Իսրայելը կաշառք է բաժանում երկրներին՝ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու համար
ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխվելուց 15 ամիս անց, Սիոնիստական ռեժիմը կաշառք է բաժանում՝ Երուսաղեմը որպես ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու նախագծի տապալումը կանխելու նպատակով:
2017 թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական որոշում կայացրեց, որով Երուսաղեմը հայտարարելով Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք: Թրամփը նաև հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից կտեղափոխի Ղոդս: 2018 թ.-ի մայիսին Թրամփի դստեր Իվանկայի ներկայությամբ Դոնալդ Թրամփի որոշումը գործադրվեց:
ԱՄՆ կառավարությունը և Սիոնիստական ռեժիմը ակնկալում էին, որ այլ երկրները կենթարկվեն այս որոշմանը: Սակայն մինչ այժմ որևէ երկրի դեսպանություն չի տեղափոխվել Երուսաղեմ: Թեև Հոնդուրասը, Գվատեմալան, Ռումինիան ու Բրազիլիան հայտարարել են, որ իրենց դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ, սակայն այդ երկրներից ոչ մեկը որևէ որոշում չի կայացրել:
Հաշվի առնելով այս պայմանները, դեսպանատները Ղոդս տեղափոխելու հնարավորությունը և Ղոդսի ճանաչումը որպես Իսրայելի օկուպացված տարածք ճանաչելու համար տարած ջանքերը ձախողման եզրին են:
Այսպիսով, Սիոնիստական ռեժիմը, փորձում է կաշառք բաժանելով, տարբեր եկրների խրախուսել իրենց դեսպանատները տեղափոխել Ղոդս:
Պաղեստինյան Ալ-Յոմը լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իսրայելի ԱԳՆ Իսրայել Քաթսն առաջարկել է 14.2 միլիոն դոլարի աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք իրենց դեսպանատները կտեղափոխեն Թել Ավիվից Երուսաղեմ:
Լրատվական աղբյուրների համաձայն, դրամական պարգևներից բացի, Երուսաղեմում հող է տրամադրվելու այն երկրների համար, որոնք իրենց դեսպանատները կտեղափոխեն այդ քաղաք:
Հարց է առաջանում ինչո՞ւ Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագիծը չի ողջունվել երկրների կողմից, և Սիոնիստական ռեժիմը դիմել է կաշառք բաժանելու մեթոդին:
Հիմնական պատճառն այն է, որ Թրամփի որոշումը ապօրինի էր և հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում Երուսաղեմը ոչ միայն չի փոխանցվում Իսրայելին է, այլև 478 բանաձևի համաձայն, երկրներին կոչ է արվել իրենց դեսպանությունը չտեղափոխել Երուսաղեմ: Անվտանգության խորհուրդը մինչ այժմ 8 բանաձեւ է հաստատել, (185, 250, 251, 252, 267, 271, 2253 եւ 2254) Երուսաղեմի վերաբերյալ, որտեղ ընդգծել է քաղաքի անվտանգությունը պահպանելու և քաղաքի սուրբ վայրերը պաշտպանելու համար և Սիոնիստական ռեժիմին արգելում է ռազմական շքերթ անցկացնել այնտեղ: Թրամփի քայլը խախտել է Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերն ու քննադատության արժանացել մեծ թվով երկրների կողմից: Երկրորդ պատճառն այն է, որ Երուսաղեմի մասին Թրամփի որոշմանն անմիջապես արձագանքել են մասնակից երկրները:
2017 թվականի դեկտեմբերի 21-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 128 կողմ ձայնով բանաձև է հաստատել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշման դեմ:
Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, ՄԱԿ-ը անօրինական է համարել Երուսաղեմի վերաբերյալ ցանկացած փոփոխություն:
Այս պայմանների համաձայն, որևէ երկիր իր դեսպանատունը Թել-Ավիվից չի տեղափոխել Երուսաղեմ, եւ Թրամփի նախագիծը ձախողման եզրին է: Հետևաբար Սիոնիստական ռեժիմը այդ ձախողումը կանխելու համար դիմել է կաշառք բաժանելու ձևին: