Տարածաշրջանում լարվածության նոր քայլ, ԱՄՆ-ը զորքեր է ուղարկելու Սաուդյան Արաբիա,
Ուրբաթ օրը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառույցի ղեկավար Մարկ Էսպերը ստորագրել է Սաուդյան Արաբիա ամերիկյան զինուժ և ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը:
Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի տեղակայումը Սաուդյան Արաբիայում, կավելացնի ճնշումը և կբարձրացնի Վաշինգտոնի շահերը պաշտպանելու կարողությունը:
16 տարի հետո Ամերիկյան ուժերը կրկին տեղակայվում են Սաուդյան Արաբիայում:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հայտարարել էր, որ այդ երկրի թագավորը համաձայնել է ընդունել ամերիկյան զորուժը: ԱՄՆ-ն 500 զորային է տեղակայելու Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Մալեք Սոլթան» ավիաբազայում:
Միացյալ Նահանգները հունիսին հայտարարել էր, որ 1000 զինվորականներ կտեղակայվեն Արեւմտյան Ասիայում, սակայն նրանց տեղակայման վայրը չեր հայտարարել: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Սաուդյան Արաբիային եւ Միացյալ Արաբական Էմիրություններին զենք վաճառելու նախագծին: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում աճեց այն բանից հետո երբ չեղարկվեցին Իրանի նավթի վաճաքի սահմանափակուները և ավելացան Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելուն ուղղված ԱՄՆ-ի գործողությունները: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ավելացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, այլև Իրանի սպառնալիքներին դիմակայելու պատրվակով մեծացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում: Այս քայլերով ԱՄՆ-ը նպաստում է տարածաշրջանում անկայություն ու անապահովության ավելացմանը :
Ծարսից Ծոցում և Օմանի ծովում Վերջին ամիսներին մի քանի միջադեպերից հետո Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճել է: Թրամփի կառավարությունը Թեհրանին մեղադրում է միջադեպին ներգրավված լինելու մեջ: Սակայն Իրանը խստորեն հերքում է մեղադրանքը: Երկրների միջև լարվածությունը աճեց այն բանից հետո, երբ Իրանն իր օդային սահմանում խոցեց ամերիկայն գերժամանակակից ԱԹՍ-ը: Դրանցի հետո, Թրամփը հայտարարեց, որ հրահանգել է Իրանի դեմ հարձակումը դադարեցնել հարձակման մեկնարկից մի քանի րոպե առաջ:
Թեհրանը սակայն, հայտարարում է, որ իր կանխաևգելիչ ռազմական ուժը կարող է չեզոքացնել Իրանի դեմ ուղղված Վաշինգտոնի ցանկացած ռազմական գործողություն:
Վաշինգտոնը փորձում է կեղծ մեղադրանքներով, սրել լարվածությունը:
Իրանի կողմից ամերիկյան ԱԹՍ-ի խոցելուց հետո, Թրամփը հոգեբանական պատերազմի միջոցով փորձում է վերականգնել իր հեղինակությունն ամերիկացիների մոտ: Որոշ զեկույցներում նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից խոցված ԱԹՍ-ը պատկանել է ԱՄԷ-ին: Եթե այս լուրը ճիշտ է, ապա հարցականի տակ է դրվում ոչ միայն ԱՄՆ-ի ԱԹՍ-երի արդյունավետությունը, այլև ևս մեկ ձախողում է Արաբիայի և Էմիրաթների համար, որոնք հուսով էին, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կօգնի նրանց անվտանգության ամրապնդմանը և կթուլացնի տարածաշրջանում Իրանի դիրքերը: