Ռուսաստանի պահանջն Իրանից և Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ձևավորումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109892-Ռուսաստանի_պահանջն_Իրանից_և_Վիեննայում_ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_ձևավորումը
ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունը 4+1 խմբի, հատկապես Ռուսաստանի տեսանկյունից, չափազանց կարևոր համաձայնություն է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2019 14:48 Asia/Tehran
  • Ռուսաստանի պահանջն Իրանից  և Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ձևավորումը

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունը 4+1 խմբի, հատկապես Ռուսաստանի տեսանկյունից, չափազանց կարևոր համաձայնություն է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:

Կիրակի օրը, նախքան ՀԳՀԾ-ի համաձայնության համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովն ասել է.«Ռուսաստանը շարունակելու է Իրանից խնդրել ՀԳՀԾ-ի հարցով լարվածությունը սրող քայլեր չձեռնարկել»: Ռյաբկովը նշել է, որ իրենք շատ լավ են հասկանում որոշ հանձնառությունները նվազեցնելու Իրանի քայլը:

Չնայած Իրանը լիովին հանձնառու է եղել ՀԳՀԾ-ի նկատմամբ և կատարել է իր բոլոր հանձնառությունները, սակայն այդ համաձայնության եվրոպական կողմը չի հաջողել կամ չի ցանկացել կատարել իր խոստումները, այդ թվում Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի՝ Instex իրագործման ուղղությամբ: Իրանը հակադարձել է այդ հարցին  :

2019թ. մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց, որ ավելացնում է իր հարստացված ուրանի պահուստը և հուլիսի 7-ին իր երկրորդ քայլի շրջանակում, հրաժարվեց որոշ պարտավորությունների կատարումից ու պաշտոնապես հայտարարեց, որ հատում է ուրանի հարստացման համար սահմանված 3.67 տոկոսի շեմը:

Եվրոպացիների համար 60-օրյա վերջնաժամկետ ճշտելով, մինչև հուլիսի 7-ը նրանց ժամանակ տվեց  ազդեցիկ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունների իրագործման ուղղությամբ:

Հուլիսի 28-ին, քաղաքական տնօրենների ու տեղակալների մակարդակում Վիեննայում ՀԳՀԾ-ի համաձայնության թեմայով նիստի անցկացումն այդ ուղղությամբ մտահոգությունների դրսևորումն է: Թեհրանի պաշտոնատարները բազմիցս Իրանի վճռակամությունն են հայտնել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղթյամբ և այսօր եվրոպացիների հերթն է դրական ու ազդեցիկ պատասխան տալու Իրանի պահանջներին: Իրանը պահանջում է շուտափույթ գործադրել Instex-ը, որպեսզի Եվրոպան կարողանա Իրանից նավթ գնել: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովն ասել է.«Երրորդ երկրների համար Instex մեխանիզմի իրագործումը խթանելու է միջուկային համաձայնության պահպանումը»:

Հաշվի առնելով տարածաշրջանի ու Եվրոպայի վերջին զարգացումները, Իրանը հարմար է գտնում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Էրաղչին ասել է.«Նիստը կայացել է Իրանի կողմից որոշ հանձնառությունների իրագործման դադարեցումը և Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտում բնութագրված եվրոպական երկրների որոշ քայլերը քննարկելու նպատակով»:

Այդպիսով ակնկալվում է, որ այդ նիստում Իրանն իր մի շարք հանձնառությունների դադարեցման տրամաբանական քայլը պաշտպանելով, իր վճռակամությունն է հայտնելու ՀԳՀԾ-ի շրջանակում փոխադարձ քայլերը շարունակելու համար և եվրոպացիներից պահանջելու է իրագործել իրենց տված խոստումները: