Մամուլի տեսություն 27.07.2019
Հուլիսի 26-ին իրանցիները բացառիկ մասնակցություն են ունեցել քաղխորհուրդների ընտրություններին:
«Քեյհան»
Իրանի ժողովրդին խաբելու համար ԱՄՆ-ի մեդիա պատերազմ սենյակի առաքելությունը
«Ուալ Սթրիթ Ժուրնալ» օրաթերթը գրել է. «Դոնալդ Թրամփի կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի վրա ճնշում գործադրելու համար կրկին տնտեսական պատժամիջոցներ է կիրառում»:
Այս օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ի կառավարությունը ձգտում է օգտագործելով՝ Յություբը և սոցիալական ցանցերը, նվազեցնել Թեհրանի քաղաքական ղեկավարների նկատմամբ ժողովրդական աջակցությունը:
Ուալ Սթրիթ Ժուրնալը գրել է, որ Դոնալդ Թրամփի քարոզչական մեխանիզմի արդյունավերտության գնահատումը բարդ գործ է, սակայն իրանցիների մեծ մասը հարցականի տակ է դնում նրա մեթոդների ազդեցությունն ու արդյունավետությունը:
«Ջոմհուրի Էսլամի»
Արժույթի Միջազգային Հիմնադրանը կանխատեսել է, որ գալիք տարի Իրանի տնտեսությունը դուրս կգա լճացումից»
Աշխարհի երկրներից ԱՄՀ-ի Ամենավերջին զեկույցի մեջ նաև հայտարավել են նաև առաջիկա տարիների համար Իրանի հետ կապված կանխատեսումները, ինչի համաձայն, գալիք տարվա ընթացքում Իրանի տնտեսությունը դորւս կգա երկու տարի տևած լճացոմից և մինչև 2024թ. դրա աճը դրական է լինելու:
«Իրան»
Թեհրանցիները ողջունեցին քվեատուփերը
Ուրբաթ հուլիսի 26-ին քաղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններնանցկացվել են ժողովրդի բացառիկ մասնակցությամբ: Մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը գրանցվել է ավելի քան 500 հազար ընտրող: Ուրբաթ օրը առաջին անգամ անցկացվեցին լիարժեք էլեկտրոնային ընտրություններ, որպեսզի քաղաքացիական համագործակցության նոր փորձ գրանցվի մայրաքաղաք Թեհրանում:
«Համաշահրի»
Հոլիվուդյան մեթոդով գողություն Բրազիլիայում
Զինված անձինք հարձակվելով Սան Պաուլոյի օդանավակայանի բեռների բաժնի վրա և գողացել 40 մլն. դոլար արժողությամբ 750 կգ. ոսկի:
Դիմակավորված գողերը, հուլիսի 25-ին ոստիկանի համազգեստով ու ոստիկանության մեքենայով գրոհել են Սան Պաուլո քաղաքի գլխավոր օդանավակայանի բեռների բաժնի վրա:
«Իրան»
Հս. Կորեան հավանաբար 20-60 միջուկային ռումբ ունի
Վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանական տեղեկատվության գործակալության կողմից կատարված վերլուծություններին Ուոլ Սթրիթ Ժուռնալ օրաթերթը հաղորդել է.«ԱՄՆ-ի նախագահի և Հս. Կորեայի առանջորդի Սինգապուրում կայացած առաջին հանդիպումից մինչ այժմ Հս. Կորեան հավանաբար 12 միջուկային ռումբ է արտադրել»:
Այս օրաթերթ,ը հղում անելով անվտանգության ոլորտի վերլուծություններին գրել է.«Հս. Կորեան հավանաբար 20-60 միջուկային ռումբ ունի»: Այդուհանդերձ ԱՄՆ-ի պաշտպանական տեղեկատվության գործակալությունը խուսափել է միջուկային զենքի հետ կապված վիճակագրական տվյալներ ու հաշվարկներ տրամադրել Ուոլ Սթրիթ Ժուռնալ օրաթերթին:
7or.am
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. ՊՆ
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
armenpress.am
Ռուսաստանում ջրհեղեղի հետևանքով կորել են ՀՀ քաղաքացիներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
alikonline.ir
Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. ՀՀ Քաղավիացիայի վարչություն
«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետությունից դէպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «tert.am»-ին յայտնեց, որ չեղարկյել է 5 չյերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով:
«Իրանի Իսլամական Հանրապետությունից դէպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերութիւնները դադարեցնում են չվերթները դէպի Երևան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դէմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչվելու են նաեւ «Boeing» եւ «Airbus» ավիաընկերություններին:
Օբամայի վարչակազմի օրոք 2015-ին պատժամիջոցների վերացումից հետոյ «Boeing»-ը պայմանագիր էր կնքել «Iran Air» ավիաընկերութեան հետ 80 ինքնաթիռ մատակարարելու համար, ինչպէս նաեւ 30 օդանաւի մատակարարման գործարք էր կնքվել «Aseman Airlines»-ի հետ:
Գնային առումով գործարքների արժէքը կազմում էր 20 մլրդ. դոլար:
Դէպի Երևան չվերթները դադարեցնող ավիաընկերութիւններից մեկը, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց «Aseman Airlines»-ն է: