Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա Ֆիլիպիններում տեղակայել ամերիկյան ՀՕՊ համակարգեր
Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ Մանիլան ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքում տեղակայել ՀՕՊ համակարգեր:
Ռոդրիգո Դուտերտեն ասել է, որ Ֆիլիպինների Սահմանադրությունն արգելում է այդ երկրի տարածքում արտասահմանյան զինտեխնիկայի, այդ թվում՝ ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը:
Ֆիլիպինների նախագահը հավելել է, որ որևէ օտար ուժ իրավունք չունի այդ երկրի տարածքն օգտագործել՝ Չինաստանի դեմ պատերազմելու նպատակով, քանի որ այդ երկրի հետ ցանկացած բախում, կվնասի տարածաշրջանի երկրներին:
INF պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Հարավարևելյան Ասիայում տեղակայել ամերիկյան միջին հեռահարության հրթիռներ:
Սպիտակ տան կողմից միջուկային հրթիռների տեղակայման մասինբ հայտարարությանը Ֆիլիպինների բացասական արձագանքը ևս մեկ պարտություն է Վաշինգտոնի համար: Վաշինգտոնը փորձում է Չինաստանի հարևան երկրներում նման հրթիռներ տեղակայելով , ռազմական գոտի ստեղծել Չինաստանի շուրջ և հոգեբանական պատերազմի միջոցով, Ասիայում իրականացնել իր անվտանգության քաղաքականությունը:
Ֆիլիպինները Ավստրալիայից հետո երկրորդ երկիրն է, որը բացասաբար է արձագանքել Ֆիլիպիններում կարճ հեռահարության հրթիռների տեղակայմանը:
Ավելի վաղ, Ավստրալիայի պաշտոնյաները, ներառյալ վարչապետը և պաշտպանության նախարարը, դեմ էին արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Ավստրալիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման առաջարկին:
ԱՄՆ կառավարությունը հույս ունի Պեկինի հետ լարվածության մեջ գտնվող երկրների աջակցությամբ, Չինաստանի հարևան երկրներում տեղակայել իր միջակային հրթիռները:
Չնայած Սպիտակ տան պաշտոնյաները կարծում էին, որ Ավստրալիան ավելի մեղմ կվերաբերվի միջուկային հրթիռների տեղակայմանը, ելնելով ԱՄՆ-ի հետ քաղաքական և անվտանգության կապերից, սակայն Կանբերայի կառավարությունը նման պլանը համարել է իր ազգային և տարածաշրջանային շահերին հակասող քայլ: Ավստրալիայի իշխող Լեյբորիստական կուսակցությունը խստորեն նախազգուշացրել է այդ հրթիռները տեղակայելու ԱՄՆ-ի առաջարկության կապակցությամբ:
Չնայած Կանբերայի կառավարությունը լարվածության մեջ է Չինաստանի հետ, սակայն պատրաստ չէ ենթարկվել միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ պահանջներին և միաժամանակ սրել լարվածությունը մրցակից քաղաքական խմբերի միջև և մուտք գործել Պեկինի կառավարության հետ հակամարտության նոր փուլ:
Ֆիլիպինները հայտարարել է, որ ԱՄՆ միջին հեռահարության հրթիռների տեղակայումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ավստրալիայի տարածաշրջանային հարաբերությունների վրա:
Չնայած Ֆիլիպինները լարվածության մեջ է Չինաստանի հետ Հարավային Չինաստանի ծովի սեփականության հարցով, սակայն պատրաստ չէ մուտք գործել Պեկինի հետ լարվածության սրման նոր փուլ:
Հաշվի առնելով Չինաստանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ԱՄՆ հրթիռների տեղակայման՝ լուրջ և անմիջական դիմակայության վերաբերյալ, Ֆիլիպինները մտավախություն ունի, որ Պեկինի հետ իր հարաբերությունները կարող են լարվել Սպիտակ տան սադրիչ գործողությունների հետևանքով: