Ի՞նչ է անում Ջոնսոնը՝ Բրեքզիթի խճճված կծիկի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109831-Ի_նչ_է_անում_Ջոնսոնը_Բրեքզիթի_խճճված_կծիկի_հետ
Բրեքզիթը Բրիտանիայի ժողովրդի կարևորագույն հարցը և Եվրամիության գերխնդիրն է համարվում: Այդ թեմայով հանրաքվեի անցկացումից երեք տարի անց, չնայած Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Բրեքզիթի շուրջ, սակայն սակայն Բրիտանիայի Համայնքների պալատի դեմ լինելու պատճառով, ներկայումս, անորոշ վիճակ է առաջացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2019 14:59 Asia/Tehran
  • Ի՞նչ է անում Ջոնսոնը՝ Բրեքզիթի խճճված կծիկի հետ

Բրեքզիթը Բրիտանիայի ժողովրդի կարևորագույն հարցը և Եվրամիության գերխնդիրն է համարվում: Այդ թեմայով հանրաքվեի անցկացումից երեք տարի անց, չնայած Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Բրեքզիթի շուրջ, սակայն սակայն Բրիտանիայի Համայնքների պալատի դեմ լինելու պատճառով, ներկայումս, անորոշ վիճակ է առաջացել:

Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ասել է, որ Բրեքզիթի համաձայնությունը երեք անգամ մերժվել է Համայնքների պալատի կողմից և չի վավերացվել: Իսկ Յունկերը հայտարարել է, որ Բրեքզիթն անփոփոխ համաձայնություն է:

Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնած Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը իրագործելու է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:

Ջոնսոնի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է Բրեքզիթի կապակցությամբ Համայնքների պալատի համաձայնությունը շահելը: Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու համաձայնությունը հաստատվել է  2018թ. նոյեմբերին եվրամիության 27 անդամ պետությունների կողմից, սակայն Բրիտանիայի Համայնքների պալատը երեք անգամ դեմ է քվեարկել այդ համաձայնությանը:

Բորիս Ջոնսոնը Բրեքզիթի  հովանավորներից է և կողմ է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն: Նա հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելու դեպքում, Բրիտանիան կարող է առանց ԵՄ-ի հետ համաձայնության, դուրս գալ այդ միությունից:

Ջոնսոնը երեք ամիս ժամանակ ունի Բրեքզիթն իրագործելու հարցում Համայնքների պալատին համոզելու համար: Ենթադրվում է, որ Ջոնսոնը մտադիր է դադարեցնել Համայնքների պալատի գործունեությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ Համայնքների պալատը նախագիծ է վավերացրել, որի համաձայն, անընդունելի է Եվրամիությունից առանց համաձայնության դուրս գալը:

Քաղաքական ընդունված ձևի համաձայն, Բրիտանիայի խորհրդարանի լուծարումը հնարավոր է կառավարության պահանջով և թագուհու համաձայնությամբ:

Ամեն դեպքում, Ջոնսոնը մտադիր է այնպես անել, որ խորհրդարանն իր աշխատանքն սկսի ավելի ուշ: Այդպիսով առիթ կլինի առանց խանգարող հանգամանքի իրագործել Բրեքզիթը: Ավելի վաղ, Բորիս Ջոնսոնը Թերեզա Մեյին հայտնել էր  Բրեքզիթի փակուղուց դուրս գալու համար խորհրդարանը լուծարելու առաջարկության մասին, որին խիստ ընդդիմացան Համայնքների պալատի նախագահն ու մեծ թվով պատգամավորներ:

Այս բոլորն այն դեպքում, երբ Եվրամիությունը ևս հրաժարվել է Բրեքզիթի համաձայնության հարցով ճկունություն դրսևորել:

Ջոնսոնի վարչապետ ընտրվելուց հետո, շատերը նրա դեմ են արտահայտվել:

Պահպանողական իշխող կուսակցության գլխավոր մրցակից, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, վարչապետի պաշտոնում Ջոնսոնի առաջին ելույթից հետո,  պահանջել  է վաղաժամ ընտրություններ անցկացնել և նշել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով է կառավարելու երկիրը:

Այդպիսով Բորիս Ջոնսոնը պայքարելու է ոչ միայն Բրեքզիթի հարցով, այլ դիմակայելու է խիստ  ընդդիմությանը: