաձայնության գալ երկկողմ բանակցությունների համար:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Եվրոպայում հայտնաբերվել են ԱՄՆ-ի միջուկային հրթիռների տեղակայման վայրերը
ՆԱՏՕ-ին առնչվող կազմակերպություններից մեկը զեկույցել է Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների տեղակայման վայրերը:
Չնայած եվրոպական երկրներում ԱՄՆ միջուկային մարտագլխիկների տեղակայումը գաղտնիք չէ, սակայն տարիներ շարունակ այդ մարտագլխիկները հյուրընկալող երկրները եղել են Վաշինգտոնի գաղտնիքը:
Զեկույցում նշված է, որ Միացյալ Նահանգները Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հնդկաստանում եւ Թուրքիայում 150 միջուկային հրթիռներ է տեղակայել:
«Համշահրի» օրաթերթ
Այն բանից հետո երբ հարևանուհին բողոքել է աքաղաղի անժամանակ կանչից, Ֆրանսիայի Ավազ քաղաքի դատարանը աքաղաղի տիրոջը տուգանել է 500 եվրով:
Հարեւանուհին ոստիկանությանն ասել է, որ աքաղաղի անժամանակ կանչը խանգարում էր նրան քնել:
tert.am
Ռուսական գազից հրաժարվելն ու այն իրանականով փոխարինելը կարող է բերել շատ լուրջ խնդիրների՝ այդ թվում իրավական դաշտում. Վահե Դավթյան
Միանգամայն տրամաբանական է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ի վիճակի չի լինելու երկար ժամանակ ներքին ռեսուրսների հաշվին կոմպենսացնելու այն վնասները, որը կրում է վերջին ժամանակաշրջանում, հատկապես 2018 թվականի դեկտեմբերի 31-ից ի վեր, երբ գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, սակայն երկրի ներսում մնաց նույնը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել:
Ինչ վերաբերում է գազի շուրջ Իրանի հետ բանակցություններին, ապա Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահը նշեց, որ այդ բանակցությունները կրել են և կկրեն շարունակական բնույթ, քանի որ ակնհայտ է, որ էներգետիկ շուկաները բավական զարգացման մեջ են գտնվում: «Իրանը ակտիվորեն փնտրում է արտաքին շուկաներ, ինչը հատկապես ընդգծվում է այն ժամանակահատվածներում, երբ Իրանը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո: Ըստ այդմ, բնական գազի արտահանման դիվերսիֆիկացումը Իրանի համար անվտանգային նշանակության խնդիր է և այս առումով՝ պատահական չէ, որ Իրանը հանդես է գալիս հայտարարություններով առ այն, որ պատրաստ է ավելացնել բնական գազի արտահանման ծավալները Հայաստանի ուղղությամբ»,-ասաց նա:
armedia.am
Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը: Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։
lragir.am
Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Պենտագոնի այս քայլը ոչ մի օրինական հիմնավորում չունի, և դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նախարարության հայտարարության մեջ նշված է. «Այս միակողմանի քայլը չի համապատասխանում երկկողմանի դաշնակցային հոգուն: ԱՄՆ-ը միայն խոսքով չպետք է ցույց տա, որ կարևորում է Թուրքիայի հետ հարաբերություններն ու դաշնակցությունը, այլ նաև՝ գործով: Հատկապես ԻՊ-ի, ՔԱԿ-ի (PKK), գյուլենականների դեմ պայքարի մեջ է անհրաժեշտ դա ապացուցել»: