Թեհրան-Բաքու բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը
Իրան-Ադրբեջան առևտրափոխանակումների ծավալն առավել քան երբևէ ընդլայնվելու է:
Շաբաթ օրը, Թեհրանում Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆայևի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի տնտեսության ու ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդն ասել է.«Վերջին վեց ամիսների ընթացքում, Իրանի ու Ադրբեջանի առևտրափոխանակումների ծավալը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»:
Վերջին տարիների ընթացքում, ընդլայնվել են Թեհրան-Բաքու երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունները, որոնք երեք տարբեր կողմերից ռազմավարական նշանակություն ունեն:
Առաջին կողմն Իրանի ու հարևան պետությունների միջև տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումն է: Եվ դա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը փորձում է կանխել այդ համագործակցությունը:
Երկրորդ կողմը Թեհրան-Բաքու հարաբերությունների և տնտեսական համագործակցության նշանակությունն է:
Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունների ընդլայնման երրորդ նշանակալի կողմը, երկու երկրի գերազանց դիրքն է Կասպից ծովի և Կովկասի տարածաշրջանում, որպես հյուսիս-հարավ միջանցքի կապող օղակը:
2018թ. հուլիսին, Ղազախստանի Ակտաու քաղաքում, «Կասպյան հնգյակի» երկրների ղեկավարների վեհաժողովի շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Երկկողմ համաձայնությունների ու նախագծերի կատարելագործումը, հատկապես Ռաշթ-Ասթարա երկաթգծի նախագծի իրագործումն ավելի մեծ թափով է տեղի ունենալու և ոչ-ոք չի կարող խեղել երկու երկրի եղբայրական հարաբերությունները»:
Ասթարա-Ասթարա նախագիծը հյուսիս-հարավ և հարավ-արևմուտք ռելսային միջանցքի մի մասն է համարվում, որի իրագործման համար 8.5 կմ ռելսային ճանապարհ կառուցվել է Ադրբեջանում և 1.5 կմ՝ Իրանում: Իրանի գերազանց դիրքը միջազգային բեռնափոխադրումների զարգացման գործում, երկաթուղային և ճանապարհային լայնածավալ ցանցի հետ միասին, Իրանի առավելություններն են՝ հարևան երկրների մասնակցությամբ տարանցիկ և համակցված տրանսպորտի ընդլայնման համար: Եվ Ադրբեջանի հետ հարաբերությունները բացառություն չեն կազմում:
2017թ.նոյեմբերին, Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրի խորը կապերին և համագործակցությունների ընդլայնման նշանակությանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանն ու Ադրբեջանը պետք է բարձր վճռակամությամբ, տարբեր ոլորտներում ընդլայնեն հարաբերությունները»:
Թեհրանում Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուսաֆայևի հետ բանակցություններն առևտրային, համատեղ ներդրումների և բանկային ու մաքսային ոլորտներում և ստորագրվող համաձայնություններն այդ ուղղությամբ կարելի է գնահատել: