Ռուսաստանը և Իրանի դերակատարությունը՝ տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման հարցում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 24-ին ընդգծել է.«Իրանը պետք է դառնա տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման մասը, ոչ թե ներկայացվի որպես դրանց առաջացման պատճառ»:
Լավրովը լատինամերիկյան լրատվամիջոցներին և Russia Today գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Ես համոզված եմ, որ Իրանն այն երկիրն է, որ պետք է դառնա տարածաշրջանում ճգնաժամերի լուծման մասը, ոչ թե ներկայացվի որպես դրանց առաջացման պատճառ»:
Լավրովը համոզված է, որ Իրանին Սիրիայի, Եմենի և այլ երկրների իրադարձությունների մեղավոր ճանաչելու քաղաքականությունը, չի նպաստում ճգնաժամերի կարգավորմանը:
ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Դա ոչ մի կերպ չի կարող օգնել խնդիրների կարգավորմանը: Ես համոզված եմ, որ Իրանին պետք է ներգրավվել բանակցությունների մեջ»:
Լավրովը նկատի ունի ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային գործընկերների կողմից Իրանի հասցեին հնչող մեղադրանքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է հրթիռային ծրագրի միջոցով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը խախտելու, տարածաշրջանն ապակայունացնելու և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Այնուամենայնիվ տարածաշրջանի իրողություններն ու ամերիկացի պաշտոնյաների խոստովանությունները ցույց են տալիս, որ ճշմարտությունն այլ է:
Վաշինգտոնը Ռիադի ու Թել Ավիվի հետ միասին մշտապես պնդել է, որ Իրանն է հանդիսանում է արևմտյան Ասիայում տրիող իրավիճակի պատճառը: Մինչդեռ այդ տարածաշրջանում վերջին երկու տասնամյակների իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային գործընկերներն են տարածաշրջանի մարտահրավերների ու խնդիրների, ներառյալ ահաբեկչության, անապահովության ու անկայունության գլխավոր պատճառը: ԱՄՆ-ն մշտապես դեմ է հանդես եկել Պարսից ծոցում անվտանգության ու կայունության հաստատմանն ուղղված տարածաշրջանային ցանկացած նախագծին ու նախաձեռնությանը և դրանց խափանման նպատակով դիվերսիոն քայլեր է իրականացրել:
Վաշինգտոնը կարծում է,որ ցուցադրական քայլերով կամ որոշ դեպքերում ուժային միջոցով կարող է հասնել տարածաշրջանում հետապնդած իր նպատակներին: Սա ռազմավարական սխալ է Թրամփի կառավարության համար, որի շարունակումը անկասկած բացասական հետևանքներ ունենալ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զգուշացրել է, Իրանին վերաբերող խնդիրները լուծելու հարցում ԱՄՆ-ի միլիտարիստ պաշտոնյաների ցանկացած քայլ, կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Իրանի իսլամական հանրապետությունը բազմիցս ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով տարածաշրջանի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը որոշ ժամանակ առաջ Արաբիայի հետ «ագրեսիան արգելող դաշինք» ստորագրելու նախագիծ առաջարկեց: Ավելի վաղ Զարիֆը նաև ներկայացրել էր տարածաշրջանի երկխոսության ֆորում ստեղծելու նախագիծը: Նման նախագծերով Իրանը համոզված է,որ Պարսից ծոցի անվտանգությունը կարելի է ապահովել նրա ափամերձ երկրների միջոցով և տարածաշրջանում կայուն ու ցանկալի անվտանգություն կարող է հաստատվել առանց օտարերկրյա միջամտության:
Ռուսաստանը ևս որպես ԱՄՆ-ի մրցակից ուժերից մեկը, որ վերջին տարիներին նշանակալի դեր է ունեցել արևմտյան Ասիայում, կարևորել է Իրանի ու Պարսիցծոցյան հարավային երկրների հարաբերություններում լարվածության վերացմանն ուղղված Թեհրանի նախագծերին աջակցելու անհրաժեշտությունը: