Իրանի ժողովրդի կամքը. Իրանի ժողովուրդը պատրաստ չէ հանձնվել թշնամուն
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ասելով. «Ոչ մի ուժ չի կարող Իրանի համար որոշում կայացնել, իսկ համաշխարհային հանրությունը պետք է հարգի Իրանի ժողովրդի իրավունքը»:
Իրանի Խուզեսթան նահանգում ունեցած ելույթում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, նշելով, որ ոչ ոք չի կարող իր կամքը թելադրել Իրանի ժողովրդին, նշել է. «Իրանի ժողովրդի թշնամիները պետք է իմանան, որ այս ժողովուրդը դիմադրության մեծ ուսուցիչ է և պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն կարող ադել նրա վրա»: Քանի որ Իրանը վարում է անկախ քաղաքականություն՝ հանուն իր ժողովրդի շահերի, մշտապես ենթարկվում է թշնամիների քարոզչական ու հոգեբանական ճնշմանը:
Իրանի ժողովրդի դիմադրությունն այնպիսի ագրեսոր ուժերի նկատմամբ ինչպիսին է ԱՄՆ-ն, երաշխավորել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո անցած 40 տարիների ընթացքում իրանցիների հաղթական ուղին: Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանի ժողովուրդն աշխարհին ցուցադրել է իր դիմադրությունն ու նվիրվածությունը: Իսլամական հեղափոխությունը փաստել է, որ Իրանի անկախությունն ու ինքնիշխանությունն աներեր են և թշնամիները դա զգացել են:
ԻԻՀ ժողովուրդն այսօր էլ իր աննկուն կամքով, օրինակ է ծառայում աշխարհի ազատատենչ ժողովուրդների համար: Իրանի ժողովրդի նատմամբ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների վերաբերմունքը, մշատպես եղել է թշնամական, քանի որ իրանցիները մշտապես կանգնել են նրանց սադրանքների դեմ: Իսկ Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմն ապացուցեց, որ իրանցիների կամքն անկոտրում է և նրանք ծնկի չեն գա ճնշումների ու պատժամիջոցների առաջ: Եվ հենց այս կամքը շփոթության մեջ է գցել ԱՄՆ-ի միլիտարիստ նախագահ Դոնալդ Թրամփին:
ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, Թրամփը տաբեր միջոցներով ցույց տվեց իր թշնամանքն Իրանի ժողովրդի նկատմամբ, երկրի դեմ կիրառելով տարբեր պատժամիջոցներ ու հնչեցնելով սպառնալիքներ: Սակայն այս ամենը հանդիպեց իրանցիների առավելագույն դիմադրությանը:
Բացի դրանից, ԻՀՊԿ ծովուժի կողմից Պարսից ծոցում ԻԻՀ օդային սահմանը հատած ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ի խոցումը, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը կարող է մարտահրավեր նետել ամերիկյան տեխնոլոգիային ու ռազմական ուժին: Այս դեպքից հետո, միջազգային հարցերով փորձագետ Կառլոս Սանտա Մարիան հայտարարեց, որ տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ի ենթադրյալ առավելությունն այլևս անիմաստ է, քանի որ զարգացող երկրներն ունեն համապատասխան գիտելիքներ, գիտեն ինչպես պաշտպանվել և տիրապետում են բարձր տեխնոլոգիաներին: Իրանը, բոլոր ճնշումներով հանդերձ, վերածվել է անընդհատ զարգացող տարածաշրջանային ուժի:
Դոնալդ Թրամփի իրարամերժ դիքրորոշումներն Իրանի նկատմամբ, սպառնալիքից մինչև բանակցությունների առաջարկ, ապացուցում են ԱՄՆ-ի անկարողությունը և այն փաստը, որ Իրանի ժողովուրդը, միասնության շնորհիվ, կարող է դիմակայել բոլոր ճնշումներին: