Մամուլի տեսություն 25-7-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109786-Մամուլի_տեսություն_25_7_2019
Իրանական թերթերը անդրադարձել են Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո ճգնաժամի հավանականությանը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հուլիս 25, 2019 13:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-7-2019

Իրանական թերթերը անդրադարձել են Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո ճգնաժամի հավանականությանը

«Քեյհհան» օրաթերթ

Մայրամուտը՝ կայսրությունում, Բրիտանիայի թագուհին շրջապատված է ճգնաժամերով

 

Եթե միջազգային համակարգում գտնվող երկրների դիրքը որոշվում է տարբեր ոլորտներում իրենց ունեցած ուժի չափանիշներով, պետք է ընդունել, որ այսօր Բրիտանիան 19-րդ դարի Բրիտանիայի հետ կապ չունի, Բրիտանիան շրջապատված է ճգնաժամերով: Հիմնական կուսակցությունները շփոթված վիճակում են հայտնվել, քանի որ  շատ տարբեր տեսակետներ ունեն Բրեքզիթի վերաբերյալ: Լեյբորիստական ու Պահպանողական կուսակցություններում տարբեր մոտեցումներ կան Բրեքզիթի վերաբերյալ  և կուսակցությունների ղեկավարները չեն կարող համոզել իրենց անդամներին մեկ դիրքորոշում ունենալ այդ հարցի շուրջ: Նույն պատճառով տապալվեց նախկին վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը, և ամենայն հավանականությամբ, նոր վարչապետին նույնպե չի հաջողվի լուծել այս խնդիրը: Բերքզիթի հետևանքով աճել է Լոնդոնի և Բրյուսելի միջև  լարվածությունը: Իռլանդիան և  Շոտլանդիան ևս դեմ են ԵՄ-ից Լոնդոնի դուր գալուն: Մյուս կողմից, այս երկրին սպառնում է  տնտեսական ճգնաժամը: Իսկ ռազմական թուլությունը պատճառ է դարձել, որ միջազգայինա սպարեզում Բրիտանիայի դերը թուլանա: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի «Հոմա» ընկերության Airbus ինքնաթիռի շարժիչը վերանորոգվել և փոխվել է իրանցի  ինժեներների կողմից

 

«Հոմա» ընկերության Airbus 600-300  ինքնաթիռի շարժիչը վերանորոգվել և փոխվել է մեկ օրվա ընթացքում՝ իրանցի ինժեներների կողմից:

Վերանորոգման աշխատանքների ղեկավար Ռահիմ Բաղբանն ասել է, որ ինքնաթիռի  շարժիչը ամենակարևոր դերն ունի թռիչքի համար և  շարժիչի ցանկացած խախտում  կարող է շարքից հանել ինքնաթիռը:

Բաղբանն ասել է, որ ինքնաթիռի շարժիչը, չնայած բոլոր պատժամիջոցներին ու պահեստամասերի բացակայությանը,  վերանորոգվել է իրանցի ճարտարագետների կողմից:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Reuters. Սաուդյան կոալիցիան փորձում է մինչև այս տարվա ավարտը վերջ տալ Եմենի պատերազմին

 

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Սաուդյան կոալիցիան ձգտում է  մինչև 2019 թ.-ի ավարտը վերջ տալ Եմենի պատերազմին, և դրան նպաստել է ԱՄԷ-ի զորքերի դուրսբերումը Եմենից:

ԱՄԷ-ն եկել է այն եզրակացության, որ չորս տարի տևած այս պատերազմը վերջ չունի և Սաուդյան Արաբիան ևս համաձայն է այդ տեսակետին: Միևնույն ժամանակ. աճել է  Իրանի շուրջ լարվածությունը և մեծացել   Պարսից ծոցում պատերազմի վտանգը:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ԻԻՀ նախագահ. Թույլ չենք տա, որպեսզի  Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցներում խախտումներ արձանագրվեն

 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ընդգծելով, որ կառավարությունը երբեք չի բացառում բանակցության հնարավորությունը, հավելել է.«Իրանը պատրաստ է անցկացնել արդար և օրինական բանակցություններ, սակայն բանակցությունների պատրվակով պատրաստ չի նստել պարտության սեղանի շուրջ»:

 

tert.am

Հրապարակվել է 2019-ի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկը. Հայաստանը 96-րդն է

Միջազգային Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն բանակների վարկանշային ցանկը, որում տեղ է գտել 137 երկիր:

Հայաստանն այս տարի զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջելով 12 կետով: Առաջատար եռյակը հզորագույն բանակների վարկանշային աղյուսակում կազմել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Գերմանիան:

Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Իրանը՝ 14-րդ:

 

armedia.am

Թրամփը չեղարկել է արաբական երկրներին զենք վաճառելու արգելքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի 3 բանաձևի վրա, որն արգելում է առանց օրենսդիրների հավանության ամերիկյան զենքի վաճառքն արաբական երկրներին։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ այդ փաստաթղթերը միայն կթուլացնեն ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը և կվնասեն Վաշինգտոնի գործընկերական հարաբերություններին։

Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում գործող օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի զենքի արտահանումը պետք է տեղի ունենա միայն օրենսդիրների հավանությամբ։ Այդ օրենքը շրջանցել փորձել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Սաուդյան Արաբիայի,  ԱՄէ-ի և Հորդանանի հետ ընդհանուր 8,1մլրդ դոլար արժողությամբ 22 համաձայնագիր առաջ տանելու համար: Այդ միջոցները ձեռնարկվել են Իրանի դեմ արաբական երկրներին զինելու համար:

 

/analitik.am

Պուտինը չեղյալ է համարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցերին, որի մասով փաստաթուղթը ստորագրվել է 2010 թվականի մայիսի 12-ին: ՌԴ ԱԳՆ-ին կարգադրվել է այս մասին տեղյակ պահել Թուրքային:

Պատժամիջոցը կիրառվում էր 2015 թվականի դեկտեմբերից, երբ թուրքական ուժերը խոցեցին ռուսական ինքնաթիռը:

 

aysor.am

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):