Մամուլի տեսություն 15-8-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110502-Մամուլի_տեսություն_15_8_2019
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, ԱՀԿ-ն լքելու հավանականության մասին և Վաշինգտոնի ներկայությունը պայմանավորել է Չինաստանի հետ պայմանների փոփոխմամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 15, 2019 17:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-8-2019

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, ԱՀԿ-ն լքելու հավանականության մասին և Վաշինգտոնի ներկայությունը պայմանավորել է Չինաստանի հետ պայմանների փոփոխմամբ:

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Թրամփ. եթե հարկավոր լինի, կհեռանանք Արժույթի համաշխարհային կազմակերպությունից

ԱՄՆ-ի նախագահը զգուշացրել է, որ եթե Առևտրի համաշխարհային կազմակերպությունում իր երկրի համար պայմաններն ու մոտեցումները չփոխվեն, ապա Միացյալ Նահանգները դուրս կգա այդ կազմակերպությունից:

Թրամփը կարծում է, որ երկրները և ԱՀԿ-ն առևտրի ոլորտում արդար վերաբերմուքն չեն դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ:

Նա քննադատել է կազմակերպությունում Չինաստանի պայմանները և Պեկինին բազմիցս մեղադրել ամերիկյան գիտությունն ու տեխնոլոգիաները գողանալու մեջ:

Այնուամենայնիվ, անցած մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել, որը կարելի է բնութագրել որպես նախաքայլ՝ կազմակերպությունից հեռանալու համար:

 

«Իրան» օրաթերթ

Հանձնառության՝ հանձնառության դիմաց

Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է եղբայրական և բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր իսլամական երկրների, հատկապես հարևանների հետ, հավելել է.«Մեծ տերությունների, հատկապես  ԱՄՆ-ի գործողություններն այս տարածաշրջանում ոչ այլ ինչ է, քան պառակտում առաջացնել իսլամական երկրներում և դատարկել այդ երկրների գանձարանը: Եվ Պարսից Ծոցի մերձափնյա երկրները կարող են միասին պահպանել տարածաշրջանային անվտանգություն և կայունություն»:

Հասան Ռոհանին կառավարության նիստում հայտարարել է, որ Պարսից ծոցում և Օմանի ծովում նոր կոալիցիայի ձևավորման մասին  բոլոր կարգախոսները անիրագործելի և կեղծ են: Նա ասել է.«Անկախ նրանից, թե այդ կարգախոսներից քանիսը կիրականանան, դա չի օգնի տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»:

 

«Համշահրի» օրաթերթ

Ազատության արձանի վրայի բանաստեղծության աղավաղումը Դոնալդ Թրամփի ռասիստական քաղաքականությունների համար

 

ԱՄՆ ներգաղթի ծառայության ղեկավար Քեն Քոչնելը խիստ քննադատության է ենթարկվել Ազատության արձանի վրա փորագրված բանաստեղծության մեկնաբանելու և ԱՄՆ ներգաղթյալների մասին հակասական ու տարօրինակ հայտարարությունների համար:

CNN- ին տված հարցազրույցում նա պնդել է, որ «Նոր հսկան» բանաստեղծության մեջ հիշատակված  միգրանտներն ակնարկում  են Եվրոպայից ժամանած ներգաղթյալներին:

Այս հայտնի բանաստեղծությունը, որը գրել է ամերիկացի բանաստեղծ Էմմա Լազարոսը, վերաբերում է միլիոնավոր ներգաղթյալների, որոնք  Էլիս կղզով մուտք են գործել ԱՄՆ:

Այս բանաստեղծությունը միշտ եղել է խորհրդանիշ և պատմական վկայություն՝ աղքատներին Ամերիկայում  ընդունելու համար: Մի երկիր, որը 19-րդ դարում աճել ու զարգացել է այդ ներգաղթյալների ջանքերով: 

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Թրամփ. Մենք այլևս չունենք  Մերձավոր Արևելքի նավթի և գազի կարիքը

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Վաշինգտոնի կախվածությունը Արևմտյան Ասիայի էներգիայից ավարտվել է  հավելել է, որ ԱՄՆ-ը այժմ փորձում է վերահսկել համաշխարհային էներգետիկայի շուկան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ ավարտվել է իր  երկրի կախվածությունը Արևմտյան Ասիայի նավթից և գազից:

Փենսիլվանիայի Մոնակո քաղաքում էներգետիկայի և արտադրության աճի թեմայով սեմինարում, էներգետիկ ոլորտում Արևմտյան Ասիայի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ, Թրամփն ասել է. «Մենք երբեք թույլ չենք տա, որ արտաքին էներգիայի մատակարարները իշխեն մեզ վրա, դրա համար նրանք պայքարում են մեզ հետ: Նրանք չեն ցանկանում, որ մենք էներգիայի խոշոր արտադրող լինենք: Նրանք էներգիա վաճառելով մեզ մեծ գումար են վաստակում»:  

 

armedia.am

Չինաստանը կպատասխանի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող նոր մաքսային սահմանափակումներին

Չինաստանի կառավարությունն ստիպված կլինի պատասխանել Միացյալ Նահանգների կողմից ընդհանուր առմամբ 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման նկատմամբ մաքսային սանկցիաներին: Այդ մասին նշված է Չինաստանի Պետխորհրդի մաքսային հարցերով Վարչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

"Նմանատիպ միջոցառումները խախտում են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություննները Արգենտինայում և Օսակայում: Չինաստանն ստիպված կլինի կիրառել անհրաժեշտ պատասխան քայլեր", - Վարչության հայտարարությունը ցիտում է Չինաստանի Ֆինանսների նախարարությունը պաշտոոնական հաղորդագրությունով: 

 

.tert.am

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականներն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց վարչապետի գլխավոր խորհրդականը, խորհրդականն ու օգնականն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Ղարիբյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում։

 

sport.news.am

Լեւոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չինացի Դին Լիրենին, հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիրե Դոմինգեսի, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր եւ կեսական միավոր առաջ անցավ չինացիներ Դին Լիրենից, Յանջի Յուից եւ Վաշյե-Լագրավից։

Օգոստոսի 17-ից 29-ը Արոնյանը Սենթ Լուիսում կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճել է անցած տարի։

 

orer.am

Առնվազն 23 մարդ Է տուժել Մերձմոսկվայում ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետևանքով

Առնվազն 23 մարդ Է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետևանքով, որի շարժիչը բռնկել Է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո:Այդ մասին օգոստոսի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ տուժել Է 23 մարդ»,- ասել Է աղբյուրը: Տուժածների թվում կան երեխաներ:

Օդանավում եղել Է ավելի քան 230 մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերթիռի ժամանակ բռնկել Է շարժիչը, վայրԷջք կատարելիս ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Բոլոր ուղևորներին տարհանել են: