Ակնկալիքներ ՀԳՀԾ-ի պահպանելու համար առկա հնարավորություններից
Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի արտահերթ նիստի ավարտից հետո, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Իրանը կշարունակի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատումը, քանի դեռ իր շահերը չեն ապահովվել»:
Արտգործնախարարությունների քաղաքական հարցերի տնօրենների մակարդակով այս հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր հունիսի 28-ին, այն պայմաններում, երբ հակադարձելով եվրոպական կողմի խոստումնազանցություններին, Իրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի իրագործումը:
Եվրոպայի համար ճշտած 60-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, 2019թ. հուլիսի 7-ին իր երկրորդ քայլի շրջանակում, Իրանը հրաժարվեց որոշ պարտավորությունների կատարումից և պաշտոնապես հայտարարեց, որ հատում է ուրանի հարստացման համար սահմանված 3.67 տոկոսի շեմը:
ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն, կողմերի՝ իրենց պարտավորությունները չիրագործելու դեպքում, Իրանն իրավունք ունի մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնել իր հանձնառությունների իրագործումը:
Խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի կողմից հանձնառությունների մի մասի իրագործման դադարեցմանը, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է.«Երրորդ քայլում ավելանալու է ցենտրիֆուգների թիվը, վերստին տեղադրվելու են IR-2 և IR-2m ցենտրիֆուգները, 20 տոկոսով ուրանի հարստացում է տեղի ունենալու և ընդարձակվելու է Արաքի ծանր ջրի ռեակտորը»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպան, հատկապես՝ Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան խոստացան կատարելապես հովանավորել այդ համաձայնությունը և Իրանից խնդրեցին կատարել այդ ուղղությամբ իր հանձնառությունները: Իրանը կատարեց իր խոստումը և ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցները ևս այդ մասին են վկայում: Այս գործընթացը արդյունավորվելու է այն ժամանակ, երբ երկկողմ լինի: Եվրոպացիներն այն պայմաններում են հայտարարում, որ հովանավորում են ՀԳՀԾ-ն, երբ նրանց առաջարկած INSTEX մեխանիզմը ամենափոքր չափով անգամ չի ապահովել համաձայնության շրջանակում Իրանի շահերը:
Այս համաձայնությունը պահպանելու համար, Եվրոպան մեխանիզմներ է առաջարկել, որոնց իրագործման հարցում կասկածում է: Հետևաբար այս կծիկի կապը կբացվի Եվրոպայի ձեռքով:
ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Եվրոպան 11 խոստում տվեց Իրանին, որոնք առնչվում էին ներդրման, տրանսպորտի, նավթի վաճառքի և այլ ոլորտներին և INSTEX-ը Եվրոպայի կողմից այդ հանձնառությունների իրագործման սկիզբն է:
Հաշվի առնելով այս իրողությունները, Եվրոպան պետք է ակտիվ դերակատարություն դրսևորի ՀԳՀԾ-ի պահպանման համար: Այդ մասին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Մենք մեր հանձնառությունները կատարելու ենք այնպես, ինչպես Եվրոպան է կատարելու իր հանձնառությունները»:
Նախքան ՀԳՀԾ-ի շրջանակում որոշ հանձնառությունների դադարեցումը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նամակ է հղել եվրոպական հինգ երկրների ղեկավարներին և հայտարարել, որ իր պարտավորությունների մի մասի իրագործումը դադարեցնելով, Իրանը մտադիր չէ հարվածել ՀԳՀԾ-ին, այլ ձգտում է համաձայնության պահպանմանը:
Այժմ պետք է սպասել ու տեսնել, թե կիրակի օրը Վիեննայում կայացած բանակցությունները, որքան են կարող արդարացնել ՀԳՀԾ-ի պահպանման համար մնացած առիթներից ունեցած ակնկալիքները: