Ռուսաստան. Ուրանի հարստացումն Իրանի անժխտելի իրավունքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109669-Ռուսաստան._Ուրանի_հարստացումն_Իրանի_անժխտելի_իրավունքն_է
Վաշինգտոնի պաշտոնյաներն այն պայմաններում են պահանջում արգելել Իրանի ուրանի հարստացման իրավունքը և ավելացնել ճնշումը Իրանի վրա՝ իր միջուկային ծրագիրը դադարեցնելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 22, 2019 13:24 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ուրանի հարստացումն Իրանի անժխտելի իրավունքն է

Վաշինգտոնի պաշտոնյաներն այն պայմաններում են պահանջում արգելել Իրանի ուրանի հարստացման իրավունքը և ավելացնել ճնշումը Իրանի վրա՝ իր միջուկային ծրագիրը դադարեցնելու համար:

Միջուկային ոչնչացման մասին պայմանագրի՝ (NPT)  դաշինքի համաձայն, բոլոր անդամ պետությունների համար երաշխավորվում է ուրանի հարստացման իրավունքը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն անդրադառնալով այն փաստին, որ Ուրանի հարստացումն NPT դաշինքի բոլոր անդամների անժխտելի իրավունքն է, ասել է, որ այս խնդրի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների անտեղյակությունը, վանսում է   Միջուկային զենքի չտարածման դաշինքին:

Պարսից ծոցում լարվածության ավելացման ֆոնին Իրանի կողմից ուրանի հարստացման գործողությունը հանգեցրել է ամերիկացի պաշտոնյաների հակազդեցությանը: ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել արգելափակել Իրանի ուրանի հարստացումը և ուրանի հարստացման հնարավորությունը համարել Իրանի միջուկային գործարքի ամենավատ սխալներից մեկը:

Սա այն դեպքում, երբ ուրանի հարստացումն NPT դաշինքի բոլոր անդամների անժխտելի իրավունքն է և Իրանը մինչ օրս կամավոր կերպով հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և ուրանի հարստացման սահմանափակումներին:

Թեև Իրանի կողմից ՀԳՀԾ-ի որոծ պարտավորությունների կրճատման մասին որոշումը  արժանացել է եվրոպական երկրների  ու ԱՄՆ-ի կտրուկ արձագանքին, սակայն 4 + 1 խմբի անդամ երկրների կողմից  պարտավորությունները պահպանելու հարցում թույլ տված թերացումը  հանգեցրել է Իրանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկմանը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Ռուսաստանն Իրանի գործողությունը  համարում է այն իրադարձությունների բնական հետևանքը, որ ավելի վաղ են տեղի ունեցել:

ԱՄՆ պաշտոնյաներն այն պայմաններում են պնդում՝ Իրանի ուրանի հարստացման արգելքի վրա, երբ ԱՄՆ-ը, միջազգային իրավունքին եւ օրենքին դեմ գնալով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի դրույթներին հակասելով, միակողմանիորեն դուրս է եկել ՀԳՀԾ-ից: 

Իրանն իր իրավական հիմքով սկսել է ուրանի հարստացման գործընթացը և դա Թեհրանի անվիճելի իրավունքն է: Ոչ մի երկիր չի կարող այն արգելել: Նման մոտեցմամբ, Իրանին սահմանափակումներ և ճնշումներ գործադրելու փորձերը նույնպես ապարդյուն են լինելու և այսօրվա աշխարհում գիտելիքներ ձեռք բերելը համընդհանուր և անհերքելի փաստ է:

Վաշինգտոնի որոշ պաշտոնյաներ էլ խոստովանել են, որ Իրանը հասել է միջուկային գիտության այն աստիճանի, որ Միացյալ Նահանգները չի կարող այն կասեցնել:

Այնուամենայնիվ, Իրանը հայտարարել է, որ եթե Եվրոպայի գործընկերները կատարեն իրենց պարտավորությունները և ՀԳՀԾ-ի շրջանակում ապահովեն Իրանի տնտեսական շահերը, Թեհրանը  ևս կդադարեցնի իր պարտավորությունների կրճատումը ՀԳՀԾ-ում: