Թրամփն ԱՄՆ-ի ռասիստական ահաբեկչության տարածման գործոնը
ԱՄՆ-ի Էլ-Պասոյում և Օհայոյում տեղի ունեցած հրաձգություններն առաջին չեն ԱՄՆ-ում և անշուշտ վերջինն էլ չեն լինելու: Ամեն դեպքում, շուրջ 20 հոգու զոհվելու պատճառ դարձած Դալասի բնակիչ 21-ամյա Պատրիկ Կրուզիոսի հրաձգությունն ԱՄՆ-ում թեժացրել է ռասիզմի բոցը:
Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, ԱՄՆ-ի հասարակությունը ռասիստական նոր բախումների թիրախում է հայտնվել:
Այդ բախումների ամենավերջին դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանի մոտակայքում: Պատրիկ Կրուզիոսը հայտնել է, որ այդ քայլն իրականացրել է հատկապես Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների հոսքին դիմակայելու համար: Նա հայտարարել է, որ սատարում է մարտ ամսին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի ընթացքում զոհվեցին 50 մուսուլմաններ: Այդպիսով Էլ-Պասոյի սպիտակամորթ ահաբեկիչը հակամեքսիկական օտարատյացությունը կապել է իսլամատյացության հետ:
Որոշ հաշվարկներ վկայում են այն մասին, որ մինչև 2050թ. սպիտակամորթների թիվն ԱՄՆ-ում առաջին անգամ 50 տոկոսով նվազելու է:
Դա պատճառ է դարձել, որ մեծ թվով ամերիկացիներ, նախագահից սկսած մինչև Դալասի 21-ամյա բնակիչն օտարների դեմ պատերազմ մղեն: Այդ հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուիթերից է օգտվում, իսկ Պատրիկ Կրուզիոսը գնդացիրից: Արդյունքը նույնն է և ԱՄՆ-ի բազմամշակույթ ու բազմազգ հասարակությունը մոտենում է ցեղային պատերազմների անդունդի եզրին:
Վերջին երկու տարիների ընթացքում, Դոնալդ Թրամփն իր ընտրողներին պահելու և պահպանողականների գոհունակություն շահելու համար, ամեն օր ավելի է թեժացնում ռասիստական տարաձայնությունների բոցը: Նա սկզբում մեքսիկացիներին սեռական ոտնձգիչներ ու հոգեկան հիվանդներ անվանեց, որոշ իսլամական երկրների բնակիչների մուտքն ԱՄՆ արգելեց, ապա Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նախագիծը ներկայացրեց և վերջերս աննախադեպ ռասիստական վեճ է սկսել ոչ-սպիտակամորթ ամերիկացի մի շարք դիվանագետների հետ: մինչև անգամ կոնգրեսական չորս կանանց խորհուրդ տվեց վերադառնալ իրենց ծագման վայրը հանդիսացող երկրներ: Թրամփն այս ընթացքում աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրներին զուգարանի հոր է անվանել, իսկ ԱՄՆ-ի հիմնականում սևամորթներով բնակեցված Բալթիմոր քաղաքը կոչել է մկների աղբանոց:
Նման լարված մթնոլորտում, ի վերջո մի քանի ցեղապաշտ ահաբեկիչներ հրացան են վերցնում և ահռելի ոճրագործություններ են կատարում ԱՄՆ-ի տարբեր հատվածներում: Հաշվի առնելով ԱՄՆ-ում զենքի ազատությունը և բռնության տարածված մշակույթը, սպիտակամորթներին ավելի բարձր դասող ռասիստների ահաբեկչությունը անվտանգության գերխնդիր է դարձել այդ երկրում: Եվ այս հիվանդությունն ԱՄՆ-ում չբուժվելու դեպքում, այդ երկրում ռասիստական պատերազմներ ու քաղաքացիների սպանություն տեղի կունենա: