Մամուլի տեսություն 8-8-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110245-Մամուլի_տեսություն_8_8_2019
Իրանի նախագահը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցները, որպես տնտեսական ահաբեկչություն, որը մարդկության դեմ հանցագործություն է համարվում, քանի որ այն ազդում է սովորական մարդկանց, հատկապես հիվանդների վրա:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 08, 2019 12:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 8-8-2019

Իրանի նախագահը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցները, որպես տնտեսական ահաբեկչություն, որը մարդկության դեմ հանցագործություն է համարվում, քանի որ այն ազդում է սովորական մարդկանց, հատկապես հիվանդների վրա:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են 

Լրագրողների հետ զրույցում Իրանի նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից Իրանի դեմ սահմանված դաժան պատժամիջոցներին, ասել է.«Դաժան պատժամիջոցների պայմաններում ժողովուրդը ճնշման տակ է: Այս պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն են և  ամեն ինչից  զրկել են մեր ժողովրդին և ճնշում են երեխաներին ու հիվանդներին: Սա հանցագործություն է մարդկության դեմ»:

 

«Քեյհան» օրաթերթ

Ռոհանին մերժել է Մակրոնի խորամանկ առաջարկը

«Ալ-Մայադին» լրատվական կայքը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Հասան Ռոհանանին հրավիրել է մասնակցել յոթնյակի խմբի նիստին՝ որպես պատվավոր հյուրի: Նիստը պետք է անցկացվի Ֆրանսիայում:

«Ալ-Մայադին»-ը ընդգծել է, որ Մակրոնը Ռոհանիին ասել է, թե այս հանդիպումը հնարավորություն կստեղծի հանդիպելու Թրամփին, որպեսզի Միացյալ Նահանգները չկարողանա խափանել Եվրոպայի պլանը: 

Հաղորդման համաձայն, Իրանի նախագահը մերժել է Մակրոնի առաջարկը՝ Թրամփի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ:

Ֆրանսիան ՀԳՀԾ-ի անդամ է, սակայն չի կատարել իր պարտավորությունները: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ՄԱԿ-ի խոսնակ. Միացյալ Նահանգները պետք է  ենթարկվի կազմակերպության  կանոններին, որպեսզի Զարիֆը ներկայանա Գլխավոր ասամբլեայում:

ՄԱԿ-ի խոսնակը հայտարարել է, որ հույս ունի, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հյուրընկալող երկիրը համաձայն ՄԱԿ-ի  կանոնների, ընդունի ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին:

Ստեֆան Դոժարիկն ասել է, որ ՄԱԿ-ի կզբունքների համաձայն, մենք հուսով ենք, որ այս կանոնակարգին ենթակա ցանկացած երկիր համապատասխան պահվածքով կգործի:

 

«Համշահրի» օրաթերթ

Իրանի անվտանգության նախարար. Ամերիկայի հետ բանակցելու հնարավորությունը վերացել է ԱՄՆ-ի կողմից հանձնառությունը խախտելու պատճառով

Իրանի անվտանգության նախարարն ասել է, որ եթե նախկինում ԱՄՆ-ը հնարավորություն ուներ բանակցություններ վարել Իրանի հետ, հիմա իր խոստումը խախտելու հետևանքով կորցրել է այդ շանսը:

Սեյեդ Մահմուդ Ալավին հավելել է. «Այս խախտմամբ Թրամփը կորցրեց Իրանի հետ բանակցելու իր վերջին հնարավորությունը»:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Աշխարհի ամենաբարակ ոսկե շերտը պատրաստվել է 2 ատոմով

Լիդսի համալսարանի գիտնականները մշակել են ոսկու նոր ձև, որը միայն երկու ատոմով է հաստ և հանդիսանում է երբևէ արտադրված ամենաբարակ ոսկե թերթը:

Լիդզի համալսարանի գիտնականները մշակել են ոսկու նոր ձև, որը միայն երկու ատոմ  ունի և հանդիսանում է մինչ այժմ արտադրված ամենաբարակ ոսկե շերտը:

 

lragir.am

Թուրքիայի զրահամեքենաները՝ Սիրիայի սահմանին

 

Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ են ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, ուղևորվել են դեպի Ուրֆայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչի շրջան և Հաթայի Քըրըքհան շրջան:

 

armedia.am

ՉԺՀ-ն և Ճապոնիան կվերսկսեն ռազմավարական երկխոսությունը յոթնամյա ընդմիջումից հետո

ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յույչենը և նրա ճապոնացի պաշտոնակից Տակեո Ակիբան օգոստոսի 10-ին կանցկացնեն երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության հերթական փուլը: Օգոստսի 8-ի այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «Ըստ երկու երկրների համաձայնության՝ ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յույչենն օգոստոսի 10-ին Ճապոնիայում չին-ճապոնական ռազմավարական երկխոսության նոր փուլ կանցկացնի երկրի արտաքին գործերի փոխնախարար Տակեո Ակիբայի հետ»,- նշված է հայտարարության մեջ: «Կողմերը կարծիքների խորը փոխանակում կիրականացնեն երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ընդգծել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: 

 

tert.am

Ղրղզստանում հատուկջոկատայինները կրկին գրոհել են նախկին նախագահ Աթամբաևի կեցավայրը

Ղրղզստանում հատուկջոկատայինները կրկին գրոհ են կազմակերպել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրի վրա, գրում է ria.ru-ն՝ պետության նախկին ղեկավարի շտաբին հղումով:

«Ոստիկանության մոտ 200 աշխատակիցներ կրկին գրոհի են անցել, նրանք լուսաձայնային նռնակներ են կիրառում։ Աջակիցները, որոնք մոտ 400 հոգի են, նրանց հակահարված են տալիս: Նրանք զենքեր չունեն, միայն քարեր և փայտեր»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աթամբաևը գտնվում է իր կեցավայրում՝ թիկնազորի և կողմնակիցների շրջապատում:

Միևնույն ժամանակ, Աթամբաևի կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվում են նրա կեցավայր:

Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն է։ 

Ի դեպ, քիչ առաջ հաղորդվել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:

Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:

 

news.am

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. Նիկոլ Փաշինյան

 

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,–նշել է նա։