Թեհրանում է Իրաքի վարչապետը. Կարևորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումը
Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմեհդին Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումն ու երկու երկրի միջև համաձայնությունների իրագործումն է ցանկացել:
Երկուշաբթի երեկոյան, երկու երկրի պաշտոնատարների բանակցության կարևորագույն առանցքներից եղել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:
Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, Իրաքի վարչապետը ձգտում է կանխել տարածաշրջանում պատերազմի բռնկումը:
Իրաքի վարչապետի Իրան կատարած այցից առաջ, Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նրա խորհրդական՝ Աբդոլ Հոսեյն Ալ-Հանինն ասել է.«Իրաքի վարչապետը ձգտում է տարածաշրջանում մեղմել լարվածությունները»:
Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Իրաքի կառավարությունը դեմ է եղել Իրանի դեմ շրջափակումներին: ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում լարվածությունը սրելու համար որոշ դավադրություններին, Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքը երբեք Իրանի դեմ շարջափակումների մաս չի կազմել ու չի կազմելու»:
Անցած մեկ տարվա ընթացքում, ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալով, ԱՄՆ-ն առավելագույն ճնշում կիրառեց Իրանի դեմ, սակայն ապարդյուն: Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը մեծ սխալներ է թույլ տվել և պետք է վերականգնի նախքան շրջափակումները տիրող պայմանները:
Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԻԻՀ-ը տարածաշրջանում և այլ տարածքներում լարվածության սրման չի ձգտում և երբեք պատերազմի սկսողը չի լինելու, Ռոհանին ասել է.«Պատմության ընթացքում Իրանը Պարսից Ծոցում, Հորմոզի նեղուցում և Օմանի ծովում նավերի ազատ երթևեկության ու անվտանգության գլխավոր պաշտպանՆ է եղել և շարունակելու է այդպես լինել»:
Իրանն ու Իրաքը երկու հարևան երկրներ են և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը կարևոր են երկու երկրի համար: Սակայն հարց է ծագում, թե ովքեր են ձգտում անապահով դարձնել տարածաշրջանը:
ԻԻՀ-ը միշտ ձգտել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը և այդ շրջանակում կարևորում է տարածաշրջանային համագործակցությունները: Իրանն ինչպես Իրաքում ու Սիրիայում մասնակից է եղել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործընթացում, այնպես էլ ձգտում է Պարսից ծոցի ու Հորմոզի նեղուցի անվտանգության ապահովմանը և պատմական պատասխանատվություն է զգում այդ ուղղությամբ: Իրանն ու Իրաքը կարող են որպես երկու հարևան ու բարեկամ պետություններ տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման ուղղությամբ ամրապնդել համագործակցությունները:
Բաղդադում Իրանի դեսպան՝ Իրաջ Մասջեդին համոզված է, որ հաշվի առնելով Իրանի ու Իրաքի պաշտոնատարների փոխայցելությունների ավելանալը, երկու երկրի քաղաքական ու տնտեսական համագործակցությունները նոր փուլ են թևակոխել և այդ հարցը դրական է ազդել տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնման վրա:
Ադել Աբդոլմահդիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը ևս այդ մասին է վկայում: Նա ասել էր, որ Թեհրան-Բաղդադ համագործակցությունների ընդլայնումն ազդեցիկ է լինելու տարածաշրջանում անհրաժեշտ անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: