Մամուլի տեսություն 09.08.2019
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իրանի գիրկը բաց է հարևանների համար՝ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու հարցում համագործակցելու համար
Էթեմադ օրաթերթ
Իսրայելը գործարկել է արբանյակ՝ Իրանի գործողությունները վերահսկելու նպատակով:
Իսրայելական աղբյուրները հաղորդել են «Ամոս 17» արբանյակի ուղեծիր դուրս բերման մասին:
Արբանյակը Իսրայելի անվտանգության ծառայություններին հնարավորություն կտա վերահսկել Իրանի գործողությունները և տեղեկատվություն տրամադրել իրանական ռազմակայանների վերաբերյալ:
Ջամե Ջամ օրաթերթ
ԻԼԻՊ-ին պատկանող Ամաղ լրատվական գործակալությունը հայտարարել է, որ խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադին, իր փոխարեն նշանակել է ահաբեկիչներից Աբդուլլահ Ղարդաշին:
Իրաքի հետախուզական ծառայությունները հաղորդում են, որ որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին գտնվում է Սիրիայում և փորձում է կանխել խմբավորման ամբողջական փլուզումը, չնայած իր ծանր ֆիզիկական վիճակին:
Արաբական 21 լրատվական գործակալությունը, հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին, հաղորդել է, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը:
Իրան օրաթերթ
Իրանի գիրկը բաց է հարևանների համար, որոնք ցանկանում են համագործակցել Թեհրանի հետ՝ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու համար:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ հարևան երկրների հետ լավ հարաբերություններն Իրանի գերակայութունն են: Նա նշել է. «Իրանը ողջունում է ցանկացած փոփոխություն այն երկրների վերաբերմունքում, որոնք մինչ այժմ Իրանի հետ տարաձայնություններ են ունեցել»:
Խարազմի համալսարանում կայացած Անկախ ուսանողների իսլամական ասոցիացիաների 20-րդ նիստի շրջանակներում ISNA- ին տված հարցազրույցում, Մուսավին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պարիսց ծոցի մի շարք երկրների վերաբերմունքն Իրանի նկատմամբ փոփոխվե՞լ է, ասել է. «Իրանը ողջունում է ցանկացած երկրի գաղափարների, գործողությունների փոփոխություն, որը տարածայնություն է ունեցել Իրանի հետ: Դա վերաբերում է հատկապես մեր հարևան երկրներին»:
Մուսավին հավելել է. «Իրանըմշտապես հայտարարել է, որ հարևանների հետ լավ հարաբերություններն իր գերակայությունն են»:
Համշահրի օրաթերթ
Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Հոնկոնգում Չինաստանի ԱԳ նախարարության գրասենյակը տարածել է մի հաղորդագրություն, որում ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձություններում անջատողականներին աջակցելուց:
Հաղորդագրության մեջ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել հստակություն մտցնել այն զեկույցների մեջ, որոնք վերաբերվում են անջատողականներին:
Այս հայտարարությունից մեկ օր առաջ, չինացի քաղաքական գործիչներից մեկը, մտահոգություն հայտնելով Հոնկոնգում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, հայտարարել էր, որ եթե այս վիճակը շարունակվի, Հոնկոնգը կհատնվի Բրիտանիայի իշխանությունից հետո ամենախորը տնտեսական ճգնաժամի մեջ:
armenpress.am
ՀՀ ԶՈՒ զինծառայողները հաջող են մասնակցել բանակային միջազգային հինգերորդ խաղերի մրցափուլերին
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային հինգերորդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈՒ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:
Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրն էր մեքենայով երթուղին հաղթահարելիս հայտնաբերել և ոչնչացնել պայմանական ահաբեկիչներին և օգնություն ցուցաբերել վիրավորներին: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը օգոստոսի 10-ին է, որից հետո էլ հայտնի կլինեն հաղթողները:
armenpress.am
Զուրաբիշվիլին վստահ Է խաղաղ ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում
Վրաստանը չի համակերպվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ, ձգտելու Է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել Է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Շարունակվող բռնազավթմանը մեր պատասխանը հստակ Է. մենք չ՛ենք համակերպվի: Մենք չենք համակերպվի Գալիում եւ Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարման հետ: Մենք չենք հաշտվի մեր քաղաքացիների՝ աբխազների եւ օսերի իրավունքների, նրանց լեզուների եւ ինքնատիպության սահմանափակման հետ»,-ասված Է Զուրաբիշվիլիի՝ օգոստոսի 8-ին տարածված հայտարարության մեջ, որը նա արել Է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկսվելու 11-րդ տարելիցի կապակցությամբ: Նախագահը նշել Է, որ Վրաստանի պատասխանը պետք Է դառնա պետության քաղաքական ու տնտեսական կայունությունը: «Ճիշտ այնպես, ինչպես որ մենք 2005 թվականին կարողացանք ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը եւ ստեղծել նոր հարաբերություններ:
Գերմանիայի օրինակը մեզ ցույց Է տալիս, որ հավերժական ոչինչ չկա. անհուսության նկատմամբ հաղթանակը միշտ հնարավոր Է: Հակամարտության կարգավորումը ինչպես մեր, այնպես Էլ նրանց գերակայությունն Է»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին, նշելով, որ թույլ չի տա նոր սպառնալիքներ ստեղծել վրացական պետության համար: Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ 2008 թվականի օգոստոսյան զինված հակամարտությունը դարձավ երկրի նախկին իշխանություննների սխալների արդյունքը: «Անտարակույս, նախկին իշխանությունների մեծ սխալն այն Էր, որ ճիշտ շեշտադրումներ չԷին արվում»,-լրագրողներին ասել Է Բախտաձեն՝ օգոստոսի 8-ին Թբիլիսիի գերեզմանատուն կատարած այցելության ժամանակ, որտեղ հողին են հանձնվել 2008 թվականի օգոստոսին զոհված վրացի զինծառայողները: Վրաստանի վարչապետը նշել Է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունն իր քաղաքականությամբ հնարավոր դարձրեց «բռնազավթման պլանի իրականացումը»: Պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից զոհվել Է 408 մարդ, այդ թվում՝ 170 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից եւ 224՝ քաղաքացիական անձ:
panorama.am
Թուրքիայի ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ» օպերացիայի ընթացքում 80 քուրդ զինյալ է սպանել
Մայիսի 27-ից Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիան շարունակվում է:
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը վնասազերծել է 4 քուրդ զինյալի:
Նշվում է, որ մայիսի 27-ից մեկնարկած «Մագիլ» ռազմգործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ թուրքական զինուժը սպանել է 80 քուրդ զինյալի:
panorama.am
Հայաստանում կանցկացվի Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային 14813.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ՝ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպման նպատակով: Այն անց է կացվելու 2019 թ. սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձոր քաղաքում:
Բացման արարողությունը տեղի է ունենալու 2019 թ. սեպտեմբերի 19-ին, փակմանը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին մասնակցում են դպրոցական տղաների և աղջիկների թիմեր: Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդության շրջանում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին և, մասնավորապես, ամառային ճամբարներին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ համատեղ ճամբար անելը շատ լավ գաղափար է, և պետք է ոչ միայն շարունակել, այլև ծավալներն ընդլայնել, քանի որ այդ շփումները չափազանց կարևոր են, և պետք է դրանք դնել ինստիտուցիոնալ հենքի վրա:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության միջոցառումների շրջանակում նրանց հանգստի և առողջության վերականգնման համար առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերման նպատակով կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թ. 9 ամսում 4 մլն 320.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշմամբ նշված գումարը կտրամադրվի «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար: