Մամուլի տեսություն 05.08-2019
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է ԱՄՆ-ի մի քանի նահանգներում տեղի ունեցած հրաձգություններին ,ինչը վկայում է Թրամփի կողմից այդ երկրում զենքի մշակույթի տարածմանն ուղղված անուշադրության և զենքի լոբիի ներազդեցության մասին:
«Քեյհան» օրաթերթ
Արյան բաղնիք Միացյալ Նահանգներում.Այս երկիրն է աշխարհին մարդու իրավունքների դասեր տալիս
ԱՄՆ պետայրերը անցած քանի տասնամյակների ընթացքում մշտապես պնդել են,որ ԱՄՆ-ն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագովն է և՛ երկրի ներսում և՛ սահմաններից դուրս և այդ շրջանակում արևմտյան մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն ստեղծելու պատրվակով աշխարհի տարբեր շրջաններում պատերազմներ են սանձազերծել և միլիոնավոր մարդկանց հրի ու սրի են քաշել: Այն Ամերիկան որ աշխարհին մարդու իրավունքների դասեր է տալիս ,այս օրերին դարձել է ահաբեկիչների ու ռասիստների ասպատակության վայրը: Շաբաթ և կիրակի օրերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում սպանվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Զենքի ազատ առևտուրը և ռասիստ նախագահի կողմից ամեն օր գունամորթ միգրանտների դեմ թուիթերյան գրառումը և երկիրը լքելու նրա պահանջը ամերիկյան լրատվամիջոցների խոսքով ստեղծել են այդ ցավալի վիճակը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Նյու Յորք թայմս: ԱՄՆ-ի կողմից բացառությունները վերացվելուց հետո, Իրանը նավթի առնվազն 12 բեռնվածք է վաճառել
«Մայիսի 2-ին լրացավ Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ։ Այդ օրվանից իրանական 12 լցանավեր նավթ են տեղափոխել Ասիայի և Միջերկրականի տարածաշրջան»,գրել է Նյու Յորք թայմսը:
Ամերիկյան թերթի հաղորդմամբ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Չինաստանը և այլ երկրներ ավելի շատ նավթի բեռնվածքներ են ստանում իրանական նավթատար լցանավերից:
«Իրան» օրաթերթ
Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ի սկանդալային քայլին
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի օրն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել կարճ և միջին հեռահարության հրթիռներ աշխարհի տարբեր տարածքներում տեղակայելու իր ծրագիրը:
Ռուսաստանի հետ կնքած միջուկային միջին հեռահարության հրթիռների արտադրության արգելման մասին պայմանագրից՝ INF-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ն մտադիր է հրթիռներ տեղակայել աշխարհի տարբեր կետերում:
Այս կապակցությամբ Ավստրալիայի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսն ասել է,որ իր երկիրը չի հյուրընկալելու ԱՄՆ-ի միջին հեռահարության միջուկային հրթիռների ռազմաբազան:
Ընդսմին Լինդա Ռեյնոլդսի ամերիկացի գործընկեր Մարք Էսպերը տեղեկացրել է հրթիռներն առավելաբար Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայելու մասին:
«Ջամե Ջամ» թերթ
ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքում մարդիկ 5 ժամ սպասել են ջուր ստանալու համար
Արևմտյան մի լրագրող հրապարակել է մի տեսանյութ,որում երևում է ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքում երկար հերթեր են գոյացել ջուր ստանալու համար:
Բեն Նորթոնն այդ տեսանյութը տեղադրելով իր թուիթերյան էջում գրել է.«Այստեղ աշխարհի ամենահարուստ երկիրն է և այս վիճակն անշուշտ կապիտալիստական համակարգի պատճառով է»:
Միչիգանում խմելու ջրի ճգնաժամը եղել է 2020 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների վերջին բանավեճերից մեկը:
«Էըթեմադ» օրաթերթ
Արբանյակները վերածվում են իրական լրտեսների
Տիեզերական արբանյակների առկայությունը մտահոգել է մարդկանց: Նրանք կարծում են, որ այդ արբանյակները կարող են վերահսկել մարդկանց գաղտնիությունը և բացահայտել իրենց ինքնությունը, սակայն Planet Labs-ի նման ընկերություններն ասում են, որ արբանյակները արձանագրում են ընդհանուր փոփոխություններ և ի վիճակի չեն բացահայտել մարդկանց ինքնությունը կամ նրանց մեքենաների համարանիշները:
Tert.am
«Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում երկրի դեպանների 11-րդ համաժողովի ժամանակ անդրադարձել է «եղբայրական» Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարն իր ելույթում Ադրբեջանն անվանել է «եղբայրական երկիր»:
Armenpress.am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել Է Brexit-ի հետեւանքները դաշինքի համար
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, ընդսմին միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար: Այս կարծիքը հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Brexit-ը չի փոխի Բրիտանիայի դրությունը ՆԱՏՕ-ում: Ես վստահ եմ, որ անկախ այն բանից, թե ինչպես եւ երբ տեղի կունենա Brexit-ը, Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարեւոր, հանգուցային դաշնակիցը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Նոր Զելանդիայի ուսանողների առջեւ, ուր ժամանել Է աշխատանքային այցով:
Նրա ելույթի ձայնագրությունը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Ես կարծում եմ, որ Brexit-ը ՆԱՏՕ-ն նույնիսկ ավելի կարեւոր հարթակ կդարձնի եվրոպական երկրների եւ Հյուսիսային Ամերիկայի միավորման համար, որովհետեւ դաշինքը առաջվա պես ներառելու Է Մեծ Բրիտանիան եւ եվրոպական մյուս երկրները»,-նշել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
168.am
Դամասկոսը մեկ օրում հսկողության տակ Է վերցրել Դեյր Էզ Զորի 4 բնակավայր
Անցած մեկ օրում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ չորս համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում. երկրի կառավարության հսկողության ներքո է անցել Դեյր Էզ Զորի նահանգի չորս բնակավայր շուրջ 18,5 հազար բնակիչներով: Այդ մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Մեկ օրում չորս համաձայնագիր է ստորագրվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին միանալու վերաբերյալ՝ Դեյր Էզ Զորի նահանգի շուրջ 5 հազար բնակչություն ունեցող Արեւմտյան Դիբա, շուրջ 7 հազար բնակչությամբ Արեւելյան Դիբա, շուրջ 5 հազար բնակչությամբ Հարավային Դիբա եւ շուրջ 1,5 հազար բնակչություն ունեցող Էլ Քիշմա բնակավայրերը»,-ասված է տեղեկագրում:
Արդյունքում՝ այն բնակավայրերի թվաքանակը, որոնք միացել են հրադադարի գործընթացին, կազմել է 2547, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: