Ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ շրջադարձային կետ Թեհրան-Մոսկվա համագործակցությունների համատեքստում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109956-Ռազմական_համագործակցության_համաձայնագրի_ստորագրումը_շրջադարձային_կետ_Թեհրան_Մոսկվա_համագործակցությունների_համատեքստում
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին տեղեկացրել է Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 14:53 Asia/Tehran
  • Ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ շրջադարձային կետ Թեհրան-Մոսկվա համագործակցությունների համատեքստում

Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին տեղեկացրել է Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:

Սանկտ Պետերբուրգ այցելած ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը երկուշաբթի օրն ասել է.-«Առաջին անգամ է, որ նման համաձայնագիր է կնքվում  Իրանի ու Ռուսաստանի միջև ,ինչը շրջադարձային կետ է Թեհրան-Մոսկվա համագործակցությունների համատեքստում»:

Ձեռք բերված պայմանվորվածության համաձայն՝ Իրանն ու Ռուսաստանը մոտ ապագայում զորավարժություն են անցկացնելու Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում:

Ավելի վաղ, Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցություններն իրենց ռազմավարական նշանակությունն ապացուցել են ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում: Ուստի այս համագործակցությունը կարող է հանգեցնել արևմտյան Ասիայի անվտանգության ոլորտում երկու երկրի միջև  համագործակցությունների ընդլայնմանը, ինչը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը և  Իրաք ու Աֆղանստան կատարած այդ երկրի զորաշարժը  և Սիրիայի ու Եմենի իրադարձությունները հանդիսանում են տարածաշրջանում տիրող անապահովության գլխավոր պատճառները, ուստի տարածաշրջանային ռազմավարական համագործակցության ամրապնդումն անհրաժեշտություն է:

Պաշտպանության և զսպման ոլորտում Իրանի իսլամական հանրապետությունն անցած 40 տարիների ընթացքում չնայած ծավալուն պատժամիջոցներին, մեծ առաջընթաց է արձանագրել ռազմական արդիական համակարգերի  նախագծման, արտադրության և կառուցման ոլորտներում: Սակայն այդ ինքնավաբությանը զուգահեռ, օգտվել է առկա հնարավորություններից՝  տարածաշրջանի այլ երկրների հետ ռազմական համագործակցությունների ամրապնդման նպատակով: 

Իրան-Ռուսաստան հարաբերությունների կարևոր ցուցանիշներից մեկն  ընդհանուր դիրքորոշումն է տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ, որը համընկնում է  հավաքական անվտանգության ու կայունության պահպանմանն ուղղված  ռազմավարական նպատակների հետ:

Իրան-Ռուսաստան հարաբերությունների մյուս կարևոր հատկանիշներից է Կասպից ծովում երկու երկրի համագործակցությունը, որը հանդիսանում է Իրանի հաղորդակցության կամուրջը մերձկասպյան երկրների հետ: Այդ հիմամբ, ծովակալ Հոսեյն Խանզադին և Ռուսաստանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Նիկոլայ Յևմենովն իրենց բանակցություններում կարևորել են մերձկասպյան երկրների միջոցով Կասպից ծովի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերը տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մասշտաբով շատ հզոր են և անտարակույս այս երկու ծովուժի  համագործակցությունը բխում է տարածաշրջանի շահերից:

Ռուսաստանի Դաշնության  ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևի խոսքով Իրան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը կբարձրանա 2020 թվականից հետո:

Այս բոլոր բաղադրիչները ցույց են տալիս, որ ռազմավարական հարցերի ոլորտում Իրան-Ռուսասատն հարաբերությունները չնայած հայեցակետերի որոշակի տաբերություններ, ապացուցել են իրենց ազդեցիկ լինելը:

Ինչպես ասել է Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին.«Իրան-Ռուսաստան ռազամական համագործակցությունն առավել քան երբևէ կերաշխավորի աշխարհի ջրային տարածքների անվտանգությունը: Ռազմավարական մասշտաբով զարգանում են այս համագործակցությունները»: