Տարածաշրջանի կայունությունն Իրանի համագործակցության և Օմանի հավասարակշռության ներքո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109847-Տարածաշրջանի_կայունությունն_Իրանի_համագործակցության_և_Օմանի_հավասարակշռության_ներքո
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը: Կողմերը բանակցել են տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 27, 2019 09:13 Asia/Tehran
  • Տարածաշրջանի կայունությունն Իրանի համագործակցության և Օմանի հավասարակշռության ներքո

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը: Կողմերը բանակցել են տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Օմանի ԱԳ նախարար Յուսոֆ բեն Ալավին  արաբական աշխարհում ճանաչված է որպես հավասարակշիռ մարդ, ով տրամաբանական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանային տարբեր հարցերին: Նա ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի իրադարձություններին ու պայմաններին և դրանց համապատասխան քայլեր է անում տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Օմանի ԱԳ նախարարը դրական դերակատարություն է ունեցել նաև Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ձևավորման և միջուկային բանակցությունների գործընթացում: Այնուհետև  նա մշտապես եղել է Իրանի խորհրդակցության կողմերից մեկը՝ տարածաշրջանային հարցերում: Այս շրջանակում երկու երկրի քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների միջև շարունակական հանդիպումներ են տեղի ունեցել:

Օմանի ԱԳ նախարարն ավելի վաղ 2019 թվականի մայիսի 20-ին եկավ Թեհրան և Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ: 

Փաստորեն կարելի է ասել, որ Օմանը Իրանի վստահելի հարևան երկրներից մեկն է, ում հետ Իրանը մտքեր է փոխանակում տարածաշրջանի իրադարձությունների շուրջ:

Քաղաքական հարցերի դիտորդների կարծիքով, միջազգային ասպարեզում հատկապես ԻԻՀ-ի տարածաշրջանային քաղաքականությունների վերաբերյալ Օմանի երկխոսությունն իրատեսական է:

Այլ խոսքով, Օմանն իր արտաքին քաղաքականության մեջ դրական հավասարակշված մոտեցում է ցուցաբերում, ինչի շնորհիվ, այդ երկիրը հատուկ դիրք ունի արտաքին քաղաքականության ոլորտում: Այդ դրական դերակատարությանը զուգահեռ կարելի է ասել, որ մեկ այլ կարևոր բաղադրիչ ևս որպես օղակ կարևորվում է Իրան-Օման հարաբերություններում: Այդ բաղադրիչը գեոպոլիտիկական հնարավորություն է, որ Հորմոզի նեղուցի շնորհիվ  ստեղծվել է երկու երկրի համար:

Կարելի է ասել, որ Իրանի ու Օմանի աշխարհագրական մերձեցումը  Հորմոզի նեղուցում և տարածաշրջանի գեոպոլիտիկական ու գեոստրատեգիական նշանակությունը Իրանին ու Օմանին հորդորել է բարի դրացիական հարաբերությունենր ունենալ: 

Թեհրանն ու Մասկատը, օգտագործելով այդ հնարավորությունը, կարող են միասնաբար քայլեր ձեռնարկել: Հատկապես որ Օմանը հակառակ Արաբիային ոչ միայն Իրանին սպառնալիք չի համարում, այլև այս երկրին ճանաչում է որպես տարածաշրջանում կայունության հաստատման գործոն:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և  այդ երկրի կողմից հակաիրանական պատժամիջոցները վերականգնվելու ընթացքում, Օմանը ոչ միայն չի ընդունել այդ պատժամիջոցները, այլև Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ է քայլ կատարել: 

Փաստերը վկայում են, որ Մասկատը փորձում է պահպանել իր չեզոքությունը և շարունակել իր դրական դերակատարությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում:

Հաշվի առնելով այս բոլոր բաղադրիչները կարելի է ասել, որ Թեհրանում Իրանի և Օմանի ԱԳ նախարարների այսօրվա բանակցությունը քաղաքական հնարավորություն էր տարածաշրջանի դերակատարությունը մեծացնելու  համար: Նաև կարելի է ասել, այն տնտեսական հնարավորություն էր Թեհրան-Մասկատ  առևտրային փոխանակումների ոլորտներն ընդլայնելու համար: