Ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ շրջադարձային կետ Թեհրան-Մոսկվա համագործակցությունների համատեքստում
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին տեղեկացրել է Իրանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին:
Սանկտ Պետերբուրգ այցելած ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը երկուշաբթի օրն ասել է.-«Առաջին անգամ է, որ նման համաձայնագիր է կնքվում Իրանի ու Ռուսաստանի միջև ,ինչը շրջադարձային կետ է Թեհրան-Մոսկվա համագործակցությունների համատեքստում»:
Ձեռք բերված պայմանվորվածության համաձայն՝ Իրանն ու Ռուսաստանը մոտ ապագայում զորավարժություն են անցկացնելու Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում:
Ավելի վաղ, Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմական ու անվտանգության ոլորտներում համագործակցություններն իրենց ռազմավարական նշանակությունն ապացուցել են ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում: Ուստի այս համագործակցությունը կարող է հանգեցնել արևմտյան Ասիայի անվտանգության ոլորտում երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնմանը, ինչը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար:
Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը և Իրաք ու Աֆղանստան կատարած այդ երկրի զորաշարժը և Սիրիայի ու Եմենի իրադարձությունները հանդիսանում են տարածաշրջանում տիրող անապահովության գլխավոր պատճառները, ուստի տարածաշրջանային ռազմավարական համագործակցության ամրապնդումն անհրաժեշտություն է:
Պաշտպանության և զսպման ոլորտում Իրանի իսլամական հանրապետությունն անցած 40 տարիների ընթացքում չնայած ծավալուն պատժամիջոցներին, մեծ առաջընթաց է արձանագրել ռազմական արդիական համակարգերի նախագծման, արտադրության և կառուցման ոլորտներում: Սակայն այդ ինքնավաբությանը զուգահեռ, օգտվել է առկա հնարավորություններից՝ տարածաշրջանի այլ երկրների հետ ռազմական համագործակցությունների ամրապնդման նպատակով:
Իրան-Ռուսաստան հարաբերությունների կարևոր ցուցանիշներից մեկն ընդհանուր դիրքորոշումն է տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ, որը համընկնում է հավաքական անվտանգության ու կայունության պահպանմանն ուղղված ռազմավարական նպատակների հետ:
Իրան-Ռուսաստան հարաբերությունների մյուս կարևոր հատկանիշներից է Կասպից ծովում երկու երկրի համագործակցությունը, որը հանդիսանում է Իրանի հաղորդակցության կամուրջը մերձկասպյան երկրների հետ: Այդ հիմամբ, ծովակալ Հոսեյն Խանզադին և Ռուսաստանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Նիկոլայ Յևմենովն իրենց բանակցություններում կարևորել են մերձկասպյան երկրների միջոցով Կասպից ծովի անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերը տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մասշտաբով շատ հզոր են և անտարակույս այս երկու ծովուժի համագործակցությունը բխում է տարածաշրջանի շահերից:
Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևի խոսքով Իրան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը կբարձրանա 2020 թվականից հետո:
Այս բոլոր բաղադրիչները ցույց են տալիս, որ ռազմավարական հարցերի ոլորտում Իրան-Ռուսասատն հարաբերությունները չնայած հայեցակետերի որոշակի տաբերություններ, ապացուցել են իրենց ազդեցիկ լինելը:
Ինչպես ասել է Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին.«Իրան-Ռուսաստան ռազամական համագործակցությունն առավել քան երբևէ կերաշխավորի աշխարհի ջրային տարածքների անվտանգությունը: Ռազմավարական մասշտաբով զարգանում են այս համագործակցությունները»: