Մամուլի տեսություն 11-8-2019
Արաֆեյի օրը, մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձի ընթերցմամբ՝ Սաուդյան Արաբիայի Արաֆաթի անապատում: Արարողության ժամանակ իրանցի ուխտավորները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Պուտինը փորձում է վերականգնել Կրեմլի հզորությունը
Տարբեր սոցհարցումների համաձայն, ռուսները վերջին 20 տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինի փոխարեն այդ երկրի կառավարությանն են մեղադրում առկա դժվարությունների համար: Այնուամենայնիվ, ներքին նոր լարվածության ալիքը կարող է ազդել իրավիճակի վրա»: Պուտինի ժողովրդականությունը կապված է եղել ռուսական «ազգային հպարտության» հետ:
Պուտինը իշխանության եկավ 1980-ականների վերջին, երբ երկիրը գտնվումէ ր բուռն իրավիճակում և Խորհրդային Միության փլուզվել էր ու սկսվել էր սոցիալական մեծ ընդվզում: Դրա պատճառով շատ մարդիկ կորցրել էին իրենց ազգային ինքնության զգացողությունը:
«Քեյհան» օրաթերթ
Իրանը 5 տարեկան միլիարդ դոլարի ապրանք է արտահանում Իրաք
Իրանի առևտրի պալատի տեխնիկական և ինժեներական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռեզա Մոնսանն ասել է, որ Իրանի և Իրաքի միջև համագործակցությունների շրջանակում, Իրանը բավարարում է Իրաքի կարիքների ավելի քան 90 տոկոսը: Բացի այդ, Իրանն Իրաքին աջակցում է կառավարական և ռազմավարական մակարդակներով:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Արաֆեյի օրը, մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձի ընթերցմամբ՝ Սաուդյան Արաբիայի Արաֆաթի անապատում: Արարողության ժամանակ իրանցի ուխտավորները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:
Կրոնական-քաղաքական արարողությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան, որի ժամանակ ուխտավորները կարդացել են Ղուրանի այաները, որոնք վերաբերվում են կռապաշտներին ու անհավատներին մերժելուն: Արարողությանը ներկա են եղել Բեյթ Օլ հարամի մեծ թվով ուխտագնացներ: Արարողությունը տեղի է ունեցել իրանցի ուխտագնացների ամենամեծ վրանում, որը տեղակայվել է Արաֆաթի դաշտում:
Իրանցի ուխտագնացները վանկարկել են «Այսօր Ամերիկայի նվաստանալու օրն է. Ավարտին է մոտենում բռնատեր ուժերի ժամանակը», «Իսրայելը բարոյալքության աղբյուր է», «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները:
«Իրան» օրաթերթ
FBI. Սևամորթների իրավունքների կողմնակիցները ավելի մեծ սպառնալիք են, քան «Ալ-Քաիդան»
FBI-ի նոր բացահայտված փաստաթղթերը վկայում են, որ FBI-ը սևամորթների ծայրահեղական կողմնակիցներին, ինչպես նաև շրջակա միջավայրի և կենդանիների իրավունքների պաշտպաններին դասում է ամենաբարձր սպառնալիքների շարքում, նույնիսկ ավելի բարձր, քան այնպիսի խմբերը, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և սպիտակամորթ ռասիստները:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Թրամփի բարեկամը և թրաֆիքինգի հանցախմբի ղեկավարը ինքնասպանություն է գործել
Անչափահաս աղջիկների թրաֆիքինգով զբաղվող խմբավորման ղեկավար Ջեֆրի Էփստեյնը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերն է, կալանավորվելուց հետո ինքնասպանություն է գործել բանտախցում:
Ամերիկացի այս հայտնի միլիոնատերը մեղադրվում էր տասնյակ անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու և թրաֆիքինգի մեջ: Էփստեյնը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, բայց նրա դեմ առաջադրված մեղադրանքները ավելի վաղ անցյալ ունեն: Եթե դատարանը հաստատեր մեղադրանքը, նրան սպասվում էր 45 տարվա ազատազրկում:
tert.am/
Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սիրիական դոմոկրատական ուժեր» (SDF) զորամիավորման 4 մարտիկ է զոհվել, որոնք հերթապահություն էին իրականացնում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Վաթան» կառավարամետ լրատմավիջոցին:
«SDF-ի զինվորական հերթապահության 4 մարտիկ է մահացել Ալ-Հասակա քաղաքից արևմուտք ընկած Ալ-Համա գյուղի մոտակայքում պայթուցիկի գործարկման հետևանքով», - հաղորդում է աղբյուրը:
Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները գտնվում են քրդական ջոկատների հիման վրա կազմավորված «Սիրիական դեմոկրատական ուժեր» միավորման վերահսկողության տակ, որին աջակցում է ԱՄՆ-ն: Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանց գործողություններն անօրինական է համարում:
aysor.am/
ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ-ը դեռևս չի հստակեցրել Արցախին տրամադրելիք օգնության չափը, այս մասին Tert.am-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«2001-ից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարել HALO Trust կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների իրականացման համար: Բյուջետային գործընթացի բնույթով պայմանավորված՝ այս տարվա համար հատկացվող օգնության չափը դեռևս չի հստակեցվել»:
sport.news.am
Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ տուրում սեւերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Պահանջվեց 45 քայլ։
Արոնյանը 6 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։
Առաջին տուրում Արոնյանը սեւերով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում սպիտակներով՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։
Օգոստոսի 11-ին կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն չինացի Դին Լիրենր, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։
lragir.am
Մոսկվայում շարունակվում են բողոքի ակցիաները
Մոսկվայում շարունակվում են բողոքի ակցիաները: Նրանք արդեն երրորդ շաբաթ օրն են փողոց դուրս գալիս, որ պահանջեն Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցելու Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններին, ինչպես նաև ազատ արձակել նախորդ ակցիաների ժամանակ ձերբակալվածներին:
Տեղեկացնենք, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են բերման ենթարկվել: Անկախ թեկնածուների մեծ մասը արդեն երկու շաբաթ է ազատազրկված են: Ակցիաների մի շարք մասնակիցների զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանք է առաջադրվել:
Նախատեսված է, որ այսօրվա հանրահավաքին մոտ 100 հազար մարդ է մասնակցելու:
Հանրահավաքն ուղիղ հեռարձակում է Դոժդ հեռուստաընկերությունը: