Տարածաշրջանում լարվածության նոր քայլ, ԱՄՆ-ը զորքեր է ուղարկելու Սաուդյան Արաբիա,
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109606-Տարածաշրջանում_լարվածության_նոր_քայլ_ԱՄՆ_ը_զորքեր_է_ուղարկելու_Սաուդյան_Արաբիա
Ուրբաթ օրը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառույցի ղեկավար Մարկ Էսպերը ստորագրել է Սաուդյան Արաբիա ամերիկյան զինուժ և ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2019 13:24 Asia/Tehran
  •  Տարածաշրջանում լարվածության նոր քայլ, ԱՄՆ-ը զորքեր է ուղարկելու Սաուդյան Արաբիա,

Ուրբաթ օրը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառույցի ղեկավար Մարկ Էսպերը ստորագրել է Սաուդյան Արաբիա ամերիկյան զինուժ և ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը:

Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի տեղակայումը Սաուդյան Արաբիայում,  կավելացնի ճնշումը և կբարձրացնի Վաշինգտոնի շահերը պաշտպանելու կարողությունը:

16 տարի հետո Ամերիկյան ուժերը կրկին  տեղակայվում են Սաուդյան Արաբիայում:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հայտարարել էր, որ այդ երկրի թագավորը համաձայնել է ընդունել ամերիկյան զորուժը:  ԱՄՆ-ն 500 զորային է տեղակայելու Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Մալեք Սոլթան» ավիաբազայում:

Միացյալ Նահանգները  հունիսին հայտարարել էր, որ 1000 զինվորականներ կտեղակայվեն Արեւմտյան Ասիայում, սակայն նրանց տեղակայման վայրը չեր հայտարարել: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել  Սաուդյան Արաբիային եւ Միացյալ Արաբական Էմիրություններին զենք վաճառելու նախագծին: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում աճեց այն բանից հետո երբ չեղարկվեցին Իրանի նավթի վաճաքի սահմանափակուները և ավելացան Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելուն ուղղված ԱՄՆ-ի գործողությունները: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, ոչ միայն ավելացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, այլև  Իրանի սպառնալիքներին դիմակայելու պատրվակով մեծացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում: Այս քայլերով ԱՄՆ-ը նպաստում է տարածաշրջանում անկայություն ու անապահովության ավելացմանը : 

Ծարսից Ծոցում և Օմանի ծովում Վերջին ամիսներին մի քանի միջադեպերից հետո Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճել է: Թրամփի կառավարությունը Թեհրանին մեղադրում է միջադեպին ներգրավված լինելու մեջ: Սակայն Իրանը խստորեն հերքում է մեղադրանքը: Երկրների միջև լարվածությունը աճեց այն բանից հետո, երբ  Իրանն իր օդային սահմանում խոցեց ամերիկայն գերժամանակակից ԱԹՍ-ը: Դրանցի հետո, Թրամփը հայտարարեց, որ հրահանգել է Իրանի դեմ  հարձակումը դադարեցնել հարձակման մեկնարկից մի քանի րոպե առաջ:

Թեհրանը սակայն, հայտարարում է, որ իր կանխաևգելիչ ռազմական ուժը կարող է չեզոքացնել Իրանի դեմ ուղղված Վաշինգտոնի ցանկացած ռազմական գործողություն:

Վաշինգտոնը փորձում է կեղծ մեղադրանքներով, սրել լարվածությունը:

Իրանի կողմից ամերիկյան ԱԹՍ-ի խոցելուց հետո, Թրամփը հոգեբանական պատերազմի միջոցով փորձում է վերականգնել իր հեղինակությունն ամերիկացիների մոտ: Որոշ զեկույցներում նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից խոցված ԱԹՍ-ը պատկանել է ԱՄԷ-ին: Եթե այս լուրը ճիշտ է, ապա հարցականի տակ է դրվում ոչ միայն ԱՄՆ-ի ԱԹՍ-երի արդյունավետությունը, այլև ևս մեկ ձախողում  է  Արաբիայի և Էմիրաթների համար, որոնք հուսով էին, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կօգնի նրանց անվտանգության ամրապնդմանը և  կթուլացնի   տարածաշրջանում Իրանի դիրքերը: