Զարիֆի այցը Բոլիվիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109731-Զարիֆի_այցը_Բոլիվիա
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, Հարավային Ամերիկա կատարած իր այցի շրջանակներում, այցելել է Բոլվիա: Մինչ այդ, Զարիֆը հանդիպել էր Նիկարագուայի և Վենեսուելայի պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 08:26 Asia/Tehran
  •  Զարիֆի այցը Բոլիվիա

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, Հարավային Ամերիկա կատարած իր այցի շրջանակներում, այցելել է Բոլվիա: Մինչ այդ, Զարիֆը հանդիպել էր Նիկարագուայի և Վենեսուելայի պաշտոնյաների հետ:

Չմիավորման շարժման բյուրոյի նախարարական նիստի շրջանակներում կատարված այս այցերն ու հանդիպումները շատ կարևոր են: Դրանք և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի նիստի շրջանակներում կատարած այցերը, վկայում են Իրանի դիվանագիտական զարգացվածության բարձր աստիճանի մասին, պարտության մատնելով Թեհրանին մեկուսացնելու Վաշինգտոնի ջանքերը: Իրանն այսպիսով մեկ անգամ ևս փորձեց ակտիվանալով միջազգային ասպարեզում, դիմակայել Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությանը:

Զարիֆի այս այցերն ու հանդիպումներն այն պայմաններում, երբ վերջերս ԱՄՆ-ն սահմանափակումներ էր կիրառել Նյու Յորքում նրա այցի ժամանակ, ցույց տվեցին Իրանի դիվանագիտության ուժը:

Այցերն արժանացան մեծ ուշադրության: Դրանց, իրենց Թուիթերի էջերում անդրադարձան նաև ԱՄՆ նախագահն ու ազգային անվտանգության հարցրեով խորհրդականը:

Թրամփն այս կապակցությամբ գրեց. «Զարիֆը Կարակասում Նիկոլաս Մադուրոյի կողքին, իրեն զգում էր ասես տանը»:

Չմիավորման շարժման բյուրոյի նախարարական նիստում ունեցած Զարիֆի ելույթն ավելի մեծ կարևորություն տվեց այս այցերին:

Կարակասում կայացած Չմիավորման շարժման բյուրոյի նախարարական նիստում, Զարիֆը քննադատեց ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը, նշելով, որ այն  լուրջ խնդիրներ է առաջացրել Չմիավորման շարժման անդամ երկրների համար: Նա նշեց, որ այս քաղաքականությունը միջազգային մակարդակով թուլացնում է օրենքի իշխանությունը և վտանգում համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ի շահ ժողովուրդների համագործակցության խորացման Չմիավորման շարժման անդամների ջանքերին, նշել է. «Այժմ, երբ միջազգային օրինականությունը սպառնալիքի տակ է, շարժման անդամները պետք է միասնությամբ դիմակայեն այս սպառնալիքին: Հակառակ դեպքում, մենք պարտվելու ենք»: 

Իրանը և Հարավային Ամերիկայի երկրները, չնայած աշխարահագրական մեծ տարածությանը, համագործակցում են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Իրանն իր համագործակցությունները ծավալում է  հատկապես այնպիսի երկրների հետ, ինչպես՝ Կուբան և Վենեսուելան, որոնք ունեն հակաիմպերիալիստական ուղղվածություն և կիսում են այս կապակցությամբ Իրանի տեսակետները:

Իրանը նման շրջանակներում կարևորելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցությունները, փորձում է բազմակողմանի կապեր հաստատել լատինաամերիկյան երկրների հետ: Եվ Զարիֆի վերջին այցն այս առումով որոշակի ձեռքբերումներ է ունեցել: