Մամուլի տեսություն 24.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109736-Մամուլի_տեսություն_24.07.2019
Այսօր իրանական մամուլն անդրադարձել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի ընտրությանը: Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ նրա վերաբերմունքը, ԶԼՄ-ները նշել են, որ Ջոնսոնը «Թրամփի կրկնօրինակն է Լոնդոնում»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 10:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.07.2019

Այսօր իրանական մամուլն անդրադարձել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի ընտրությանը: Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ նրա վերաբերմունքը, ԶԼՄ-ները նշել են, որ Ջոնսոնը «Թրամփի կրկնօրինակն է Լոնդոնում»

«Մարդոմսալարի» օրաթեր

Թրամփի անգլիական տարբերակն իշխանության է  եկել Բրիտանիայում

Իշխանության է եկել ևս մեկ խելագար: Երեքշաբթի օրը, Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ, Բորիս Ջոնսոնին ընտրել է վարչապետ:

Ջոնսոնը Թրամփի նախընտրելի թեկնածուն էր: Մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Նա տարբերվող մարդ է, սակայն նրանք կարծում են, որ ես նույնպես տարբերվող անձ եմ»: Թրամփն ի նկատի ուներ, որ իր և Ջոնսոնի քաղաքականությունները տարբերվող են: Ջոնսոնի ձեռագիրը շատ նման է Թրամփի ձեռագրին: Ջոնսոնը պոպուլիստ է, որի կողմնակիցները նվաստատցուցիչ վերաբերմունք ունեն բրիտանական կառույցների նկատմամբ: Սա մյուս պատճառն է, որի համար Թրամփը կողմ էր Ջոնսոնի պաշտոնավարմանը:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրաքը երբեք հակաիրանական պատժամիջոցների մաս չի կազմի

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլմահդիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն Իրանում հանդիպել է նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրաքի վարչապետը նշել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն Իրաք,  կարևոր նշանակություն ուներ Թեհրանի ու Բաղդադի հարաբերությունների զարգացման հարցում: Անդրադառնալով այցի ընթացքում ստորագրված կարևոր համաձայնություններին, նա հավելել է. «Երկու երկրների պաշտոնյաները հաստատակամ են գործադրելու վերոնշյալ համաձայնագրերը»:  

Խոսելով տաածաշրջանում լարվածությունը սրելուն ուղղված որոշ քայլերի մասին, Աբդուլմահդին նշել է. «Իրաքը երբեք հակաիրանական պատժամիջոցների մաս չի կազմի»:

 

«Խորասան» օրաթերթ

Հակաիրանական կոլացիայի ճգնաժամը

Մինչ ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ ծովային կոլաիցիա ձևավորել, որոշ զեկույցներ նշում են, որ այդ սցենարն անիրագործելի է:

Անցած օրը, Ճապոնիայի բանակի խոսնակը հայտարարել է, որ այդ երկիր դիրքորոշումը փոփոխություն չի կրել և Տոկիոն չի քննարկում Հորմուզի նեղուցում հակաիրանական  կոլացիային միանալու նպատակով ճապոնական զորուժի գործուղման հարցը:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Bloomberg. 15 միլիոն բարել նավթի ճակատագիրն՝ Իրանի ձեռքում

Bloomberg-ը գրել է, որ Stena Impero նավթատարի կալանավորումը ցույց տվեց, թե Իրանի համար որքան հեշտ է արգելել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում և 14.7 միլիոն բարել նավթի տարանցման ճակատագիրն այդ երկրի ձեռքում է:  

Գործակալությունը հավելել է, որ այս խնդիրն առայժմ սահմանափակվում է բրիտանական նավթատարով, սակայն այն կարող է մեծանալ և ազդել նավթի տեղափոխման վրա:

Bloomberg-ը գրել է, որ Stena Impero-ի կալանավորումն ուղղակի պատասխան էր այս ամսվա սկզբին Ջիբրալթարում իրանական Grace 1 նավթատարի կալանավորմանը:

 

armenpress.am

Իտալիայում սկսվել Է հասարակական տրանսպորտի աշխատողների ընդգրկուն գործադուլը

Իտալիայում սկսվել Է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը: Ինչպես հուլիսի 24-ին հաղորդել Է Corriere della Sera թերթը, 09:00-ից (Երեւանի ժամանակով 11:00-ից) դադարել են երթեւեկել տարածաշրջանային գնացքներն Ապենինների ամբողջ տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գործադուլը կտեւի մինչեւ 17:00-ը եւ չի վերաբերի արագընթացիկ երկաթուղային գծերին:Չորս ժամով աշխատանքը դադարեցնելու մասին են նաեւ հայտարարել ավտոբուսների վարորդները, մետրոյի եւ տրամվայների մեքանվարները: Հռոմում գործադուլը տեղի կունենա 12:30-ից (Երեւանի ժամանակով 14:30-ից) մինչեւ 16:30-ը (Երեւանի ժամանակով 18:30-ը):Գործադուլը, որը խոշորագույն արհմիությունները հայտարարել են ի նշան բողոքի աշխատանքի պայմանների դեմ, կվերաբերի ոչ միայն մարդատար, այլեւ բեռնատար տրասպորտին, ինչպես նաեւ ծովային փոխադրումների հատվածին, նշում Է թերթը:Հուլիսի 26-ին գործադուլ են հայտարարել Alitalia ավիաընկերության օդաչուներն ու ինքնաթիռների ուղեկցորդները: Սակայն 24 ժամ գործադուլ անելու սկզբնական մտադրությունը սահմանափակվել Է ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարության հատուկ կարգադրությամբ, որը որոշել Է, որ գործադուլը կարող Է տեւել չորս ժամից ոչ ավելի: Սպասվում Է, որ չվացուցակը կփոխվի, իսկ որոշ չվերթներ կչեղարկվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թուրքիան պատրաստվում է 80 հազար փախստականի արտաքսել երկրից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդես է եկել Թուրքիայում հաստատված փախստականների վերաբերյալ հայտարարությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը:

«Անցյալ տարի, ընդհանուր առմամբ, 56 հազար ապօրինի միգրանտի ենք արտաքսել երկրից: Այս տարի նախատեսել ենք արտաքսել 80 հազար միգրանտի, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ մոտավորապես 40-50 տոկոսով բարձր է: Ստիպված ենք նման քայլի դիմել»,- նշել է նա:

Ապա Սոյլուն խոսել է վերջին տարիներին Թուրքիայի կողմից երկիր մուտք գործել ցանկացող փախստականների նկատմամբ կիրառված արգելքների ցուցանիշների մասին:

«Միայն 2016 թվականին Թուրքիայի հարավային և արևելյան սահմաններն անցնել արգելվել է 729 հազար 340 փախստականի: Իսկ 2018 թվականի ցուցանիշը եղել է 547 հազար 857: 2019 թվականին մինչ օրս 167 հազար 874 փախստականի չի թույլատրվել հատել Թուրքիայի սահմանը»,- հայտնել է նախարարը:

 

panorama.am

Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղից ներքև է իջել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցանկում, 7 տարվա մեջ առաջին անգամ, իջել է 3-րդ հորիզոնական: Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ, ֆրանսիացի գործարար Բերնար Առնոն բարձրացել է 2-րդ տեղ՝ առաջ անցնելով Գեյթսից:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, Առնոյի ընկերության արժեքը հասել է 107,6 միլիարդ դոլարի՝ Գեյթսին գերազանցելով ավելի քան 200 միլիոնով: Ցանկի առաջատարն աշխարհի ամենահարուստ մարդն է՝  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը:Առաջատար եռյակի ընդհանուր հարստությունը գերազանցում է S&P 500 ինդեքսում ներառված յուրաքանչյուր ընկերության շուկայական արժեքը:  Դրանց թվում են Walmart, Exxon Mobil և Walt Disney ընկերությունները: Ընդ որում, նշվում է, որ Գեյթսը կմնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե չլիներ նրա բարեգործական գործունեությունը: Նա ավելի քան 35 միլիարդ դոլար է հատկացրել Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին: Բեզոսի ակտիվների մաքուր արժեքն այս տարի աճել է մինչև 125 միլիարդ դոլար, անգամ Մաքենզի Բեզոսի հետ ապահարզանից հետո, ինչ շնորհիվ Բեզոսի կինը դարձել է չորրորդը աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում:

 

panorama.am

Հայկական գորգերի արտադրությունը զգալի աճել է

Հայկական գորգերի արտադրությունը շարունակում է աճել: Այս մասին են վկայում  Վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին զգալի աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը. մասնավորապես, հունվար-մայիսին արտադրվել է 18.5 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1.7 անգամ: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին արտադրվել է 10.6 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով, 2016թ-ին արտադրվել է 18 տոննա գորգ, 2015թ-ին՝ 41 տոննա։