Մամուլի տեսություն 14.08.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110441-Մամուլի_տեսություն_14.08.2019
Իրանը Ֆորդոյի օբյեկում նոր միջուկային կենտրոն է կառուցում, շարունակելով ՀԳՀԾ-ի շրջանակներում իր միոջուկային գործունեությունը
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 14, 2019 10:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.08.2019

Իրանը Ֆորդոյի օբյեկում նոր միջուկային կենտրոն է կառուցում, շարունակելով ՀԳՀԾ-ի շրջանակներում իր միոջուկային գործունեությունը

Խորասան օրաթերթ

Ֆորդոյում մեկնարկել են նոր միկջուկային կենտրոնի կառուցման աշխատանքները

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, պատասխանելով Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված որոշ քննադատությունների, հայտարարել է. «Ամեն ինչ գնում է զարգացման և առաջընթացի ճանապարհով: Եվ այսօր Ֆորդոն համարվում է Իրանի ամենաարդիական միջուկային օբյեկտը: ՀԳՀԾ-ի սստորագրումից մինչ օրս, մենք այստեղ 16 հազար քկմ տարածքի վրա կառուցել ենք Հումքի ազգային կենտրոնը և Վակոււմային տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Բացի այդ, կենտրոնի աշխատակցիների թիվն ավելացել է»:

Սալեհին հավելել է. «Ուրանի հարստացման ոլորտի մասին պետք է ասել, որ Ֆորդոյում ներկա դրությամբ կա աշխատանքի պատրաստ 1044 ցենտրիֆուգ, որոնցից երկուսը պտտվում են վակումային պայմաններում և անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել նաև ուրանի հարստացում»:

 

Ջավան օրաթերթ

Եվրոպացիները փորձում են բանակցույթունների միջոցով ժամանակ շահել

Եվրոպան չունի Իրանի միջուկային գործունեության կապակցությամբ սեփական և անկախ դիրքորոշում հայտնելու կամք և հնարավորություն: Գուցե եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը մի հոդվածում գրեր այս մասին,  մեղադրվեր այն բանում, որ չի հասկանում միջազգային բարդ հարաբերությունները և Եվրոպայի վիճակը: Սակայն ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը, ներկայացրեց Եվրոպայի անկախության վերաբերյալ իրական պատկերը: Ուստի Եվրոպայի հետ բանակցությունը նման է օդում ջուր ծեծելու:

 

Ջոմհուրի էսլամի օրաթերթ

Washington Post. Թրամփը մինչ օրս արել է 12.199 կեղծ հայտարարություն

Washington Post օրաթերթը գրել է, որ իր նախագահության սկզբից մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը, Թրամփն արել է 12.199 կեղծ կամ ապակողմնորոշող հայտարարություն, մասնավորապես նշելով ներգաղթյալների և երկրի տնտեսության վերաբերյալ նրա հայտարարությունները:

Օրաթերթը գևրել է, որ ապրիլի 26-ից սկսած, երբ Թրամփը կոտրեց Սպիտակ տան կեղծ հայտարարությունների 10 հազարանոց ռեկորդը, նա օրական միջին հաշվով 20 կեղծ հայտարարություն է արել: Իսկ իր պաշտոնավարման ողջ ընթացքում, Թրամփը օրական միջին հաշվով արել է 13 սուտ կամ ապակողմնորոշիչ հայտարարություն:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Ռուսաստանի հյուսիսում Չեռնոբիլի կրկնման վախը

Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ռուսատսանի հյուսիում տեղի ունեցած պայթյունը կապված է եղել ատոմային հրթիռի հետ, Ռոսատոմը հայտարարեց, որ պայթյունը, որի հետևանքով զոհվեցին միջուկային ոլորտի 5 գիտնականներ, տեղի է ունեցել միջուկային գեներատորի անսարքության հետևանքով:

Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ հակաճառագայթային հագուստ կրող բժիշկները փորձում են դեպքի վայրից հեռացնել տուժածներին:

Գիտնականներն աշխատում էին Ռուսաստանի Դաշնային միջուկային կենտրոն VNIIEF-ում: Այստեղ նախկին ԽՍՀՄ գիտնականներն աշախտում էին առաջին միջուկային ռումբի ստեղծման ուղղղությամբ:

 

armenpress.am

Վարչապետն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները և բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի և վարչապետի ողջույնները և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ կոնսուլտացիաները, որոնց ընթացքում, Պատրուշևի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Նիկոլայ Պատրուշևը նաև տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, և Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:

ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

 

armenpress.am

Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նվազել է 6.4 տոկոսով. ՀՀ վարչապետ

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկլոլ Փաշինյանը: 

«2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: 

 

panorama.am

ՄԻՊ-ը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։

Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Պատշաճ վարչարարության իրավունքի և որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաև նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ և սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաև գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ բողոքարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման դեպքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։