Մոգերինիի տեղակալը և Եվրոպական եռյակը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110476-Մոգերինիի_տեղակալը_և_Եվրոպական_եռյակը_կարևորում_են_ՀԳՀԾ_ի_պահպանումը
Ջոզեֆ Բորելը, ով շուտով Մոգերինիի փոխարեն ստանձնելու է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարի պաշտոնը, կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի շարունակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2019 08:16 Asia/Tehran
  • Մոգերինիի տեղակալը և Եվրոպական եռյակը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը

Ջոզեֆ Բորելը, ով շուտով Մոգերինիի փոխարեն ստանձնելու է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարի պաշտոնը, կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի շարունակումը:

Իսպանական «Էլ Փայիս» օրաթերթում Բորելը գրել է.«Որպեսզի ՀԳՀԾ-ն պահպանվի, պետք է նոր բանակցությունների ենթահող ստեղծենք: Այն աշխարհում, որտեղ միջուկային զենքերի չտարածման պայմանագրերը փլուզման փուլում են և բազմակողմանի պարտավորությունների իրագործման վերահսկիչ կազմակերպությունները հարձակման թիրախ են դառնում, ՀԳՀԾ-ն, որը մեծ կապիտալ է, պետք է պահպանվի»: Հիշեցնելով որ ՀԳՀԾ-ն երկարատև բանակցությունների արդյունք է, Բորելը շեշտել է, որ միջուկային համաձայնության հիմնական նպատակը միայն Իրանի միջուկային ծրագրին ուշադրություն դարձնել է եղել և ուրիշ խնդիրները մի կողմ են դրվել:

2018թ. մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան խոստացան՝ երաշխավորելով Իրանի տնտեսական շահերը, պահպանել այս համաձայնությունը:  ԵՄ-ը և Եվրոպական եռյակը, ՀԳՀԾ-ն համարում են բազմակողմանի համաձայնություն, որը մեծապես նպաաստել է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Եվրոպացիների տեսանկյունից, ՀԳՀԾ-ն Եվրոպայի դիվանագիտության կարևոր ձեռքբերումն է համարվում և նրա պարտությունը միջազգային մասշտաբով մեծ ձախողում է համարվելու ԵՄ-ի համար:

Այդուհանդերձ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց  շուրջ 1.5 տարի անց, Թրամփի կառավարության հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունը պակասեցնելու հարցում եվրոպացիները չեն կարողացել իրականացնել իրենց տված խոստումները և Instax-ի գործարկման հարցով էլ կարևոր քայլ չեն կատարել: Այս խնդիրը Իրանի կտրոկ արձագանքի պատճառ է դարձել և մինչ այժմ Թեհրանը երկու փուլով՝ 60-օրյա ժամկետներով, դադարեցրել է ՀԳՀԾ-ի սահմաններում իր իսկ ստանձնած մի շարք հանձնառությունների գործադրումը: Այժմ երկրորդ 60-օրյա ժամկետը մոտ է ավարտին:

Հետևաբար ԵՄ-ին ու Եվրոպական եռյակին տրված հնարավորությունները ձեռքից գնում են: Օգոստոսի 14-ին ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր վերջին դիրքորոշման մեջ, Իրանի նախագահ  Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նվազեցման ընթացքում նույնպես կշարունակենք բանակցությունները, սակայն եթե 2-րդ 60-օրյա ժամկետի ավարտից հետո արդյունք չստանանք, կսկսենք երրորդ փուլը, որից հետո 60 օր ժամկետ ենք նշանակելու որպեսզի ճիշտ, հավասարակշռված ու տրամաբանական լուծում գտնենք: Մենք հավատարիմ ենք հանձնառություն հանձնառության դիմաց սկզբունքին»:

Եթե ԵՄ-ը և եվրոպական եռյակը իսկապես ցանկանում են, որպեսզի ՀԳՀԾ-ն պահպանվի, պետք է հնրավորինս շուտ գործնականցնեն ԱՄՆ-ի պատժամիջոցների չեզոքացման համար նկատի առնված քայլերը այդ թվում ԻՆՍԹԵՔՍ-ի ազդեցիկ գործարկումը: Սակայն եթե Եվրոպան գործադրի նախկին ձգձգման քաղաքականությունը այլևս չպետք է Թեհրանից ակնկալի ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալը: ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության հարցով միայն Ջոզեֆ Բորելի ու եվրոպական եռյակի պաշտոնատարների հայտարարությունները չեն նպաստում ներկայիս բարդ իրավիճակի կարգավորմանը: