Սպիտակ Տանը «ոչ» ասելու համար պատժամիջոցներ են կիրառվել Զարիֆի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110168-Սպիտակ_Տանը_ոչ_ասելու_համար_պատժամիջոցներ_են_կիրառվել_Զարիֆի_դեմ
Լրագրողների հետ մամլո ասուլիսում, անդրադառնալով անցած ամիս Նյու-Յորք կատարած այցելությանը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այդ այցի ընթացքում ինձ ասացին երկու շաբաթվա ընթացքում իմ դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, միթե այն դեպքում որ ընդունեմ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման առաջարկը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 06, 2019 07:47 Asia/Tehran
  • Սպիտակ Տանը «ոչ» ասելու համար պատժամիջոցներ են կիրառվել Զարիֆի դեմ

Լրագրողների հետ մամլո ասուլիսում, անդրադառնալով անցած ամիս Նյու-Յորք կատարած այցելությանը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Այդ այցի ընթացքում ինձ ասացին երկու շաբաթվա ընթացքում իմ դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, միթե այն դեպքում որ ընդունեմ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման առաջարկը»:

Երկուշաբթի օրը կայացած այդ ասուլիսում, նշելով, որ ամերիկացիների համար խոսքի ազատություն գոյություն չունի, Զարիֆն ասել է.«Բանակցությունն ու դիվանագիտությունը երբեք չեն ավարտվում և ես շարունակելու եմ իմ աշխատանքը»:

ԱՄՆ-ի գանձապետարանը անխոհեմ քայլի դիմելով, օգոստոսի առաջին օրը,  Իրանի արտգործնախարարի անունն ընդգրկել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը բազմիցս խախտել է միջազգային օրենքները և հրաժարվելով միջուկային համաձայնություններից, այդ թվում ՀԳՀԾ-ից զարմանք է պատճառել միջազգային հանրությանը:

Զարիֆը պատմելով թե ԱՄՆ-ը ինչու է իր դեմ պատժամիջոց կիրառել, անդրադարձել է այդ երկրի մարտահրավերներից մեկին: Զարիֆն անդրադարձել է մի կետի, որ միգուցե այնքան էլ անսպասելի չլինի  հանրային կարծիքի համար, սակայն ԱՄՆ-ի այդ վերաբերմունքը հաստատ ցավ է պատճառել միջազգային հանրությանը:

Միջագային համաձայնություններից ու կազմակերպություններից դուրս գալով, արաբ շեյխերին «կաթնատու կով», իսկ Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնին հիմար բնութագրելով, ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է աշխարհին այն ուղերձը փոխանցել, որ ԱՄՆ-ը կարող է իր տիրակալությունը պարտադրել այլ երկրներին: Սակայն Իրանի արտաքին դիվանագիտության գերատեսուչ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը քաղաքական իրատեսությամբ, աշխարհին ի ցույց է դրել ԱՄՆ-ի իրական էությունն ու հակասությունները:

Զարիֆն ընդգծել է, որ գերիշխանության, գերտերության և բռնազավթման դարաշրջանն ավարտվել է, հավելելով.«Ամերիկան չի կարող անգամ կոալիցիա կազմել, քանի որ երկրներն ամաչում են իրենց անունը հայտնվի ԱՄՆ-ի անվան կողքին»:

Կարևորելով Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի հետ հարաբերությունների ընդլայնումը, Զարիֆը կարևորել է տարածաշրջանային երկխոսության ֆորումի սրտեղծումը և միմյանց դեմ ոտնձգություն չկատարելու դաշինքի կնքումը: Զարիֆը բանակցությունը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի բոլոր երկրների օգտին է բնութագրել:

Նյու-Յորքում ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է «Բի» խմբին, ասելով.«Բոլթոնը, Բեն զաեդը, Բեն Սալմանն ու Բենիամին Նեթանյահուն մտադիր են ԱՄՆ-ին դրդել պատերազմել Իրանի դեմ»:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան՝ Ռոբերթ Էյ. Հանթերը Լոբլագ կայքում գրել է.«Մրցակից կամ անգամ թշնամի պետության ամենաավագ դիվանագետի դեմ պատժամիջոցներ կիրառելը շատ արտասովոր քայլ է և դիվանագիտական բոլոր սկզբունքների խախտում է համարվում»:

Թրամփի օգնականներն խորհրդականներն ակնկալում էին, որ Իրանի դիվանագիտությունը հանձնվելու է ԱՄՆ-ի սպառնալիքների դիմաց, սակայն այդ նպատակը երազանք է մնալու ԱՄՆ-ի համար:

Ինստագրամում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանի խիզախ ժողովրդին պաշտպանելու համար պատժի ենթարկվելն ամենամեծ պարծանք է ինձ համար»: