Մամուլի տեսություն 28-7-2019
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Սիոնիստակ ռեժիմը մանկասպան ռեժիմներ են:
Մարդոմսալարի օրաթրեթ
Ճգնաժամաը հաղթահարելու համար, Լոնդոնը պետք է նվազեցնի լարվածությունը Թեհրանի հետ
Չնայած Բրեքզիթի հարցը Բրիտանիայի վարչապետի առաջիկա ամիսների հիմնական մարտահրավերն է, սակայն Լոնդոնի ու Թեհրանի միջև լարվածության մեղմացումը և ՀԳՀԾ-ի պահպանումը ավելի մեծ մարտահրավերը է, որը Ջոնսոնը կարող է կարգավորել դիվանագիտական ճանապարհով:
ԵՄ կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու պատրվակով Ջիբրալթարում Իրանի նավթի տանկերի գրավելը և միջազգային օրենքները չհարգելու պատճառով բրիտանական նավթային տանկերների կալանավորումը, վերջին շաբաթներին ընթացքում խառնաշփոթ են առաջացրել Իրանի և Բրիտանիայի հարաբերություններում:
«Քեյհան» օրաթերթ
Սաուդյան Արաբիան և Իսրայելը մանկասպան ռեժիմներ են
Սաուդյան Արաբիան և Իսրայելը մանկասպան ռեժիմներ են, սակայն այս երկու ռեժիմների ճնշումների և լոբբիների պատճառով, մարդու իրավունքների ինստիտուտները միշտ էլ անտեսել են այդ հանգամանքը և միայն բանավոր են դատապարտել նրանց: Այժմ ՄԱԿ-ը այս ռեժիմների անունները ներառել է աշխարհի մանկասպան ռեժիմների ցուցակի առաջին տեղերում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, կազմակերպության անվտանգության խորհրդի զեկույցում, որտեղ երրորդ անգամ սև ցուցակում ընդգրկվել է Սաուդյան կոալիցիան, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում, իսկ Իսրայելը՝ Պաղեստինում, սպանել են մեծ թվով երեխաների:
Զեկույցի համաձայն, Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան 2018 թվականին սպանել կամ վիրավորել է 729 երեխայի, ինչը կազմում է այս տարվա զոհերի կեսը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի պողպատի արտադրանքը աճել է 5.6% -ով
Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարել է, որ 2019 թվականի առաջին կեսին Իրանում և աշխարհում պողպատի արտադրությունն աճել է համապատասխանաբար՝ 5.6% և 4.9% -ով:
Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տվյալներով, 2019 թվականի առաջին կեսին Իրանն արտադրել է 12 մլն 788 հազար տոննա կոշտ պողպատ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 5,6 տոկոսով: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 12 միլիոն 110 հազար տոննա:
Իրանը 2019 թ. հունիսին արտադրել է 2 միլիոն 165 հազար տոննա պողպատ:
«Համշահրի» օրաթերթ
Թրամփը գնումէ Եվրոպայի հետ առճակատման
Դոնալդ Թրամփը շարունակելով ամերիկյան արտաքին քաղաքականության ճգնաժամը, Ֆրանսիայի հարկային նախագծի ու շվեդացի մի երգչի ձերբակալության հարցերով քննադատել է Եվրոպային:
Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Թուիթերում Շվեդիայի վարչապետին կոչ է արել ազատել սևամորթ ամերիկացի երգչին, որը երեք շաբաթ առաջ ձերբակալվել էր այդ երկրում:
Դոնալդ Թրամփը Թուիթերում գրել է. «Շվեդիայի վարչապետ Սթիվեն Լուֆենը լիովին հուսաթացրել է ինձ, քանի որ չի կարող որևէ բան անել ամերիկացի երգչին ազատելու համար»:
armedia.am
Ֆրանսիան պատասխանել է պատժամիջոցների վերաբերյալ Թրամփի սպառնալիքներին
Ֆրանսիան մտադիր չէ չեղարկել տեխնոլոգիական ոլորտի հսկաների նկատմամբ սահմանած տուգանքը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բուրնո Լե Մերը։
Նա ասել է, որ Ֆրանսիան հարկերը կգործադրի ամեն պարագայում, քանի որ թվային գործունեության ընդհանուր հարկումն այնպիսի խնդիր է, որը բոլորին է վերաբերում։
Հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ էր ընդունել, որով նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ սահմանել:
Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է այնպիսի խոշոր ընկերությունների մասին լինել, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը սպառնացել էր բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը՝ ի պատասխան այդ երկրի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի:
tert.am
Ամերիկյան հետախույզ ինքնաթիռները հերթական անգամ ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք: Այս մասին հաղորդում է Վենեսուելայի զինված ուժերի ռազմական հրամանատարության Twitter-ի էջը:
«Այսօր հերթական անգամ ԱՄՆ-ի լրտես ինքնաթիռները մտել են Վենեսուելայի կողմից վերահսկվող գոտի՝ խախտելով ավիացիոն անվտանգությունն ու միջազգային պայմանագրերը։ ԱՄՆ-ը շարունակում է բացահայտ կերպով անարգել մեր պետությունը»,- ասված է հաղորդարության մեջ:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի օդային տարածքի խախտման առաջին դեպքը չէ։ Հուլիսի 19-ին վենեսուելացի զինվորականները Կարակասից ոչ հեռու գտնվող Մայկետիայի ուղղությամբ Կարիբյան ծովի հյուսիս-արևմուտքից թռչող ինքնաթիռ էին հայտնաբերել:
Պենտագոնում միևնույն ժամանակ հայտարարել են, որ Վենեսուելայի ռազմաօդային ուժերի Սու-30 կործանիչը «ագրեսիվ կերպով հետապնդել է» ամերիկյան հետախուզական EP-3 ինքնաթիռը և «վտանգի է ենթարկել ինչպես ինքնաթիռը, այնպես էլ անձնակազմին»:
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունում ավելի վաղ նշել էին, ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի օդային տարածքի շարունակական խախտման դեպքերը կարող են դիտարկվել որպես արտաքին լուրջ սպառնալիք:
news.am
Գլենդելի 27-ամյա բնակիչը բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթոնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը, հաղորդում է Asbarez-ը:
Իր արշավը նա սկսել է հուլիսի 11-ին. ընդհանուր առմամբ ճանապարհորդությունը տեւել է 8 օր:
Հասնելով գագաթին՝ Էնթոնին բարձրացրել է հայկական դրոշը, իսկ հուլիսի 20-ին վերադարձել Լոս Անջելես:
«Սկզբում Աֆրիկայի ամենաբարձր կետը բարձրանալը թվում էր քիչ հավանական, սակայն այնուհետեւ ես դարձա ավելի ինքնավստահ՝ գիտակցելով, որ եթե հասնեմ բարձունքին, կկարողանամ ոգեշնչել հայ երիտասարդներին ընդլայնել սեփական սահմանները, իրագործել սխրանքներ եւ հաղթահարել սեփական կյանքի խոչընդոտները»,-նշել է նա Asbarez-ին տված հարցազրույցում:
«Ինքս ինձ հայ կոչելու հնարավորությունը միշտ թանկ էր ինձ համար, եւ դա ես կպահեմ մշտապես իմ կյանքում»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ բարձրացնելով հայկական դրոշը լեռան գագաթին՝ նա հարգանքի տուրք է մատուցել համայքին, ընտանիքին, ուսուցիչներին եւ դպրոցին իրենց ջանքերի համար:
aysor.am
ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով կորել են ՀՀ քաղաքացիներ
Հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:
ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ: