Մամուլի տեսություն 21-7-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109634-Մամուլի_տեսություն_21_7_2019
Արեւմտյան ԶԼՄ-ները խոստովանել են, որ Իրանը ԱԹՍ-ի ոլորտում դարձել է մի ուժ, որը լուրջ մարտահրավեր է նետում Արեւմուտքին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 21, 2019 12:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-7-2019

Արեւմտյան ԶԼՄ-ները խոստովանել են, որ Իրանը ԱԹՍ-ի ոլորտում դարձել է մի ուժ, որը լուրջ մարտահրավեր է նետում Արեւմուտքին:

«Համդելի» օրաթերթ

Իրանի դիվանագիտական եւ հրապարակային հզորությունը մարտահրավեր է նետում Արևմուտքին

Թրամփը պնդում է որ ԱՄՆ-ը խոցել է Իրանի ԱԹՍ-ը, իսկ Իրանը հերքել է այդ պնդումը: ԻՀՊԿ ծովուժը հայտարարել է, որ Հորմոզի նեղուցում կալանավորել են 1 մլն. լիտր մաքսանենգ վառելիք պարունակող  նավ:  ԻՀՊԿ-ն  հայտարարել է, որ Իրանի ԱԹՍ-ը, Հորմոզի նեղուցում  հինգշաբթի օրն իր առաքելությունն իրականացնելուց հետո, վերադարձել է իր կայանատեղին»:

ԱՄՆ-ի նախագահը շարունակում է պնդել իր խոսքը, սակայն Պենտագոնը փորձում է կոծկել նախագահի սխալը:

 

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ Կոնգրեսի Hill լրատվական կայքը, հայտարարել է, որ Իրանը դառնում է ԱԹՍ-ի գերտերություն: Hill-ը գրել է, որ Իրանը ստեղծում է հայրենի արտադրության ԱԹՍ-ների զինանոց:

Հղում կատարելով Լիբանանի  Հեզբոլլահի  գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի խոսքերին, Hill-ը գրել է, որ խումբը կօգտագործի իր ԱԹՍ-ները Իսրայելի հետ առաջիկա պատերազմում: Ամերիկյան ԶԼՄ-ները   գրել են, որ Իրանի դաշնակիցների կողմից ԱԹՍ-ի օգտագործումը սպառնում է Միացյալ Նահանգներին եւ նրա տարածաշրջանային դաշնակիցներին:  Իրանական ԱԹՍ-ների տեխնոլոգիան կարծես, ավելի է  զարգանում: Իրանը 1980-ական թվականներից սկսած արտադրում է հայրենական ԱԹՍ-ներ: 

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Global Times. Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը դարձրել է աշխարհի ամենավտանգավոր վայրը

Չինաստանի իշխող կուսակցության պաշտոնական օրգան Global Times-ը գրել է, որ  ԱՄՆ-ի ռազմական եւ միջամտության քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի եւ Հորմուզի նեղուցը դարձրել է աշխարհի ամենավտանգավոր վայրը:

Global Times-ն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերը միշտ աղետալի վիճակ են ստեղծել Մերձավոր Արեւելքի համար, եւ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տվել, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատվի:

 Global Times-ը գրել է, որ օտարերկրյա ուժերը անկայունության գործոնն են  և ԱՄՆ-ը միշտ փորձել է խափանել տարածաշրջանի երկրների միասնությունը: 

 

«Համշահրի» օրաթերթ

Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումն անցկացրեց թվով 30-րդ բողոքի ակցիան

Ֆրանսիայի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ «Դեղին բաճկոնավորների» թվով 30-րդ բողոքի ակցիան տեղի ունեցավ  երկրում:

Ֆրանսիայում զանգվածային ցույցերն սկսվել են  նոյեմբերի 17-ին: Ցուցարարները բողոքում են  Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականությունների և ոստիկանության բռնությունների դեմ: 

 

armedia.am

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունների անցկացման նպատակով ձևավորվել է 199 ընտրատարածք: 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով և ևս 199-ը՝ միամանդատ տարածքներից: Միամանդատ ընտրատարածքների քանակն Ուկրաինայում նվազել է մինչև 26-ի՝ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միանալու և Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի պատճառով:  Արդյունքում, երկրի սահմանադրությամբ նախատեսված 450 ազգային պատգամավորների փոխարեն նոր Ռադան, ինչպես և նախորդը, կունենա 424 պատգամավոր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գերագույն ռադայում ներակայացված լինելու համար համամաասնական ընտրակարգով կուսակացությունները պետք է հաղթահարեն 5%-անոց շեմը, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվողներին բավարար է ստանալ միայն ձայների մեծամասնությունն իրենց ընտրատարածքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընդհանուր 5980 թեկնածու: Մեծամասնական ընտրատարածքներում գրանցվել է  3220 թեկնածու, իսկ համամասնականում՝ 22 քաղաքական կուսակցություն, որոնց ցուցակներում ներառված է ընդհանուր 2747 թեկնածու:

 

tert.am

էրդողանը հայտարարել է Կիպրոս ներխուժելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ 400 000 բանակ ունեցող թուրք զինվորականները պատրաստ են ներխուժել Կիպրոս, եթե դրա համար պահանջվի պաշտպանել կիպրոսցի թուրքերին, գրում է CyprusMail-ը:

«Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը: Որևէ մեկը կարող է չկասկածել, որ Թուքիայի հերոսական բանակը, որը (Հյուսիսային) Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք, առանց վարանելու կգնա նույն քայլին, ինչին գնաց 45 տարի առաջ, եթե դա անհրաժեշտ է կիպրոսցի թուրքերի կյանքի ու անվտանգության համար»,- հայտարարել է նախագահը:

Էրդողանի հայտարարությունը կապված է թուրքերի Կիպրոս ներխուժման 45-ամյա տարելիցի հետ, ընդ որում, միջազգային վերլուծաբանները Թուրքիայի նախագահի վերոնշյալ խոսքերը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված նախազգուշացում այն մասին, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:

news.am

Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը կարելի է ավարտել 2-3 տարում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտել 2-3 տարում։

«Մենք այժմ կառուցում ենք բարձրավոլտ գծեր ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի հետ։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի մենք, Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, համաժամանակյա աշխատենք ցանցում։ Այդ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ, կամ փոխել հաճախականությունները, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։

Նրա խոսքով՝ ցանցերի միավորման իմաստն այն է, «որպեսզի ունենանք մեկ գլոբալ շուկա եւ գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»։ «Եթե ինտենսիվ աշխատենք, երկու-երեք տարուց դա արդեն կկայանա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա ցանցերի միավորումը։

 

tert.am

Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել երկրում

 

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորակազմ տեղակայելուն, հայտնում է Reuters գործակալությունը: Միաժամանակ տարածաշրջան զորք ուղարկելու ծրագրերի մասին հայտնել է Պենտագոնը:

ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է Սաուդյան Արաբիա զորակազմ ուղարկելու մտադրության մասին, ինչը բացատրվում է «ի հայտ եկած նոր սպառնալիքների ֆոնին անվտանգության հավելյալ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ»:

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա կարող է ուղարկվել 500 զինծառայող: Նման որոշումը բացատրվում է այդ թվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացմամբ: