Մամուլի տեսություն 07․08․2019
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել իրանական մի քանի անօդաչու թռչող սարքերի և իրանական արդիական ռումբերով օժտված կործանիչների շնորհանդեսը։Այս ձեռքբերումները զգալիորեն կմեծացնեն երկրի գրոհային հնարավորությունները։
«Խորասան» օրաթերթ
Իրանական անօդաչու թռչող սարքերի մագիլներն ավելի են սրվել
Երեկվանից իրանական անօդաչու թռչող սարքերն ու կործանիչներն օժտվել են իրանական արդիական ռումբերով,որոնք կարող են թիրախները ոչնչացնել առավելագույնը 50 սանտիմետր շեղմամբ:Հանդերձված են ծալովի թևերով և կարող են օգտագործվել նաև գիշերվա ժամերին։ Եվ ամենակարևորը, ունեն գրոհային հատկություն։
«Իրան» օրաթերթ
Հրթիռին կպատասխանենք հրթիռով
«Եթե Միացյալ Նահանգները փորձի համալրել INF պայմանագրով արգելված միջին հեռահարության հրթիռները , կամ դրանք տեղակայել Եվրոպայում, մենք ևս նույնը կանենք։ «Եթե Միացյալ Նահանգները փորձի իր միջին հեռահարության հրթիռները տեղակայել Ասիայի տարածաշրջանում, մենք ևս հակադարձ քայլի կդիմենք»։ Սրանք ԱՄՆ-ի նոր հրթիռային ու սպառազինական քաղաքականությունների դեմ ուղղված Ռուսաստանի ու Չինաստանի առաջին արձագանքներն են ։ԱՄՆ-ն INF պայմանագրից դուրս գալով այլևս ոչ մի օրենքի չի ենթարկվում և արդեն արդիականացնում է իր սպառազինությունը։
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Ռոհանի․«Զարիֆը եղել ու մնում է համակարգի հավատարիմ պաշտոնյան»
Նշելով,որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և նրա փորձագետները համակարգի հավատարիմ պաշտոնյաներն են և արտաքին քաղաքականության ոլորտում պաշտպանում են երկրի շահերը, ԻԻՀ նախագահն ասել է.«Արտաքին գործերի նախարարությունը պաշտպանում է ժողովրդի շահերը»:
Երեքշաբթի օրը նշելով,որ դոկտոր Զարիֆը որպես ԻԻՀ ԱԳ նախարար մեծ փորձ ու տաղանդ ունենալուց բացի նաև քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է , Ռոհանին հավելել է.«ԱԳ նախարարն Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչն է:Նա խոսում է միայն Իրանի ժողովրդի անունից և սա ազգային հպարտություն է»:
«Քեյհան» օրաթերթ
Ինչո՞ւ է թշնամին վախենում բազմաբնակիչ Իրանից
Երեք օր առաջ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների հրատարակման գրասենյակի տեղեկատվական կայքը հրապարակել է մի խումբ ամուսնացած երիտասարդ զույգերի հետ հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդի ունեցած ելույթի տեքստը : Գերապատիվ առաջնորդը երիտասարդ զույգերի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի մի հատվածում ասել է.«Զավակների թվի ավելացումը պետք է դառնա մշակույթ»:
Ոչ միայն ներքին հաշվարկները, այլև համաշխարհային ցուցանիշները պարզապես վկայում են այն մասին,որ մի երկրի բնակչության թիվը խոր ազդեցություններ է թողնում այդ երկրի հզորության տարբեր ոլորտների վրա: Ռազմական ոլորտում մի երկրի ռազմական հզորությունը չափելու համար հաշվի են առնվում բնակչության տարբեր բաղադրիչները,ներառյալ բնակչության ընդհանուր թվաքանակը, առկա ուժը, ծառայությանը համապատասխան ռազմական ուժը և ակտիվ զինված ուժը: Այս ցուցանիշներով չափում են յուրաքանչյուր երկրի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը:
«Ջավան» օրաթերթ
Հնդկաստանը խզեց Քաշմիրի կապը արտերկրի հետ
Հնդկաստանի կառավարությունը չեղարկել է Քաշմիրի հատուկ կարգավիճակը, որից մեկ օր անց խզվել է այդ տարածքի հաղորդակցության կապը դրսի աշխարհի հետ: Չկա հեռախոսային ու ինտերնետային կապ: Ստացված հաղորդումների համաձայն՝ տասնյակ հազարավոր զինվորականներ փողոցներում պարեկություն են իրականացնում: Ձերբակալվել են տեղական ղեկավարները: Քաշմիրում լրագրողները հաղորդել են, որ օրինական սպառնալիքներով ու ձերբակալություններով այդ տարածքում սահմանափակվել է մեդիա միջավայրը:
Armenpress.am
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել Է օտարերկրյա պետությունների օգնության հիմնադրամների մի մասը. CNN
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել Է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես օգոստոսի 6-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, հիմնադրամներն այժմ չեն կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դրանց վերստուգում չանցկացնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու գերատեսչությունները պետք Է ուսումնասիրեն, թե ներկայում որքան միջոցներ են գտնվում այդ հաշիվներում, եւ ինչպես են դրանք ծախսվում: Փողը կարելի կլինի կրկին օգտագործել սոսկ ստուգումից երեք աշխատանքային օր անց, ստուգում, որն, ինչպես նշել Է հառուստաալիքը, կարող Է ձգձգվել:
CNN-ի տեղեկատությամբ՝ հիմնադրամների ծավալը, որոնց մասին խոսվում Է, կարող Է կազմել 2 միլիարդից մինչեւ 4 միլիարդ դոլար:
«Հաշիվները, որոնք մենք ուսումնասիրում ենք, ներառում են այն ծրագրերի ֆինանսավորման միջոցներ, որոնք շատերն արդեն երկար ժամանակ համարում են փողի զուր վատնում, օրինակ՝ արեւամարտկոցների գնում Կարիբյան ավազանի երկրների համար, Պակիստանի տիեզերական ծրագրի, Գվատեմալայի ֆուտբոլային ճամբարների ֆինանսավորում, ինչպես նաեւ աջակցություն այն երկրներին, որոնց օգնելն սկզբունքորեն հակասում Է Միացյալ Նահանգների շահերին»,- հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Mamul.am
Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի վերաբերյալ նոր գործարքի պայմանները. Reuters
Բրիտանիայի կառավարությունը պատրաստ Է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար: Այդ մասին, օգոստոսի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով բրիտանական նախարարների կաբինետի մի աղբյուրի:
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել: Ցավալի Է, որ նրանք չեն ցանկանում բանակցություններ վարել մեզ հետ: Այն փաստը, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու համաձայնագիրը Համայնքների պալատի կողմից մերժվել Է ձայների մեծ գերակշռությամբ, նշանակում Է, որ եթե նոր գործարքը կնքվի Էլ, ապա նրանք պետք Է պատրաստ լինեն նախորդի վերանայմանը: Մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք դա անել»,-ասել Է աղբյուրը:
Մինչդեռ Եվրամիության ղեկավարությունը կարծում Է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» Է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների: Այդ մասին գրում են Daily Telegraph-ը եւ Guardian-ը, որոնց հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի պաշտոնյաների եւ Եվրամիության 27 երկրների այն դիվանագետների միջեւ հանդիպման մանրամասնությունները, որոնք պատասխանատու են «բրեքսթի» համար:
Ինչպես նշում են հրատարակությունները, բառացիորեն մինչեւ անցյալ շաբաթ Բրյուսելում իշխում Էր այն կարծիքը, թե հոկտեմբերին «բրեքսիթին» նվիրված հերթական գագաթնաժողովում Բրիտանիան կխնդրի հերթական հետաձգման մասին:
Բայց անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնի հատուկ խորհրդական Դեւիդ Ֆրոսթի հետ կայացած հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչների համար ակնհայտ Է դարձել, որ Բրիտանիան չունի ոչ մի «Բ» պլան, զիջումների ոչ մի պատրաստակամություն, այլ կա սոսկ «Ա» պլանը՝ «անպայմանագիր բրեքսիթը»: Բրյուսելը զարմանք Է ապրում, որ մինչ օրս երկրի նոր վարչապետը չի հանդիպել ո՛չ Եվրամիության ղեկավարներից որեւԷ մեկի, ո՛չ Էլ ԵՄ-ի երկրների ղեկավարության հետ, ինչը, նրանց կարծիքով, նրա՝ փոխզիջումներին պատրաստ չլինելու նշան Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Shamshyan.com
Գրենլանդիայում մեկ օրում 12.5 միլիարդ տոննա սառույց է հալվել ու լցվել օվկիանոսը
Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել է օվկիանոս, կազմել է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող էր Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել երկուսանտիմետրանոց շերտով: Հաղորդում է theatlantic.com-ը: Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950 թվականից, երբ գիտնականներն սկսեցին հետևել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին: 2012 թվականին հալումն ընդգրկել էր սառցե ծածկույթի մակերեսի 97 տոկոսը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տևողությամբ: Ամբողջ 2019 թվականին արդեն հալվել է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել է 2012 թվականի ռեկորդին (250 միլիարդ տոննա):