ԱՄՆ-ն գլոբալ մեկուսացման ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110089-ԱՄՆ_ն_գլոբալ_մեկուսացման_ճանապարհին
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իր մեկուսացման գործընթացը և համակերպվել աշխարհում նոր իրողությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2019 13:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն գլոբալ մեկուսացման ճանապարհին

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իր մեկուսացման գործընթացը և համակերպվել աշխարհում նոր իրողությունների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարար Զարֆը, Թուիթերում գրել է.«Քանի որ զարգանում է տարածաշրջանային երկխոսությունը և ագրեսիայի արգելման մասին պայմանագիրի նախագիծը, B խումբը՝ Մուհամմեդ բին Զայեդ (ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ), Մուհամմեդ բին Սալման (թագաժառանգ), Բենիամին Նեթանյահու (Իսրայելի վարչապետ) և Ջոն Բոլթոն (Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական) ավելի է թուլանում»: Զարիֆը նշել է, որ  ԱՄՆ-ն պետք է կանխի իր մեկուսացումը: Համաշխարհային ուժն ու առևտուրը փոփոխվում են: Եվ ոչ Իրանի ու Չինաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը, ոչ էլ  Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից՝ INF-ից դուրս գալն այդ փոփոխության վրա չեն ազդելու:

ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Իրանին հարվածելու համար, այս շարժումները այժմ գերազանցում են նույնիսկ տնտեսական ճնշումներին և դա դառնում է ավելի վնասակար որոշումներ համաշխարհային անձնավորությունների դեմ:

Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը  հանգեց նրան, որ  դիվանագիտական այս ձեռքբերումը վերածեց անտեղի ճգնաժամի և ի վերջո ԱՄՆ-ից ոչ հուսալի կառավարություն պատկերացում ստեղծեց աշխարհում:

Ամերիկայի հեռանալը ՀԳՀԾ-ից առաջացրեց այն հարցը, թե հնարավոր է հույսը դնել  Միացյալ Նահանգների վրա, որը հավատարիմ կմնա միջազգային պարտավորություններին: 

Ուրբաթ օրը, Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից:

Զարիֆի այս խոսքերը վկայում է այդ իրականության վրա:

Սա այն դեպքում, երբ այսօր հակառակ Ամերիկյաի կամքին, տարածաշրջանում և աշխարհում հավասարությունները փոխվել են և Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է ընդունի, որ բռնության ռազմավարության դարաշրջանն ավարտված է և անարդյունավետ:

Ամերիկայան քաղաքական վերլուծական կենտրոն «Պոլիտիկոն» չորեքշաբթի օրը անդրադառնալով, որ երկրները հրաժարվում են միանալ Իրանի դեմ ծովային դաշինք ստեղծելու Դոնալդ Թրամփին պլանին, այն  որակել է որպես «Թրամփի դաշինք»-ը:

Զեկույցում նշվում է, որ բրիտանացիները անտեսել են ԱՄՆ-ի ծրագիրը, ֆրանսիացիները պարտավորություն չունեն կոալիցիայի նկատմամբ, և գերմանացիները բացահայտ պատասխանել են «ոչ»:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության մեղմացման անհրաժեշտությանը, ասել է, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը սխալ է:

Վաշինգտոնը,  պնդելով, որ իր քաղաքականությունը ճիշտ է, շարունակում է ռազմական կոալիցիաներ ստեղծել տարածաշրջանում: Վաշինգտոնը պնդում է, որ  իր քաղաքականությունը ուղղված է Իրանի հետ նոր համաձայնության ձեռքբերմանը, ընդ որում այն զբաղվում է բոլոր վիճահարույց հարցերով, բայց այժմ նույնիսկ ԱՄՆ դաշնակիցների համար պարզ է դարձել, որ Իրանի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկությունն ակնհայտ անհեթեթություն է:

Անկասկած, Ամերիկայի վերադարձը ռեալիզմի ուղեծիր, պահանջում է խոհեմ դիվանագիտություն:

ԱՄՆ-ի վարքագիծը ցույց է տալիս  աշխարհին, որ Ամերիկան անվստահելի է, և որ ԱՄՆ միակողմանի քաղաքականությունը երբեք չի կարող լինել բանական հիմք՝ վեճերի լուծման համար: Այժմ պարզ է դարձել, որ Ամերիկայի ցանկությունները ոչ այլ ինչ են, քան ֆանտազիաները:

 Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, Թուիթերում արած գրառման մեջ ընդգծել է.« ԱՄՆ-ն պետք է կանխի իր մեկուսացումը և ընդունի աշխարհի նոր  իրականությունները»: