Ի՞նչ է անում Ջոնսոնը՝ Բրեքզիթի խճճված կծիկի հետ
Բրեքզիթը Բրիտանիայի ժողովրդի կարևորագույն հարցը և Եվրամիության գերխնդիրն է համարվում: Այդ թեմայով հանրաքվեի անցկացումից երեք տարի անց, չնայած Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Բրեքզիթի շուրջ, սակայն սակայն Բրիտանիայի Համայնքների պալատի դեմ լինելու պատճառով, ներկայումս, անորոշ վիճակ է առաջացել:
Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ասել է, որ Բրեքզիթի համաձայնությունը երեք անգամ մերժվել է Համայնքների պալատի կողմից և չի վավերացվել: Իսկ Յունկերը հայտարարել է, որ Բրեքզիթն անփոփոխ համաձայնություն է:
Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը իրագործելու է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:
Ջոնսոնի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է Բրեքզիթի կապակցությամբ Համայնքների պալատի համաձայնությունը շահելը: Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու համաձայնությունը հաստատվել է 2018թ. նոյեմբերին եվրամիության 27 անդամ պետությունների կողմից, սակայն Բրիտանիայի Համայնքների պալատը երեք անգամ դեմ է քվեարկել այդ համաձայնությանը:
Բորիս Ջոնսոնը Բրեքզիթի հովանավորներից է և կողմ է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն: Նա հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելու դեպքում, Բրիտանիան կարող է առանց ԵՄ-ի հետ համաձայնության, դուրս գալ այդ միությունից:
Ջոնսոնը երեք ամիս ժամանակ ունի Բրեքզիթն իրագործելու հարցում Համայնքների պալատին համոզելու համար: Ենթադրվում է, որ Ջոնսոնը մտադիր է դադարեցնել Համայնքների պալատի գործունեությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ Համայնքների պալատը նախագիծ է վավերացրել, որի համաձայն, անընդունելի է Եվրամիությունից առանց համաձայնության դուրս գալը:
Քաղաքական ընդունված ձևի համաձայն, Բրիտանիայի խորհրդարանի լուծարումը հնարավոր է կառավարության պահանջով և թագուհու համաձայնությամբ:
Ամեն դեպքում, Ջոնսոնը մտադիր է այնպես անել, որ խորհրդարանն իր աշխատանքն սկսի ավելի ուշ: Այդպիսով առիթ կլինի առանց խանգարող հանգամանքի իրագործել Բրեքզիթը: Ավելի վաղ, Բորիս Ջոնսոնը Թերեզա Մեյին հայտնել էր Բրեքզիթի փակուղուց դուրս գալու համար խորհրդարանը լուծարելու առաջարկության մասին, որին խիստ ընդդիմացան Համայնքների պալատի նախագահն ու մեծ թվով պատգամավորներ:
Այս բոլորն այն դեպքում, երբ Եվրամիությունը ևս հրաժարվել է Բրեքզիթի համաձայնության հարցով ճկունություն դրսևորել:
Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո, շատերը նրա դեմ են արտահայտվել:
Պահպանողական իշխող կուսակցության գլխավոր մրցակից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, վարչապետի պաշտոնում Ջոնսոնի առաջին ելույթից հետո, պահանջել է վաղաժամ ընտրություններ անցկացնել և նշել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով է կառավարելու երկիրը:
Այդպիսով Բորիս Ջոնսոնը պայքարելու է ոչ միայն Բրեքզիթի հարցով, այլ դիմակայելու է խիստ ընդդիմությանը: