Բորիս Ջոնսոն. Հոկտեմբերի 31-ին կգործադրվի կոշտ Բրեքզիթ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110001-Բորիս_Ջոնսոն._Հոկտեմբերի_31_ին_կգործադրվի_կոշտ_Բրեքզիթ
Բրիտանիայի կողմից Բերքզիթի վերաբերյալ բանակցությունները վերսկսելու կոչին Չնայած Եվրամիության ընդդիմությանը, Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին այդ երկիրը դուսր կգա ԵՄ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 14:33 Asia/Tehran
  • Բորիս Ջոնսոն. Հոկտեմբերի 31-ին կգործադրվի կոշտ Բրեքզիթ

Բրիտանիայի կողմից Բերքզիթի վերաբերյալ բանակցությունները վերսկսելու կոչին Չնայած Եվրամիության ընդդիմությանը, Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին այդ երկիրը դուսր կգա ԵՄ-ից:

Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան ամեն գնովդ ուսր կգա ԵՄ կազմից: Այս  հայտարարությունից հետո,  Լոնդոնի և Բրյուսելի միջև լարվածությունն աճել է: Ջոնսոնը  կողմ է  Բրիտանիայի՝  Եվրամիությունից պայմանագրով դուրս գալուն: Բրեքզիթից հետո, Լոնդոնը վերադարձի իևրավուքն չի ունենալու:

Այս դեպքում, Հյուսիսային Իռլանդիան ժամանակավոր կմնա ԵՄ մաքսային միության և ընդհանուր շուկայում:

Սա այն դեպքում երբ ԵՄ պաշտոնյաները  բացահայտորեն մերժել են բանակցությունների վերսկսման առաջարկները և Ջոնսոնին կոչ են արել  չմտածել  Բրեքզիթի շուրջ պայմանավորվածությունը փոխելու մասին: ԵՄ պաշտոնյաները նաև զգուշացրել են Ջոնսոնին առանց համաձայնության Բերքզիթի հետևանքների մասին:

Հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին Ջոնսոնի հայտարարությունը վերջին օրերին մեծապես ազդել է Բրիտանիայի տնտեսության վրա: Բրիտանիայի գործատուների կազմակերպությունը առանց համաձայնության Բրեքզիթը շատ հավանական է համարել  և բրիտանական ընկերություններին կոչ է արել  արագացնել այդ ուղղությամբ իրենց քայլերը:

Վերջին շաբաթների ընթացքում բրիտանական ֆունտի արժեքը հասել է իր ամենացածր մակարդակին 2017 թվականից ի վեր, Բրեքզիթի շուրջ համաձայնության չհասնելու հետևանքով, ֆունտի արժեզրկումը շարունակվում է: Տնտեսական փորձագետները նախազգուշացրել են այս տենդենցի շարունակության և Բրիտանիայի տնտեսության վրա դրա վնասակար հետևանքների կապակցությամբ: Հարյուրավոր ընկերություններ և գործարաններ մինչ օրս փակվել են  Բրեքզիթի պատճառով,  կամ փորձում են նվազեցնել աշխատակիցների թիվը:

Ֆրանսիական Peugeot ավտոշինության ընկերությունը հայտարարել է, որ կոշտ Բրեքզիթի դեպքում փակելու է իր գործարանը Բրիտանիայում:

Nissan- ը նույնպես  հայտարարել է, որ Բրիտանիայում  կրճատելու է աշխատուժը,  դադարեցնելու է  ներդրումները և նոր մեքենաների արտադրությունը: 

Տնտեսագետների կարծիքով, առանց համաձայնության Բրեքզիթը դեֆիցիտ կառաջացնի Բրիտանիայում, ինչը  տատանում կառաջացնի ֆինանսական շուկաներում և կթուլացնի Լոնդոնի դիրքը, որպես միջազգային ֆինանսական կենտրոն:

Կանխատեսումների համաձայն, Բրիտանիայի տնտեսական աճը կնվազի 8% -ով: Սակայն Բրիտանիայի վարչապետը պնդում է, որ նա նոր համաձայնագրով կամ առանց դրա կիրականացնի Բրեքզիթը: Բրիտանիայի իշխանությունները նոր շուկաներ են փնտրում՝ Բրեքզիթի իրականացման հետևանքները կանխելու համար:

Չնայած Բրիտանիայի պաշտոնյաները փորձում են ավելի լավ պատկերացում կազմել երկրի տնտեսական իրավիճակի ապագայի մասին, սակայն կոշտ Բրեքզիթի գործադրման արդյուքնում,  բրիտանացիները  ապագայում հայտնվելու են տնտեսական ծանր պայմաններում: