Ինչու է Սաուդյան Արաբիան համաձայնել, որպեսզի ամերիկացի բանակայիններն այդ երկիր վերադառնան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109660-Ինչու_է_Սաուդյան_Արաբիան_համաձայնել_որպեսզի_ամերիկացի_բանակայիններն_այդ_երկիր_վերադառնան
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորամիավոր տեղակայելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 09:03 Asia/Tehran
  • Ինչու է Սաուդյան Արաբիան համաձայնել, որպեսզի ամերիկացի բանակայիններն այդ երկիր վերադառնան

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորամիավոր տեղակայելուն:

1991թ. Քուվեյթի դեմ Իրաքի հարձակումից հետո, Սաուդյան Արաբիային և մյուս արաբական երկրներին բասսական ռեժիմի հավանական հարձակումներից պաշտպանելու նպատակով, ամերիկացի բանակայինները մուտք գործեցին Սաուդյան Արաբիա: 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումից հետո, սաուդյան վարչակազմը ԱՄՆ-ից պահանջեց իր բանակայիններին դուրս բերել այդ երկրից: Որովհետև չնայած Բաղդադի հետ Ռիադի հարաբերությունները խզվել էին, սակայն Սաուդյան Արաբիան խիստ դեմ էր Իրաքի դեմ հարձակմանը:

Այսօր, այդ դեպքից 16 տարի անց, Մալեք Սալմանի համաձայնությամբ, ամերիկացի բանակայինները կրկին այդ երկիր են վերադառնում:

Որոշ լրատվական գործակալություններ, այդ թվում CNN-ը հաղորդել են, որ Ռիադի մոտակայքում գտնվող «Շահզադե Սոլթան» ռազմաբազայում մի խումբ ամերիկացի բանակայիններ են տեղակայվել և նրանց թիվը հասնելու է 500-ի:

Գալիք շաբաթների ընթացքում  այդ ռազմաբազայում տեղակայվելու են նաև կործանիչներ ու հրթիռային համակարգեր:

Հարց է ծագում, թե 16 տարի անց Սաուդյան Արաբիան ինչո՞ւ է համաձայնել, որ իր հողում կրկին ամերիկացի զորայիններ տեղակայվեն:

Թվում է, թե կարևորագույն պատճառը Պարսից Ծոցի տարածաշրջանում լարվածությունների սրվելն ու անվտանգությունն ապահովելու հարցում սաուդյան վարչակազմի անկարողությունն է:

Վերջին ամիսների ընթացքում, Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է: Չնայած Թեհրանն ու Վաշինգտոնը բազմիցս հայտարարել են, որ պատերազմի չեն ձգտում, սակայն պատերազմի բռնկման հավանականությունը չի կարելի զրոյական համարել: 

Մյուս կողմից, վերջին երեք տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիան ցույց է տվել, որ ոչ միայն ողջունում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև պատերազմի բռնկումը, այլև ԱՄՆ-ին դրդում է այդ քայլին դիմել: Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանի պաշտպանական քայլերը, այդ թվում ամերիկյան ԱԹՍ-ի կործանումը և բրիտանական նավթային լցանավի կալանավորումը սարսափեցրել է Սաուդյան Արաբիային:

Ռիադը գիտի, որ արևմտյան երկրներից, հատկապես ԱՄՆ-ից միայն արդիական զենքեր գնելով չի կարող երաշխավորել իր անվտանգությունը: Հետևաբար Ռիադն իր անվտանգությունն ապահովելու համար մեկ անգամ ևս դիմել է ԱՄՆ-ին:

Մյուս պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունը փորձում է ԱՄՆ-ին ավելի շատ ներքաշել Եմենի ճգնաժամի մեջ: Սաուդյան Արաբիան մխրճվել է Եմենի հորձանուտը: Եմենի հարավից ԱՄԷ-ի ուժերի նահանջը ևս մեծացրել է Սաուդյան Արաբիայի խնդիրները: Ընդունելով ամերիկացի բանակայինների Սաուդյան վերադարձը Արաբիա, սաուդյան վարչակազմը փորձում է Վաշինգտոնին դրդել ավելի շատ մասնակից լինել Եմենի դեմ պատերազմին և Ռիադին փրկել այդ հորձանուտից:

Սաուդյան Արաբիայի այդ քայլի մյուս պատճառը սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի անձնական ցանկությունն է: Բեն Սալմանը ԱՄՆ-ում Թրամփի իշխանության հասնելուց ի վեր, ձգտել է Սպիտակ Տան հետ ամրապնդել հարաբերությունները: Եվ «Շահզադե Սոլթան» ռազմաբազա ամերիկացի զորայինների վերադարձն այդ ուղղությամբ է տեղի ունեցել: