Մամուլի տեսություն 26.07.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109810-Մամուլի_տեսություն_26.07.2019
Չինաստանը ողջունել է Պարսից Ծոցի անվտանգությունը պահպանելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2019 05:07 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 26.07.2019

Չինաստանը ողջունել է Պարսից Ծոցի անվտանգությունը պահպանելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Ջամե Ջամ օրաթերթ

Չինաստանը ողջունել է  Պարսից Ծոցի անվտանգությունը պահպանելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Խուա Չունինը հայտարարել է, որ Պեկինը ողջունում է Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու  վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը:

Նա հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով, պետք է հարգեն իրար և խուսափեն միջամտել միմյանց ներքին գործերին, իսկ միջազգային հանրությունը պետք է այդ հարցում աջակցի նրանց:

Տարածաշրջանում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը մերժելն առաջարկի մաս է կազմում: Փաստաթուղթը ներկայացվել է արաբական երկրներին, Իրանին, Թուրքիային, ՄԱԿ-ի ԱԽ անդամ 5 երկրներին, ԵՄ-ին, ԱԼ-ին և Բրքիս խմբի անդամներին:

 

Էթեմադ օրաթերթ

28-ամյա ռուս բռնցքամարտիկը մահացել է խաղի 11-րդ ռաունդի ժամանակ

28-ամյա ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշովը, մահացել է խաղի ժամանակ սկսված արհունահոսության հետևանքով:

ԱՄՆ-ի Մերիլանդ քաղաքում, պուերտորիկացի բռնցքամարտիկ Սուբրիլ Մաթիսի հետ խաղի 11-րդ ռաունդում ուժեղ արյունահոսության հետևանքով, Մաքսիմ Դադաշովը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Խաղի ընթացքում, Դադաշովը վնասվածք է ստացել և պահանջել դադարեցնել մրցությունը: Իր սենյակ գնալու ճանապարհին, մարզիկի մոտ առաջացել էր սրտխառնոց և նա կորցրել էր գիտակցությունը:

 

 

Համշահրի օրաթերթ

Թուրքիան ավարտել է S 400 համակարգի ներմուծման առաջին փուլը

Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այդ երկրին S 400 համակարգի առաքման առաջին փուլն ավարտվել է:

Չնայած ԱՄՆ-ի կողմց հնչեցված սպառնալիքներին, Թուրքիան հուլիսի սկզբին սկսեց S 400 համակարգի ներմուծման գործընթացը:

Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են տարվում Պատրիոտ համակարգի ձեռքբերման շուրջ: Թուրք զինվորականները նշել են նաև, որ Ֆրանսիան առաջարկել է այդ երկրի սահմանին տեղակայել իր SAMP-T համակարգը:

 

Իրան օրաթերթ

Չինաստանը կարող զորուժ ուղարկել Հոնկոնգ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով

Չինստանն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է զինուժ գործողել Հոնկոնգ՝ իրավաիճակը վերահսկելու նպատակով: Չինացի պաշտոնյաները հայտարարել են, որ դա հնարավոր է, եթե Հոնկոնգի պաշտոնյաները դիմեն Պեկինին նման խնդրանքով:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հոնկոնգի կառավարությունն իրավունք ունի Չիանստանին դիմել նման խնդրանքով, և Պեկինն ուշադրությամբ հետևում է Հոնկոնգում տեղի ունեցող զարգացումներին:

 

armenpress.am

Զոհրաբ Մնացականյանը բավարարված է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվ դինամիկայով

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շատ բավարարված է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների բավական ակտիվ դինամիկայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնել է Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, լրագրողների հետ զրույցում:

«Ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություն ԱԳՆ-ների միջև։ Մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում»,- ասել է ԱԳ նախարարը:

armenpress.am

ԿԺԴՀ-ի փորձարկած հրթիռը կարող Է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը. Kyodo

Փոքր հեռահարության հրթիռը, որը հուլիսի 25-ին փորձարկել Է ԿԺԴՀ-ն, կարող Է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

 

Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է երկու հրթիռներից մեկին, որն արձակումից հետո հաղթահարել Է շուրջ 690 կիլոմետր:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ. երկուսն Էլ ընկել են Ճապոնական ծովը:

Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունում կարծում են, որ հրթիռներից մեկը թռել Է շուրջ 690 կիլոմետր, իսկ մյուսը՝ 430 կիլոմետր: Հարավկորեացի զինվորականները չեն բացառում, որ փորձարկված հրթիռներց մեկը կարող Է լինել Փհենյանի նոր մշակումը: ԿԺԴՀ-ի արձակած հրթիռներից ոչ մեկը չի հասել Ճապոնական ծովում Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտի:

Վարչապետ Սինձո Աբեի խոսքով՝ այս նոր արձակումը երկրի ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք չի հարուցել, սակայն խոստացել Է, որ Ճապոնիայի իշխանություններն այդ հարցի շուրջը սերտ շփում կպահպանեն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.panorama.am

Աղբահանության խնդրի լուծման հնդկական օրինակ

Հնդկական Չհատիսգարհում հայտնվել է Աղբային սրճարան, որի այցելուները կարող են պլաստիկե աղբը փոխարինել ուտելիքով։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ սրճարանում ճաշելը «կարժենա» մեկ կիլոգրամ պլաստիկե իր, իսկ նախաշաճը՝ կես կիոլագրամ։Նման պրակտիկան, իշխանությունների խոսքով, օգնում է լուծել աղբահանությանը, նաև քաղաքում սովի խնդիրը։Աղբային սրճարանը հայտնվել է Swach Bharat պետական ընկերության նախաձեռնությամբ, որը զբաղվում է երկրի փողոցների և ճանապարհների մաքրմամբ։ Հավաքված պլաստմասե իրերն օգտագործվում են ավտոմեքենաների ճանապարհների կառուցման վրա։ Երկրում արդեն կառուցվել է մի քանի ավտոճանապարհներ, որի ժամանակ օգտագործվել են պլստիկե մնացորդներ։ Նշվում է, որ նման ծածկույթն ավելի երկար է դիմանում, քան սովորական ասֆլտը։Նմանատիպ հաստատություններ արդեն գործում են նաև այլ երկրներում։

.panorama.am

Պուտինը Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ է չեղարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Թուրքիայի հանրապետության թեմ մի քանի հատուկ տնտեսական միջոցառումների վերացման մասին»։Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաձայն փաստաթղթի, Ռուսաստանը մասնակիորեն կվերականգնի Թուրքիայի հետ քաղաքացիների փոխադարձ այցերի համաձայնագիրը։Այժմ Թուրքիայի քաղաքացիներն ինչպես ծառայողական, այնպես էլ հատուկ անձնագրերով կկարողանան այցելել Ռուսաստան ՝անկախ ուղևորության նպատակներից:Հրամանագիրն ուժի մեջ կմտնի Թուրքիայի կողմից ռուսների նկատմամբ նման միջոցառումների ընդունման դեպքում։