Մամուլի տեսություն 25-7-2019
Իրանական թերթերը անդրադարձել են Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո ճգնաժամի հավանականությանը
«Քեյհհան» օրաթերթ
Մայրամուտը՝ կայսրությունում, Բրիտանիայի թագուհին շրջապատված է ճգնաժամերով
Եթե միջազգային համակարգում գտնվող երկրների դիրքը որոշվում է տարբեր ոլորտներում իրենց ունեցած ուժի չափանիշներով, պետք է ընդունել, որ այսօր Բրիտանիան 19-րդ դարի Բրիտանիայի հետ կապ չունի, Բրիտանիան շրջապատված է ճգնաժամերով: Հիմնական կուսակցությունները շփոթված վիճակում են հայտնվել, քանի որ շատ տարբեր տեսակետներ ունեն Բրեքզիթի վերաբերյալ: Լեյբորիստական ու Պահպանողական կուսակցություններում տարբեր մոտեցումներ կան Բրեքզիթի վերաբերյալ և կուսակցությունների ղեկավարները չեն կարող համոզել իրենց անդամներին մեկ դիրքորոշում ունենալ այդ հարցի շուրջ: Նույն պատճառով տապալվեց նախկին վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը, և ամենայն հավանականությամբ, նոր վարչապետին նույնպե չի հաջողվի լուծել այս խնդիրը: Բերքզիթի հետևանքով աճել է Լոնդոնի և Բրյուսելի միջև լարվածությունը: Իռլանդիան և Շոտլանդիան ևս դեմ են ԵՄ-ից Լոնդոնի դուր գալուն: Մյուս կողմից, այս երկրին սպառնում է տնտեսական ճգնաժամը: Իսկ ռազմական թուլությունը պատճառ է դարձել, որ միջազգայինա սպարեզում Բրիտանիայի դերը թուլանա:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի «Հոմա» ընկերության Airbus ինքնաթիռի շարժիչը վերանորոգվել և փոխվել է իրանցի ինժեներների կողմից
«Հոմա» ընկերության Airbus 600-300 ինքնաթիռի շարժիչը վերանորոգվել և փոխվել է մեկ օրվա ընթացքում՝ իրանցի ինժեներների կողմից:
Վերանորոգման աշխատանքների ղեկավար Ռահիմ Բաղբանն ասել է, որ ինքնաթիռի շարժիչը ամենակարևոր դերն ունի թռիչքի համար և շարժիչի ցանկացած խախտում կարող է շարքից հանել ինքնաթիռը:
Բաղբանն ասել է, որ ինքնաթիռի շարժիչը, չնայած բոլոր պատժամիջոցներին ու պահեստամասերի բացակայությանը, վերանորոգվել է իրանցի ճարտարագետների կողմից:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Reuters. Սաուդյան կոալիցիան փորձում է մինչև այս տարվա ավարտը վերջ տալ Եմենի պատերազմին
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Սաուդյան կոալիցիան ձգտում է մինչև 2019 թ.-ի ավարտը վերջ տալ Եմենի պատերազմին, և դրան նպաստել է ԱՄԷ-ի զորքերի դուրսբերումը Եմենից:
ԱՄԷ-ն եկել է այն եզրակացության, որ չորս տարի տևած այս պատերազմը վերջ չունի և Սաուդյան Արաբիան ևս համաձայն է այդ տեսակետին: Միևնույն ժամանակ. աճել է Իրանի շուրջ լարվածությունը և մեծացել Պարսից ծոցում պատերազմի վտանգը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
ԻԻՀ նախագահ. Թույլ չենք տա, որպեսզի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցներում խախտումներ արձանագրվեն
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ընդգծելով, որ կառավարությունը երբեք չի բացառում բանակցության հնարավորությունը, հավելել է.«Իրանը պատրաստ է անցկացնել արդար և օրինական բանակցություններ, սակայն բանակցությունների պատրվակով պատրաստ չի նստել պարտության սեղանի շուրջ»:
tert.am
Հրապարակվել է 2019-ի ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկը. Հայաստանը 96-րդն է
Միջազգային Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն բանակների վարկանշային ցանկը, որում տեղ է գտել 137 երկիր:
Հայաստանն այս տարի զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջելով 12 կետով: Առաջատար եռյակը հզորագույն բանակների վարկանշային աղյուսակում կազմել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը:
Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Գերմանիան:
Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը, Իրանը՝ 14-րդ:
armedia.am
Թրամփը չեղարկել է արաբական երկրներին զենք վաճառելու արգելքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի 3 բանաձևի վրա, որն արգելում է առանց օրենսդիրների հավանության ամերիկյան զենքի վաճառքն արաբական երկրներին։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ այդ փաստաթղթերը միայն կթուլացնեն ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը և կվնասեն Վաշինգտոնի գործընկերական հարաբերություններին։
Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում գործող օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի զենքի արտահանումը պետք է տեղի ունենա միայն օրենսդիրների հավանությամբ։ Այդ օրենքը շրջանցել փորձել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄէ-ի և Հորդանանի հետ ընդհանուր 8,1մլրդ դոլար արժողությամբ 22 համաձայնագիր առաջ տանելու համար: Այդ միջոցները ձեռնարկվել են Իրանի դեմ արաբական երկրներին զինելու համար:
/analitik.am
Պուտինը չեղյալ է համարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է համարել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցերին, որի մասով փաստաթուղթը ստորագրվել է 2010 թվականի մայիսի 12-ին: ՌԴ ԱԳՆ-ին կարգադրվել է այս մասին տեղյակ պահել Թուրքային:
Պատժամիջոցը կիրառվում էր 2015 թվականի դեկտեմբերից, երբ թուրքական ուժերը խոցեցին ռուսական ինքնաթիռը:
aysor.am
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):